Մարուա
քաղաք Կամերունում From Wikipedia, the free encyclopedia
քաղաք Կամերունում From Wikipedia, the free encyclopedia
Մարուա (Մարվա, ֆր.՝ Maroua), քաղաք Կամերունի հյուսիսում։ Ծայրհյուսիսային շրջանի և Դիամարեի դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը 330 410 մարդ՝ 2010 թվականի տվյալներով[2]։
Բնակավայր | ||
---|---|---|
Մարուա | ||
Երկիր | Կամերուն | |
Համայնք | Diamaré? | |
ԲԾՄ | 385 մետր, 406 մետր | |
Բնակչություն | ▲201 371 մարդ (նոյեմբերի 1, 2005)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Հեռախոսային կոդ | 00237 | |
| ||
Քաղաքը գտնվում է երկրի Ծայրհյուսիսային շրջանում՝ Մանդարա լեռան ստորոտում։ Մարուան փռված է Կալյաո գետի երկայնքով։
Ցուցանիշ | Հունվ | Փետր | Մարտ | Ապրիլ | Մայիս | Հունիս | Հուլիս | Օգոստ | Սեպտ | Հոկտ | Նոյեմ | Դեկտ | Տարի |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Միջին առավելագույն, °C | 31,9 | 34,9 | 38,3 | 40,0 | 37,8 | 34,6 | 31,6 | 30,5 | 32,0 | 34,9 | 34,2 | 32,6 | 34,4 |
Միջին ջերմաստիճան , °C | 24,5 | 27,3 | 30,8 | 32,6 | 31,3 | 28,9 | 26,8 | 26,0 | 26,7 | 28,3 | 27,2 | 25,0 | 27,9 |
Միջին նվազագույն, °C | 17,1 | 19,7 | 23,4 | 25,6 | 24,9 | 23,1 | 21,9 | 21,5 | 21,4 | 21,3 | 19,6 | 17,4 | 21,4 |
Տեղումներ, մմ | 0,0 | 0,0 | 16,8 | 18,5 | 62,7 | 102,7 | 197,4 | 235,2 | 131,4 | 25,5 | 0,0 | 0,0 | 790,2 |
Մարուան կարևոր առևտրի կենտրոն է, որը տեղակայված է ճանապարհների խաչմերուկում։ Քաղաքի շրջակայքում արտադրված գյուղատնտեսական մթերքները հասցվում են Գարուա, իսկ այնուհետև Բենուե գետի երկյանքով Նիգերիա։
Տեքստիլ արդյունաբերությունը լավ զարգացած է։ Գործում է գյուղատնտեսական ուսումնարան։ Զարգացած են արհեստները՝ ասեղնագործությունը, կաշվի մշակումը, մետաղագործությունը, ոսկերչությունը և խեցեգործությունը։
Քաղաքին սպասարկում է հարևան Սալակում տեղակայված օդանավակայանը[3]։
Մարուայում գործում է ազգագրական թանգարան, որի ցուցահանդեսը նվիրված է տեղի ժողովուրդների մշակույթին ու կյանքին։
Քաղաքը ունի գործող բողոքական տաճար և մի քանի մզկիթներ։
Գործում է հիվանդանոց և անասնաբուժական կայան։ «Վազա» ազգային արգելոցը գտնվում է քաղաքի հյուսիսային ծայրամասում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.