Անգլիացի երգիչ, դաշնակահար և երգահան (ծնված 1958 թ.) From Wikipedia, the free encyclopedia
Քեյթ Բուշ (անգլ.՝ Kate Bush, հուլիսի 30, 1958[2][3][4], Bexleyheath, Բեքսլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի և պրոդյուսեր։ 1978 թվականին, երբ դեռ 19 տարեկան էր, իր դեբյուտային սինգլով՝ Wuthering Heights-ով չորս շաբաթ շարունակ գլխավորեց UK Singles Chart-ը, դառնալով առաջին կին երաժիշտը Անգլիայում, ում ինքնուրույն գրված երգը գրավեց առաջին հորիզոնականը այդ հիթ-շքերթում[5]։
Քեյթ Բուշ | |
---|---|
Բուշը 1986 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Kate Bush |
Ի ծնե անուն | Քեթրին Բուշ |
Ծնվել է | հուլիսի 28, 1958 Բեքսլեյհիթ, Կենտ, Միացյալ Թագավորություն Bexleyheath, Բեքսլի, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | Արտ փոփ, Արտ ռոք, Փոփ ռոք |
Մասնագիտություն | Երգչուհի, երգահան, երաժիշտ, պարուհի, պրոդյուսեր |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | Վոկալ • Դաշնամուր • Սինթեզատոր |
Գործունեություն | 1975—ներկա |
Լեյբլ | ԷՄԻ, Columbia Records, Harvest Records և EMI |
Կրթություն | London South East Colleges? |
Անդամակցություն | PRS for Music? |
Պարգևներ | |
Կայք | katebush.com |
Kate Bush Վիքիպահեստում |
Բուշի երգացանկից 25 սինգլ մտել են Անգլիայի թոփ 40 շքերթ, ներառյալ թոփ-10 հիթեր The Man with the Child in His Eyes, Babooshka, Running Up That Hill, Don't Give Up (դուետ Փիթեր Գեբրիելի հետ) և King of the Mountain։ Նրա բոլոր 10 ալբոմները գրավել են թոփ-10 հորիզոնականներ, ներառյալ համար մեկ դարձած Never for Ever (1980), Hounds of Love (1985) և The Whole Story (1986)։ Նա առաջին անգլիացի սոլո կին արտիստն էր, ով գրավեց առաջին հորիզոնականը Անգլիական ալբոմների շքերթում[5]։
Բուշը սկսել է ստեղծագործել 11 տարեկան հասակից։ Նա գրանցվեց EMI Records-ում, երբ Pink Floyd-ի կիթառիստ Դեյվիդ Գիլմորը նրան օգնեց ստեղծել իր առաջին դեմո երգը։ Բուշի դեբյուտային ալբոմը՝ The Kick Inside, թողարկվեց 1978 թվականին։ Դրանից հետո Բուշը սկսեց ձեռք բերել գեղարվեստական ազատություն և 1982 թ.-ից սկսված սկսեց դառնալ իր բոլոր ալբոմների պրոդյուսերը։ Յոթերորդ ու ութերորդ ալբոմերի միջև ընկած ժամանակահատվածում՝ 1993 թ.-ից (The Red Shoes) մինչև 2005 թ. (Aerial), Բուշը երաժշտությամբ չզբաղվեց։ Նա բեմ վերադարձավ 2014 թ.-ին Before the Dawn կոչվող համերգով, որը նրա առաջին շոուն էր 1979 թ.-ի The Tour of Life շրջագայությունից հետո։
Բուշի էկլեկտիկ և էքսպերիմենտալ երաժշտական ոճը, նրա երգերի յուրահատուկ բառերը, ինչպես նաև նրա գրական թեմաները ոգեշնչել են բազում արվեստագետների։ Նա նոմինացվել է 13 British Phonographic Industry մրցանակների, հաղթելով 1987 թ.-ին որպես լավագույն բրիտանացի կին արտիստ[6], և նոմինացվել է երեք Գրեմմի մրցանակի։ 2002 թ.-ին արժանացավ Ivor Novello մրցանակին՝ բրիտանական երգարվեստի մեջ ակնառու ներդրման համար։ Բուշը 2013 թ.-ին ստացավ Բրիտանական կայսրության ամենագերազանց շքանշանը՝ իր բարձրագույն երաժշտության համար[7][8]։ Երկու անգամ՝ 2018 և 2021 թթ., առաջադրվել է ներգրավվել Ռոքնռոլի փառքի սրահում[9][10]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.