Նրա ուսումնասիրություններն աչքի են ընկել իրենց միջճյուղային բնույթով և ընդգրկել են իմացաբանությունը (կոգնիտիվ գիտությունը), ինֆորմատիկան, պետական կառավարման ու քաղաքագիտության և մենեջմենթի հիմնախնդիրները[27]։ Իր գիտա-կրթական բեղուն գործունեության ժամանակահատվածի մեծ մասի ընթացքում՝ 1949-ից մինչև 2001 թվականը Սայմոնն աշխատել է Կարնեգի-Մելոնի համալսարանում[28]։
Հատկանշական է, որ Սայմոնը ճանապարհ բացող է եղել ժամանակակից գիտության այնպիսի ճյուղերում, ինչպես՝ արհեստական բանականությունը, տեղեկույթի մշակումը, որոշումների ընդունումը, հիմնախնդիրների լուծումը, կազմակերպությունների տեսությունը, բարդ համակարգերը։ Նա առաջիններից մեկն է վերլուծել բարդության ճարտարապետությունը և առաջ քաշել միավորման գերադասելի մեխանիզմը՝ բաշխման աստիճանական օրենքի պարզաբանման նպատակով[29][30]։
Զգալի ազդեցություն է ունեցել կազմակերպության, մենեջմենթի և կառավարչական որոշումների տեսությունների զարգացման վրա։ Եղել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։ Երկար ժամանակ աշխատել է ՓիթսբուրգիԿարնեգի Մելոն համալսարանում որպես համակարգչային և հոգեբանական գիտությունների պրոֆեսոր։ Նրա աշխատությունները հաշվողական տեխնիկայի և արհեստական բանականության բնագավառներում զգալի ազդեցություն են թողել կիբեռնետիկայի զարգացման վրա։
APA մրցանակ՝ հոգեբանության բնագավառում ակնառու գիտական ներդրում ունենալու համար (1969).
Թյուրինգի մրցանակ հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) կողմից՝ արհեստական բանականության, մարդու իմացաբանական հոգեբանության բնագավառներում հիմնարար ներդրում կատարելու համար (1975).
Ամերիկյան հոգեբանական ընկերակցության (American Psychological Association|APA) APA մրցանակ՝ ստեղծագործական ողջ կյանքի ընթացքում հոգեբանության բնագավառում ակնառու ներդրումներ կատարելու համար (1993).
Ընտրվել է հաշվիչ մեքենաների ընկերակցության (Association for Computing Machinery|ACM) անդամ (1994) և արժանացել IJCAI մրցանակի՝ գիտահետազոտական գերազանց աշխատանքներ կատարելու համար (Award for Research Excellence, 1995):
Այս ամենից բացի՝ Սայմոնին շնորհվել է՝
շվեդականԼունդ քաղաքի տնտեսագիտության և մենեջմենթի հեղինակավոր բարձրագույն դպրոցի պատվավոր դոկտորի կոչում, 1968[33].
Հերբերտ Սայմոնը լրագրեր չի կարդացել, հեռուստացույց չի դիտել, քանի որ կարծում էր, որ եթե իրոք ինչ-որ կարևոր բան պատահի, իրեն որևէ մեկն անպայման տեղյակ կպահի, այնպես որ չարժի անտեղի ժամանակ վատնել ԶԼՄ-ների վրա[36]։.
Սայմոնը, գիտությունից զատ, մի շարք այլ հետաքրքրություններ է ունեցել. տարվել է երաժշտությամբ (եղել է դաշնակահար), գեղանկարչությամբ (ընկերացել է նկարիչներ Ռոբերտ Լեփերի[37] և Ռիչարդ Ռափափորթի[38] հետ), լեռնագնացությամբ, խորացել է պատմության ուսումնասիրության մեջ և որոշ ժամանակ մինչև անգամ Ֆրանսիական հեղափոխության պատմություն է դասավանդել։
Հերբերտ Սայմոնը բեղմնավոր հեղինակ էր. լույս է ընծայել 27 գիրք և շուրջ հազար հոդված։ 2016 թվականի տվյալներով նա եղել է Google Scholar-ում արհեստական բանականության և կոգնիտիվ հոգեբանության ասպարեզներում առավել հաճախ մեջբերված հեղինակը[39] և ճանաչվել է հասարակական գիտությունների բնագավառում քսաներորդ դարի առավել ազդեցիկ գիտնականը։
Գրքեր
1947. Administrative Behavior: A Study of Decision-Making Processes in Administrative Organization.
– 4th ed. in 1997, The Free Press
1957. Models of Man. John Wiley. Presents mathematical models of human behaviour.
1958 (Ջեյմս Մարչի և Հարոլդ Գուցկովի հեղինակակցությամբ). Organizations. New York: Wiley. the foundation of modern organization theory
1969. The Sciences of the Artificial. MIT Press, Cambridge, Mass, 1st edition. Made the idea easy to grasp: "objects (real or symbolic) in the environment of the decision-maker influence choice as much as the intrinsic information-processing capabilities of the decision-maker"; Explained "the principles of modeling complex systems, particularly the human information-processing system that we call the mind."
- 2-րդ հրատարակություն՝ 1981 թ., MIT Press.
- 3-րդ հրատարակություն՝ 1996 թ., MIT Press.
1972 (Ալեն Նյուելի հեղինակակցությամբ). Human Problem Solving. Prentice Hall, Englewood Cliffs, NJ, (1972). "the most important book on the scientific study of human thinking in the 20th century" (20-րդ դարում մարդկային մտածողության վերաբերյալ գիտական ուսումնասիրությունների բնագավառի կարևորագույն գիրքը)
1977. Models of Discovery: and other topics in the methods of science. Dordrecht, Holland: Reidel.
1979. Models of Thought, Vols. 1 and 2. Yale University Press.
1982. Models of Bounded Rationality, Vols. 1 and 2. MIT Press. (տնտեսագիտական թեմաներով հոդվածներ)
- Vol. 3. in 1997, MIT Press. His papers on economics since the publication of Vols. 1 and 2 in 1982.
1983. Reason in Human Affairs, Stanford University Press. (Սթենֆորդի համալսարանում 1982 թվականին Սայմոնի կարդացած հանրամատչելի դասախոսությունների ժողովածուն)
1987 (Փ Լենգլիի, Գ. Բրեդշոուի և Ջ. Ժիտկովի հեղինակակցությամբ). Scientific Discovery: computational explorations of the creative processes. MIT Press.
1991. Models of My Life. Basic Books, Sloan Foundation Series. (Հերբերտ Սայմոնի ինքնակենսագրական գիրքն է)։
1997. An Empirically Based Microeconomics. Cambridge University Press. A compact and readable summary of his criticisms of conventional "axiomatic" microeconomics, based on a lecture series.
2008 (հետմահու հրատարակություն). Economics, Bounded Rationality and the Cognitive Revolution. Edward Elgar Publishing, 1847208967. (Սայմոնի տնտեսագիտական թեմաներով մի շարք հոդվածների վերահրատարակություն է)։
Հոդվածներ
1938 (Կլարենս Ռիդլիի հեղինակակցությամբ). Measuring Municipal Activities: a Survey of Suggested Criteria and Reporting Forms For Appraising Administration.
1943. Fiscal Aspects of Metropolitan Consolidation.
1945. The Technique of Municipal Administration, 2d ed.
– Reprinted in 1982, In: H.A. Simon, Models of Bounded Rationality, Volume 1, Economic Analysis and Public Policy, Cambridge, Mass., MIT Press, 235–44.
1958 (Ալեն Նյուելի և Ջ. Շոուի հեղինակակցությամբ). Elements of a theory of human problem solving[40]
1972. "Theories of Bounded Rationality", Chapter 8 in C. B. McGuire and R. Radner, eds., Decision and Organization, Amsterdam: North-Holland Publishing Company.
Courtois, P.J., 1977. Decomposability: queueing and computer system applications. New York: Academic Press. Courtois was influenced by the work of Simon and Albert Ando on hierarchical nearly-decomposable systems in economic modelling as a criterion for computer systems design, and in this book he presents the mathematical theory of these nearly-decomposable systems in more detail than Simon and Ando do in their original papers.
Блауг М. Саймон, Герберт // Великие экономисты после Кейнса = Great Economists since Keynes: An introduction to the lives & works of one handred great economists of the past.— СПб.: Экономикус, 2009.— С.252-255.— 384с.— (Библиотека «Экономической школы», вып. 42).— 1 500 экз.— ISBN 978-5-903816-03-3
Edward Feigenbaum (2001). «Herbert A. Simon, 1916-2001». Science. 291 (5511): 2107. doi:10.1126/science.1060171. S2CID180480666. «Studies and models of decision-making are the themes that unify most of Simon's contributions.»
Simon, Herbert A. (1978). Assar Lindbeck (ed.). Nobel Lectures, Economics 1969–1980. Singapore: World Scientific Publishing Co. Վերցված է 2012 թ․ մայիսի 22-ին.
B. Mandelbrot, "A Note on a Class of Skew Distribution Functions, Analysis and Critique of a Paper by H. Simon", Information and Control, 2 (1959), p. 90
Роберт Саттон Охота за идеями: Как оторваться от конкурентов, нарушая все правила = Weird Ideas That Work. How To Build a Creative Company.— М.: Альпина Паблишер, 2013.— 335с.— ISBN 978-5-9614-4369-1
— (1962 թ․ դեկտեմբերի 12). «The Architecture of Complexity»(PDF). American Philosophical Society. 106 (6): 467–482. JSTOR985254. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 23-ին.