Հունան Ավետիսյան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հունան Մկրտիչի Ավետիսյան (հուլիսի 20, 1913[1], Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 16, 1943, Վերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային զինվոր, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում։
Հունան Ավետիսյան | |
---|---|
հուլիսի 20, 1913[1] - սեպտեմբերի 16, 1943 (30 տարեկան) | |
Ծննդավայր | Ծավ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահվան վայր | Վերխնեբականսկի շրջան, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Վերխնեբականսկիյ (գյուղ, Նովոռոսիյսկ քաղաք) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | հետևազոր |
Ծառայության տարիներ | 1942-1943 |
Կոչում | ավագ սերժանտ[1] |
Զորամաս | 390-րդ հրաձգային գունդ, 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Հայրենական մեծ պատերազմ[1] և Կովկասի ճակատամարտ[1] |
Պարգևներ |
Հայտնի է նրանով, որ մարտի ժամանակ իր մարմնով փակել է Նացիստական Գերմանիայի մարտական կրակակետը ու զոհվել, ինչի համար հետմահու ստացել է ԽՍՀՄ հերոսի կոչում։
ՀամԼԿԵՄ անդամ 1928-ից։ Ծնվել է հուլիսի 20-ին, Կապանի շրջանի Ծավ գյուղում։ Ռազմաճակատ է մեկնել 1942-ի օգոստոսին՝ 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում(Թամանյան դիվիզիա)։ Մասնակցել է Կովկասի պաշտպանությանը, Նովորոսիյսկի ազատագրմանը։ Եղել է հրաձգային դասակի հրամանատարի տեղակալ։ 1943-ի սեպտ. 16-ին այն զորամասին, որի կազմում էր Ավետիսյանի դասակը, հանձնարարվեց ճեղքել Նովորոսիյսկի մատույցները փակող Դոլգայա լեռան ֆաշիստական հենակետային ամրությունները և ճանապարհ բացել հարձակվող ստորաբաժանումների համար։ Առաջադրանքը կատարելիս Ավետիսյան, վիրավոր վիճակում, իր դասակի մարտիկներով, առաջինը բարձրացավ Դոլգայա լեռը, կրծքով փակեց թշնամու կրակակետի գնդացրի հրակնատը և ապահովեց գրոհի հաջողությունը։ Այդ սխրագործության համար Ավետիսյանին շնորհվեց Սովետական Միության հերոսի կոչում։ ՍՍՀՄ զինված ուժերի մինիստրի 1949-ի ապրիլի 22-ի 30 հրամանով Ավետիսյանի անունը առհավետ գրանցվեց 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգային գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում։ Ավետիսյան թաղված է Նովորոսիյսկի շրջանի Վերխնի–Բականսկի բանավանի եղբայրական գերեզմանում։
Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Կապանում։ Ավետիսյանի անունով կոչվում են դպրոցներ (Կապանի համար 9 ավագ դպրոցը կրում է նրա անունը), փողոցներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.