ռուս ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտին Զիրյանով (ռուս.՝ Константи́н Гео́ргиевич Зыря́нов, հոկտեմբերի 5, 1977[1][2][3], Պերմ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան, Զենիթ-2 ֆուտբոլային ակումբի խաղացող մարզիչ։ Ռուսաստանի հավաքականի ներկա խաղացող։ Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2008)[4]։
Կոնստանտին Զիրյանով ռուս.՝ Константин Зырянов | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Константин Георгиевич Зырянов | ||
Ազգությունը | Ռուսաստան | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 5, 1977 (47 տարեկան) | ||
Ծննդավայր | Պերմ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 177 սմ | ||
Քաշ | 72 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Զենիթ 2 | ||
Համար | 18 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1994-2000 թթ. 2000–2006 թթ. 2000 թ. 2007–2014 թթ. 2014–մ.հ. |
Ամկար Տորպեդո (Մոսկվա) Տորպեդո 2 Զենիթ ՍՊԲ Զենիթ 2 |
171 (48) 164 (9) 2 (1) 201 (30) 23 (6) | |
Ազգային հավաքական | |||
2006-2012 | Ռուսաստան | 51 (7) | |
Մարզչական կարիերա | |||
2014- մ.հ. | Զենիթ 2 | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 6 հունիսի 2015 (UTC): |
Պերմի «Զվեզդա» ֆուտբոլային դպրոցի շրջանավարտն է (առաջին մարզիչը՝ Վ. Լադեյշիկով)։ Իր առաջին ակումբում՝ «Ամկար»-ում, 1994-2000 թվականների ընթացքում անցկացրել է 171 խաղ, խփել 48 գնդակ (Ռուսաստանի առաջնության առաջին, երկրորդ և երրորդ դիվիզիոններում)։ 2000-2006 թվականների ընթացքում խաղացել է մոսկովյան «Տորպեդո»-յում (164 խաղ, 9 գոլ)։ Նոր թիմում Զիրյանովը խաղաց 2 խաղ պահեստային թիմի կազմում և միանգամից տեղ ստացավ հիմնական կազմում։ 1996-2006 թթ.-ի Ռուսաստանի գավաթի խաղերի ժամանակ դուրս է եկել խաղադաշտ 26 անգամ։
2007 թվականի մարտին տեղափոխվել է Զենիթ, որի կազմում նույն տարում դարձավ Ռուսաստանի չեմպիոն և Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող։ 2008 թվականին Զենիթի հետ նվաճեց 2007/2008 ՈՒԵՖԱ-ի գավաթը, Մանչեսթերում` եզրափակիչ խաղում խփելով գնդակ, նաև մի քանի ամիս անց 2008 թվականի ՈՒԵՖԱ Սուպերգավաթը։
2010 թվականին նորից դարձավ երկրի չեմպիոն։ 2011 թվականին դարձավ Ռուսաստանի Սուպերգավաթի հաղթող։ 2012 թվականին դարձավ երկրի եռակի չեմպիոն։ 2014 թվականին Զենիթի ղեկավարությունը առաջարկեց նրան ավարտել կարիերան և տեղ զբաղեցնել ակումբի ղեկավարությունում, բայց նա հրաժարվեց։ 2014 թվականի օգոստոսին կնքեց մեկ տարվա պայմանագիր Զենիթ 2 ակումբի հետ և դարձավ նրա խաղացող մարզիչը[5]։ Իր առաջին գոլը Զենիթ 2-ում խփեց 2014 թվականի օգոստոսի 22-ին «Սոլյարիսի» դեմ խաղում[6]։ Կրկնակի անգամ եղել է ամսվա լավագույն խաղացող ՊՖԼ-ում`2014 թվականի օգոստոսին և նոյեմբերին[7]։
Առաջին խաղը անցկացրել է 2006 թվականի մայիսի 27-ին Իսպանիայի հավաքականի դեմ, որը ավարտվել է 0:0 հաշվով։ 2007 թվականին «Զենիթ»-ում անցկացրել է իր կարիերայի լավագույն մրցաշրջանը, ոչ միայն տեղ գրավելով Ռուսաստանի ակումբ-չեմպիոնի հիմնական կազմում, այլ նաև դառնալով Ռուսաստանի հավաքականի կարևոր խաղացողներից մեկը։ Օրինաչափորեն շատ վերսիաներով Զիրյանովը դարձավ լավագույն ֆուտբոլիստը երկրի և նվաճեց «Տարվա ջենտլմեն» տիտղոսը։ Հաջորդ 3 մրցաշրջաններում նա «Զենիթ»-ի մշտական խաղացողն էր, կարևոր դեր խաղալով կիսապաշտպանության կենտրոնում։ Կանոնավորապես խաղացել է հավաքականում։
2007 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի և Անգլիայի հավաքականների խաղի ժամանակ Զիրյանովը խփեց գնդակ, բայց մրցավարը չհաշվեց այն, պատճառաբանելով իր որոշումը նրանով, որ Զիրյանովը, մինչև գոլը խփելը խաղացել էր ձեռքով։ Ռուսաստանը պարտվեց այդ խաղում 0։3 հաշվով։
2008 թվականի հունիսի 14-ին Ռուսաստանի հավաքականի ավագի՝ Սերգեյ Սեմակայի փոխանցումից հետո խփեց միակ գնդակը Հունաստանի դարպասին, թույլատրելով Ռուսաստանին շարունակել պայքարը Եվրոպայի առաջնությունում խմբից դուրս գալու։ 2008 թվականին ՈՒԵՖԱ-ն նրան ընդգրկեց Եվրոպայի առաջնության խորհրդանշական կազմում։
Եվրո 2012-ին 3 խաղից խաղաց 2-ը։ Խաղաց Չեխիայի և Լեհաստանի հավաքականների դեմ։ Հունաստանի դեմ խաղը բաց թողեց մրսածության պատճառով։ Ռուսաստանը պարտվեց Հունաստանին 0։1 հաշվով և զբաղեցրեց 3-րդ տեղը խմբում, որը նրան դուրս չբերեց պլեյ-օֆֆ։
2012 թվականի օգոստոսի 23-ին նա հայտնվեց Ռուսաստանի հավաքականի կազմում՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, որտեղ նրանց չընդունեցին։ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին Զիրյանովը հայտնեց հավաքականում իր կարիերայի ավարտի մասին։
2002 թվականի օգոստոսի 2-ին Կոնստանտինի կինը՝ 23-ամյա Օլգա Զիրյանովան, կախված լինլով թմրադեղերից[8], գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ վերցրել է ձեռքը 4-ամյա Իրինային և 8-րդ հարկի պատուհանից դուրս նետել։ Աղջիկը նույն օրը մահացել էր, իսկ ինքը Օլգան մահացել է սեպտեմբերի 2-ին[9]։
2008 թվականի սեպտեմբերի 21-ին Կոնստանտինը և նրա ընկերուհի Նատալին ունեցան որդի, որին անվանեցին Լև։ 2010 թվականի հունիսի 9-ին Կոնստանտինը և Նատալին պաշտոնապես ամուսնացան[10]։ 2012 թվականի հունվարի 9-ին Կոնստանտինը և Նատակին ունեցան աղջիկ՝ Պոլինային[11]։
2014 թվականի հուլիսի 22-ին զույգը ունեցավ աղջիկ՝ Աննային։
Ակումբ | Դիվիզիոն | Մրցաշրջան | Լիգա | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | Խաղ | Գոլեր | |||
Տորպեդո Մոսկվա | Դ1 | 2000 | 5 | 3 | 2 | 1 | 1 | 0 | 8 | 4 |
2001 | 29 | 0 | 2 | 0 | 2 | 0 | 33 | 0 | ||
2002 | 15 | 0 | 0 | 0 | — | 15 | 0 | |||
2003 | 26 | 0 | 6 | 2 | 5 | 1 | 37 | 3 | ||
2004 | 30 | 2 | 1 | 0 | — | 31 | 2 | |||
2005 | 29 | 3 | 6 | 0 | — | 35 | 3 | |||
2006 | 30 | 1 | 5 | 1 | — | 35 | 2 | |||
Ընդհանուր | 164 | 9 | 22 | 4 | 8 | 1 | 194 | 14 | ||
Զենիթ | Դ1 | 2007 | 27 | 9 | 5 | 3 | 8 | 1 | 40 | 13 |
2008 | 29 | 7 | 1 | 0 | 15 | 3 | 45 | 10 | ||
2009 | 30 | 4 | 2 | 1 | 2 | 0 | 34 | 5 | ||
2010 | 28 | 2 | 5 | 1 | 0 | 0 | 33 | 3 | ||
2011–12 | 41 | 1 | 2 | 0 | 8 | 1 | 51 | 2 | ||
2012–13 | 27 | 6 | 3 | 0 | 4 | 0 | 34 | 6 | ||
2013–14 | 19 | 1 | 2 | 0 | 8 | 0 | 28 | 1 | ||
Ընդհանուր | 201 | 30 | 20 | 5 | 45 | 5 | 266 | 40 | ||
Ամբողջ կարիերայում | 365 | 40 | 36 | 6 | 70 | 5 | 471 | 51 |
Պաշտոնական խաղերի արդյունքները՝ 51 խաղ / 7 գոլ, 30 հաղթանակ, 10 ոչ ոքի, 11 պարտություն։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.