Հոռոմ
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Շիրակի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Հոռոմ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանում, մարզկենտրոնից 19 կմ հարավ, Մանթաշ գետի ափերին։ Գտնվում է Երևան-Գյումրի ավտոմայրուղուց 2 կմ հեռավորության վրա, շրջապատված է արգավանդ հանդամասերով։
Գյուղ | ||
---|---|---|
Հոռոմ | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Շրջան | Արթիկի շրջան | |
Համայնք | Շիրակի մարզ, Ալեքսանդրապոլի գավառ և Արթիկի շրջան | |
Առաջին հիշատակում | քա.. 8-րդ դար | |
Մակերես | 29.8 կմ² | |
ԲԾՄ | 1570 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 2531[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Հեռախոսային կոդ | +374 244[2] | |
Փոստային ինդեքս | 3015 | |
| ||
Տները տուֆակերտ են, թեք տանիքով ու հարմարավետ։ Խմելու ջուրը բերված է մոտ 20 կմ հեռավորությունից։
Կլիման ցուրտ է։ Գյուղում կան դեկորատիվ ու մրգատու ծառեր։
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Հոռոմի մշտական բնակչությունը կազմել է 2032, առկա բնակչությունը՝ 1710 մարդ[3]։ 1831 թվականից ի վեր գյուղի բնակիչները հայեր են[4], որոնց նախնիների մասը 1829-1830 թվականներին գաղթել են Կարսից և Արևմտյան Հայաստանի տարբեր շրջաններից[5]։
Հոռոմի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[6].
Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, շաքարի ճակնդեղի, կերային կուլտուրաների մշակությամբ, մեղվաբուծությամբ, անասնապահությամբ։
Ունի բազալտի պաշարներ։
Հոռոմում՝ բլուրների վրա, գտնվում է «Արծնաբերդ» Կիկլոպյան ամրոցը (տեղացիների կոչմամբ՝ Ղալաչի), բարձունքների և լեռնալանջերի վրա նշմարվում են բնակարանների հետքեր։ Այստեղ պեղումներ են կատարել Թորոս Թորամանյանը (1914 թ.- ին), Բ. Պիստրովսկին, Ա. Աջյանը, Լ. Գյուզալյանը (1930 թ.-ին)։ Հոռոմում և շրջակայքում կան հին գերեզմաններ, դամբարաններ։
Հոռոմն ունի սուրբ Հռիփսիմե (1861) և սուրբ Աստվածածին (1868 թ.) եկեղեցիներ, XII-XIII դդ. «Թուխ Մանուկ» մատուռ։
Ունի միջնակարգ դպրոց (իբրև տարրական դպրոց բացվել է 1868 թ.- ին), մշակույթի տուն, մանկապարտեզ և հիվանդանոց։
2016 թվականին համայնքում ստեղծվել է մարզահրապարակ՝ խրախուսելու համայնքի առողջ ապրելակերպը։
Այստեղ է ծնվել Սովետական Միության հերոս, փոխգնդապետ Վ. Օգանեսովը (Հովհաննիսյան), Սովետական Միության հերոս, երկաթուղային Թ. Պողոսյանյ, բանասիրական գիտություննորի դոկտոր Գ. Վ. Աբգարյանը (1920)։
Գոյություն ունի անվանման ծագման երկու ավանդություն․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.