Ղևոնդ, VIII դարի հայ պատմիչ, որն իր աշխատությունում շարադրել է Հայաստանի պատմությունը 640 թվականից առ 788 թ.։ Գրքի վերջին մասը գրել է որպես ականատես։ Ղևոնդը Հայաստանում արաբական տիրապետության հաստատման, նվաճող արաբների դեմ հայերի պայքարի, և մասնավորապես՝ 703, 748, 762 և 774 - 775 թթ. արաբական լծի դեմ հայերի բարձրացած ապստամբությունների մասին մեր գիտելիքների հիմնական աղբյուրն է։ Ղևոնդը մեծ ուշադրություն է դարձնում նաև երկրի ներքին կյանքին, տալիս է Մեծ Հայքում, Աղվանքում ու Վիրքում արաբների վարած հարկային քաղաքականության նկարագրությունը։ Գրքում զետեղված է նաև արաբական խալիֆ Օմար Բ և բյուզանդական կայսր Լևոն Գ դավանաբանական հարցերով նամակագրությունը, որի հունարեն բնագիրը մեզ չի հասել։
- Այս հոդվածը VIII դարի հայ պատմիչ Ղևոնդի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ղևոնդ (այլ կիրառումներ)։
Ղևոնդի կյանքի մասին շատ քիչ բան է հայտնի։ Իր աշխատությունը գրել է Շապուհ Բագրատունի իշխանի խնդրանքով (մահ. 818 թ.), ուստի ենթադրվում է, որ Ղևոնդը ապրել և ստեղծագործել է 8-րդ դարի վերջերին։ Հայտնի է, որ Ղևոնդը վարդապետ էր և ուսյալ մենակյաց։
Ղևոնդի «Պատմության» տեքստը[1] երկար ժամանակ համարվում էր կորսված և բացահայտվել է միայն 19-րդ դարի 40-ական թթ.։
Աշխատություններ
Թարգմանություններ
Գրականություն
- Հ. Ներսէս Վ. Ակինեան, Ղեւոնդ երէց պատմագիր, Ղեւոնդ երէց եւ Մովսէս Խորենացի Քննութիւն եւ բնագիր, - Մատենագրական հետազօտութիւններ, Վիեննա, Մխիթարեան տպարան, 1930 (Ազգային մատենադարան, ՃԻԷ)։
- Arthur Jeffery, Ghevond's Text of the Correspondence between 'Umar II and Leo III,- The Harvard Theological Review, Vol. 37, No. 4 (Oct., 1944), pp. 269–332.
- Greenwood Tim, Entries on ‘The History of Sebeos’; ‘The Letter of Leo III in Ghewond’; ‘Movsēs Daskhurants‘i’ and ‘Ghewond’; in Christian-Muslim Relations. A Bibliographical History vol. 1 (600-900), ed. D. Thomas and B. Roggema, (Leiden, 2009), 139-144, 203-208, 261-267 and 866-871.
- Greenwood Tim, A Reassessment of the History of Łewond,- "Le Muséon", 125, 1-2, (2012), pp. 99-16.
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.