ռուս քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Անատոլևիչ Չույչենկո (ռուս.՝ Константи́н Анато́льевич Чу́йченко, հուլիսի 12, 1965[1], Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պետական գործիչ։ Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար՝ 2020 թվականի հունվարի 21-ից։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի անդամ՝ 2020 թվականի փետրվարի 3-ից[2]։ Ռուսաստանի Դաշնության 1-ին դասի իսկական պետական խորհրդական (2008)։
Կոնստանտին Չույչենկո | |
Կուսակցություն՝ | Միասնական Ռուսաստան |
---|---|
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ (1987) |
Մասնագիտություն՝ | փաստաբան, քաղաքական գործիչ և գործարար |
Ծննդյան օր | հուլիսի 12, 1965[1] (59 տարեկան) |
Ծննդավայր | Լիպեցկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Պարգևներ | |
Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի վերահսկողական վարչության պետ (2008-2018)։ Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության աշխատակազմի ղեկավար (2018-2020)։
1987 թվականին ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, սովորել է Դմիտրի Մեդվեդևի հետ նույն խմբում։
2008 թվականի փետրվարի 4-ի ռուսական SmartMoney ամսագրի (№ 3 (93) համարում հրապարակված համակուրսեցիների հիշողությունների համաձայն՝ Չույչենկոյի համալսարանում ուսանելու ժամանակ եղել է գլխավորը ընկերական միջավայրում, որոնք Վսեվոլոժսկում իր բնակարանում հաճախ էին հավաքվում։ Ընդ որում նա շատ պատասխանատու էր, գնահատում էր բարեկամությունը և միշտ պատրաստ էր օգնել[3]։ Նույն հոդվածում նշված է, որ հենց Մեդվեդևը դարձավ Գազպրոմի տնօրենների խորհրդի նախագահ, Չույչենկոն աշխատանքի անցավ Գազպրոմում և անմիջապես գլխավորեց գազային կոնցեռնի իրավաբանական դեպարտամենտը։ Նշվում էր, որ նա հանդիսանում է գազի շուրջ ռուս-ուկրաինական բանակցությունների առանցքային բանակցողը։
2010 թվականի փետրվարի 26-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևն ընդհատել է իր խոսքը Մայենդորֆ պետական ներկայացուցչությունում գործարարների հետ հանդիպման ժամանակ՝ ուշադրություն հրավիրելով պետաիրավական վարչության պետ Լարիսա Բրիչևայի հետ զրուցող Չույչենկոյին։ Մեդվեդևն ընդգծել է իր ելույթի ժամանակ կողմնակի խոսակցությունների անթույլատրելիությունը՝ նկատելով, որ նման վարքագիծ իր կողմից առաջին անգամ չէ, որ նկատվում է[4][5]։
Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ Չույչենկոյի 2008 թվականի եկամուտը կազմել է 368,5 մլն ռուբլի (ներառյալ հողամասերի և այլ անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտները)։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2011 թվականին Չույչենկոյի եկամուտը կազմել է 32,49 մլն ռուբլի, կնոջ եկամուտը՝ 33,27 մլն ռուբլի։ Չույչենկոյի կնոջ հետ միասին պատկանում են 95 ակր ընդհանուր մակերեսով 4 հողամաս, 350 և 900 մ² մակերեսով երկու բնակելի տուն, Cadillac, Land Rover, Chrysler և Nissan մակնիշի 4 ավտոմեքենա, Grandezza մոտորանավակ և ինքնագնաց մեքենա։ Բացի այդ, ընտանիքի կողմից օգտագործվում են 95 ակր ընդհանուր մակերեսով 2 հողամաս[6]։
Ամուսնացած է Քրիստինա Տիխոնովայի հետ։ Ունի երեք դուստր[7][8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.