From Wikipedia, the free encyclopedia
Մարիա Յակուբինա Կոմորնիցկայա (լեհ.՝ Maria Jakubina Komornicka կամ Պյոտր Օդմիենեց Վլաստ լեհ.՝ Piotr Odmieniec Włast, հուլիսի 25, 1876[1][2], Grabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան և Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա - մարտի 8, 1949 կամ փետրվարի 9, 1949[3], Izabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), Երիտասարդ Լեհաստանի շրջանի լեհ գրող, բանաստեղծուհի և գրաքննադատ։ Ի տարբերություն իգական սեռի, Վլաստը երբեք չի հերքել և չի մերժել իր տղամարդկային ինքնությունը[4]։
Մարիա Կոմորնիցկայա | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1876[1][2] |
Ծննդավայր | Grabów nad Pilicą, Gmina Grabów nad Pilicą, Kozienice County, Լեհաստան կամ Grabow, Ludwigslust-Parchim District, Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա, Արևելյան Գերմանիա |
Վախճանվել է | մարտի 8, 1949 (72 տարեկան) կամ փետրվարի 9, 1949[3] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Izabelin C, Gmina Izabelin, Warsaw West County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան |
Գերեզման | Պովոնզկի ռազմական գերեզմանատուն |
Գրական անուն | Piotr Odmieniec Włast |
Մասնագիտություն | բանաստեղծուհի, գրական քննադատ, թարգմանչուհի և գրող |
Լեզու | լեհերեն |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ |
Ամուսին | Jan Lemański? |
Ազգականներ | Stanisław Komornicki? և Tomasz Komornicki? |
Maria Komornicka Վիքիպահեստում |
Վլաստի ծնողներն էին Ավգուստին Կոմորնիցկին և Աննա Դունին-Վասովիչը, իսկ պապը՝ Թեոդոր Անզելմ Ձվոնկովսկին (1764-1850)։ Գրողը ծագում էր հարուստ հողատեր ընտանիքից, իսկ մանկությունն անց է կացրել Գրաբովում գտնվող ագարակում։ 1889 թվականին Աննա Դունին-Վասովիչը իր վեց երեխաների հետ եկել է Վարշավա՝ որ նրանք սովորեն լավագույն ուսուցիչների մոտ (գրականություն էր դասավանդում պրոֆ. Պյոտր Չմիելովսկին)։ Վլաստը գրական նորամուտ է ունեցել Կոմորնիցկա գրական անունով «Գազետա Վարշավսկա» թերթում 1892 թվականին՝ «Աղքատի կյանքից» և «Ստաշեկա» պատմվածքներով։ 1883 թվականին նույն թերթը հրատարակել է «Բաժանում» վեպը։ 1894 թվին լույս է տեսել «Շկիցե» պատմվածքների ժողովածուն, նույն թվականին «Պոզնանի թերթ»-ը հրատարակել է «Վիրավորված» դրաման։ Այնուհետև, հոր ճնշման ներքո, Վլաստը մեկնել է Քեմբրիջ՝ վեց ամիս դասախոսություններ է լսել Նյուընեմ կանացի քոլեջում։ Այդ շրջանի օրագիրը լույս է տեսել «Երիտասարդական դրախտ» ծաղրական խորագրի ներքո 1896 թվականի սկզբին[5]։ Վերադառնալուց հետո Վլաստը, Վացլավ Նալկովսկին և Ցեզարի Եպլեստան 1895 թվականին հրատարակել են Forpoczty գրական մանիֆեստը։
1898 թվականի հունիսին[4] ամուսնացել է բանաստեղծ Յան Լեմանսկու հետ[6]։ Ամուսնությունը համարվել է անհաջող։ Լեմանսկին անզուսպ էր և անհիմն խանդոտ։ Յան Լորենտովիչի խոսքով՝ մեղրամիսի ժամանակ Լեմանսկին Կրակովում գտնվող Պլանթի պարկում ատրճանակով երկու անգամ կրակել է իր կնոջ վրա։ Հարաբերությունները խզվել են երկու տարի անց։
1900 թվականին Վլաստը (դեռ Կոմորնիցկա անվան տակ) հրատարակել է Զենոն Պրժեսմիցկու համահեղինակությամբ հեքիաթներ։ 1901 թվականին հրատարակվել են նրա բանաստեղծությունների «Սև բոց» շարքը, արձակ ստեղծագործություններ (Biesy, 1902), թարգմանություններ անգլերենից, ինչպես նաև «Վլաստ» կեղծանունով ստորագրված գրախոսականներ։
Համաձայն Մարիա Դերնալովիչի պատմածի[7], 1907 թվականին Պոզնանի «Բազար» հյուրանոցում (մոր հետ Կոլոբցեգ ուղևորության ժամանակ[4]) Վլաստը վառարանում այրել է կանացի զգեստները և իրեն տղամարդ հայտարարել։ Այդ ժամանակվանից նա կրել է միայն տղամարդու հագուստ, ծխել ծխամորճ, մազերը կարճ կտրել[4], հեռացրել է որոշ ատամներ՝ դեմքի արտահայտություն փոխելու համար և միշտ օգտագործել է Պյոտր Օդմիենեց Վլաստ անունը։ Ըստ պրոֆեսոր Բոգդան Զակժևսկու, Պյոտրը ընկերասեր է եղել և շատ հետաքրքիր զրուցակից, նրա միակ պայմանը եղել է, որ իրեն դիմեն ինչպես տղամարդու[4]։
Ընտանիքը Վլաստին խելագար է համարել։ 1907-1914 թվականներին նա ապրել է առողջարաններում և հիվանդանոցներում։ 1914 թվականին նա վերադարձել է ծննդավայր՝ Գրաբով, որտեղ սկսել է գրել իր վերջին ստեղծագործությունը՝ «Հովերգական բանաստեղծությունների գիրքը»
Վլաստը կյանքի ավարտին մոռացության է մատնվել։ 1944 թվականին, պատերազմի ավերածությունների պատճառով, նա լքել է ընտանեկան ագարակը։ Վլաստը մահացել է 1949 թվականին Իզաբելինի բժշկական հաստատությունում։ Տապանաքարը գտնվում է Պովոնզկի ռազմական գերեզմանատանը՝ մակագրված է՝ Մարիա Կոմորնիցկա-Լեմանսկա (հատված Բ / 20 (7/22))[8]:
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.