From Wikipedia, the free encyclopedia
Կեյկո Աբե (ճապ.՝ 安倍 圭子, ապրիլի 18, 1937[1], Տոկիո, Ճապոնիա), ճապոնացի մարիմբա նվագող և կոմպոզիտոր։
Կեյկո Աբե | |
---|---|
Բնօրինակ անուն | ճապ.՝ 安倍圭子 |
Ծնվել է | ապրիլի 18, 1937[1] (87 տարեկան) Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Ճապոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պորկուսիոնիստ և marimba player |
Գործիքներ | մարիմբա |
Կրթություն | Տոկիոյի Գակուգեյ համալսարան |
Ամուսին | Hidetoshi Kimura? |
Կայք | keiko-abe.com keiko-abe.jp |
Keiko Abe Վիքիպահեստում |
Առաջին երաժշտական գործիքը, որ սովորել է Աբեն դաշնամուրն է, 13 տարեկանից Էյիտի Ասաբուկիի ղեկավարությամբ սկսել է սովորել քսիլոֆոն և մարիմբա։ Աբեն քսիլոֆոնով առաջին անհատական կատարումով հանդես է եկել NHK ռադիոյում 1952 թվականին։ 1959 թվականից նա սովորել է Տոկիոյի արվեստի համալսարանում Սյոսուկե Արիգի և ՏոիսոԿասիվագի (կոմպոզիցիա), Մասաո Իմամուրի և Յուսուկե Օյակե (հարվածային գործիքներ)։ Ստացել է բակալավրի աստիճան, այնուհետև մագիստրոսի։ 1960-ական թվականների Աբեն ուներ ակտիվ սոլո կարիերա, սկզբում Ճապոնիայում, հետո մյուս երկրներում, նաև կատարում էր ձայնագրություններ ինչպես սոլո, այնպես էլ անսամբլներում և այլ երաժիշտների հետ։ «Xebec Marimba Trio»-ի անդամ՝ կատարելով հանրահայտ երաժշտություն և ազգային երգեր։ 1962 թվականից մինչև 1966 թվականը տրիոն ձայնագրել է 7 ալբոմ։ Արդի ժամանակներում ակտիվ համագործակցում է Tchiki Duo մարիմբի դուետի հետ, որը հիմանդրվել է 2006 թվականին Լոզանի կոնսերվատորիայի ուսանողների կողմից։ 1963 թվականին Աբեի մասնակցությամբ «Յամահա» ֆիրման մշակել է մարիմբայի նոր մոդել՝ լայն դիապազոնով և բարելավված ձայնով։ 70-ական թվականներին ֆիրման սկսեց նոր մարիմբայի արտադրությունը։ Համերգային նոր մարիմբայի դիապազոնը մեծացվել է մինչև հինգ օկտավա։ Այժմ այն համարվում է Մարիմաբյի ստադարտ[2]։ «Յամահա» ֆիրման հարվածային գործիքների համար մուրճիկների հատուկ մոդելն անվանել է Աբեի պատվին։ Կեյկո Աբեն «Յամահա» ֆիրմային պաշտոնական կատարողն է։ Արդի ժամանկաշրջանում նա համերգներ է տալիս Yamaha 6100 մարիմբայով, որը պատրաստվել է նրա անմիջական մասնակցությամբ։
Աբեն հանդես է գալիս համերգներով ամբողջ աշխարհում։ Նրա մենահամերգները տեղի են ունեցել խոշոր համերգասրահներում՝ Քարնեգի հոլլ (Նյու Յորք, 1981), Կոնցերտգեբաու (Ամստերդամ, 1984), Բեռլինյան ֆիլհարմոնիա (1994), Կոնցերտհաուս (Վիեննա, 2002) և այլն[3]։
Երաժշտական քննադատը նրա համերգի մասին գրել է[4]։
․․․Թվում է, որ գործիքը, ինչպես լինում է բոլոր մեծ կատարողների մոտ, կենդանանում է նրա հպումից։ |
Աբեին միջազգային մրցույթներիում հաճախ հրավիրում են որպես ժյուրի։ 2016 թվականի հունիսին Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնում համերգ է ունեցել, իր ստեղծագործությունները կատարելով միջազգային անսամբլի հետ։ Հաջորդ օրը վարպետության դաս է ունեցել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանողների հետ։
Կեյկո Աբեն համագործակցում է «Columbia Japan», «NHK» լեյբլների և այլ ձայնագրման ստուդիաների հետ։ Միայն իր կարիերայի առաջին հինգ տարիների ընթացքում նա ձայնագրել է տասներեք ալբոմ։
Աբեն առաջին կինն էր,ում անունը 1993 թվականին հավերժացել է Հարվածային գործիքների հասարակության փառքի սրահում 1993 թվականին (անգլ.՝ Percussive Arts Society Hall of Fame).
Կեյկո Աբեն 1970 թվականից դասավանդում է Տոկիոյի Toho Gakuen School of Music կոնսերվատորիայում։ 1977 թվականից իրականացում է միջազգային վարպետության դասեր։ Նրա աշակերտներից է բրիտանացի հայտնի հարվածային գործիքներ նվագող Էվելին Գլենին[5]։
Աբեին են պատկանում մարիամբայի համար 70-ից ավելի օրիգինալ ստեղծագործություններ, որոնք հաստատապես մտել են այդ գործիքի ռեպերտուար[6]։ Նրան են նվիրված 70-ից ավելի մարիմբայի համար ստեղծագործություններ, որոնք ժամանակակաից կոպմոզիտորների կողմից ստեղծվել։ Աբեն իր ստեղծագործություններում հաճախ է օգտագործում իմպրովիզացիա։ Նրա ստեղծագործությւոնները հրապարակում է «Xebec Music Publishing» երաժշտական հրատարակչությունը։
Ստեղծագործություններից[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.