բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Ղանձիլ (լատին․՝ Állium ursínum), վայրի սխտոր, արջասխտոր, սխտորուկ, խալիար, շուշանազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս։
Ղանձիլ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Allium ursinum | ||||||||||||
|
Տարածված են Հարավային Եվրոպայում (Ռումինիա, Բուլղարիա, Հարավսլավիա, Հունաստան, Իտալիա (այդ թվում, Սիցիլիա), Ֆրանսիայում (այդ թվում Կորսիկա), Իսպանիա), Ուկրաինայում, Բելառուսում, Կովկասում (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, և Թուրքիայում[1]։ Վայրի վիճակում աճում է նաև տունդրայի գոտում[2]։ Հիմնականում քաղցր են տերևները, որոնք աճեցված[3] են 12-17 °С ջերմաստիճանում։ 20 °С-ից բարձր ջերմաստիճանում համի որակը, ինչպես բոլոր սոխուկավորներինը վատանում է, հատկապես չոր եղանակին։ Հայաստանում հանդիպում է Տավուշի և Լոռու մարզերում։ Աճում է բարձրլեռնայինան գոտիներում (2600 մ բարձրություններում), խոտհարքներում, արոտավայրերում։
Ցողունը եռակող է, բարձրությունը՝ 20-50 սմ։ Տերևները նշտարաձև են։ Ծաղկաբույլը կիսագնդաձև հովանոց է, ծաղիկները՝ փոքրիկ ոտիկներով, սպիտակ։ Ծաղկում է ամռան առաջին կեսին, հունիսին։ Սոխուկն ունի սխտորին բնորոշ հոտ։
Բույսը պարունակում է վիտամիններ C, B1, B2, PP, կարոտին (A նախավիտամին), գլիկոզիդ, 6,5% շաքար, սխտորի բնորոշ հոտով եթերայուղ, սպիտներ, լուծվող հանքային և անազոտ, էքստրակտային նյութեր, լիզոցիմ, ֆիտոնցիդներ, մերկապտանի հետքեր, ալանին, շաքարներ, եթերայուղեր, ֆիտոնցիդներ, յոդ և այլն։ Եթերայուղի հիմնական մասերն են վինիլսուլֆիդն ու պոլիվինիլսուլֆիդը։
Բժշկության մեջ օգտագործվում է որպես հակալնդախտային և հակակարծրախտային միջոց։ Ստանում են նաև ուրսալ և ուրսալին դեղամիջոցները։ Ղանձիլն օգտագործվում է սննդի մեջ (սոխուկը, տերևները, ցողունը)՝ հում, եփած, թթու և աղ դրած, որպես համեմունք։ Ղանձիլում պարունակվող ֆիտոնցիդները կանխում են կարտոֆիլի ծլումը։ Մեղրատու է։ Բուժման նպատակով կիրառվում է ղանձիլի ամբողջ վերգետնյա մասը՝ սոխարմատի հետ միասին։ Այն հավաքում են մայիսի կեսերից, երբ դեղաբույսը սկսում է կոկոնակալվել։ Փայտացած բույսը կիրառման համար պիտանի չէ։ Հումքը չորացնում են ստվերում՝ միջանցուկ քամու տակ։ Դեռևս Հին Հռոմում ղանձիլը համարվել է ստամոքսաաղիքային տրակտը մաքրող միջոց։ Հում վիճակում ուտում են աթերոսկլերոզի և ճիճվակրության դեպքերում, իսկ ոգեթուրմը քսում են ռևմատիզմով ախտահարված հոդերին, ըմպում հազի, ստամոքսի և աղիների բորբոքումների ժամանակ։ Միջին ականջի թարախային բորբոքումների դեպքում թարմ բուսահյութը կաթեցնում են ականջի մեջ։ Բուլղարիայում ղանձիլը օգտագործվում է մարսողական տրակտի սուր և խրոնիկական խանգարումների, հատկապես լուծի, վատ ախորժակի, աղիների ինֆեկցիոն ախտահարումների դեպքում, ինչպես նաև աթերոսկլերոզի և հիպերտոնիկ հիվանդության բուժման նպատակով։ Հիմնավորված է, որ ղանձիլը ֆիտոնցիդային ակտիվությամբ զգալի չափով գերազանցում է սխտորին։ Ուրսալը բույսի սոխարմատի և արմատների եթերային մզվածքն է՝ քիչ պղտոր, դեղնականաչավուն տեսքով, սխտորի բնորոշ հոտով։ Այն օգտագործվում է տրիխոմոնադային կոլպիտների բուժման համար՝ հեշտոցային տամպոնների ձևով[1]։
ավելի քան 24 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | ավելի քան 870 տեսակ | |||||||||||||||
Կարգ Բարդածաղկավորներ | Դաս Սոխուկ | f1 | ||||||||||||||
Բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Ընտանիք Շուշանազգիներ | տեսակ Ղանձիլ | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
մոտ 300 դաս | f2 | ||||||||||||||
Լեզվաբանները կարծում են, որ այդ անունը՝ ղանձիլ, առնչվում ղանձել,տապակել անվան հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.