Կադմոս (հին հունարեն՝ Κάδμος), հին հունական առասպելական հերոս[7]։ Փյունիկիայի Սիդոն քաղաքի Ագենովրոս[8] թագավորի որդին, Կիլիկոսի, Փյունիկսի և Եվրոպայի եղբայրը։
Կադմոս | |
---|---|
Կադմոս (առասպելական հերոս) | |
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար և legendary founder? |
Դիցաբանություն | Հին հունական |
Սեռ | արական |
Կյանքի ժամանակաշրջան | հելլենիստական |
Հայր | Ագենոր[1][2][3] |
Մայր | Տելեֆասսա[1] |
Քույր/Եղբայր | Կիլիկոս[1][4], Եվրոպա[1], Ֆենիքս և Էլեկտրա |
Ամուսին | Հարմոնիա[3] |
Զավակներ | Պոլիդորուս[5], Սեմելե, Ինո[1], Ագավա (Կադմոսի դուստր), Իլիրիոս և Ավտոնոե |
Թաղման վայր | Heroon of Cadmos son of Agenor in Sparta?[6] |
Cadmus Վիքիպահեստում |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կադմոս (այլ կիրառումներ)
Առասպելաբանություն
Փյունիկյան արքա Ագենորի (կամ Ագրիոպի[9]), Եվրոպայի, Կիլիկիայի, ֆենիքսի եղբայրը։ Օգնել է աստվածներին մարտնչել Տիփոնի դեմ[10]։ Ըստ հայտնի առասպելի, երբ ցլի կերպարանք առած Զևսը առևանգել է Եվրոպային,Ագենորը որդիներին ուղարկել է նրան փնտրելու՝ պահանջելով առանց նրա չվերադառնալ։ Քրոջը որոնող եղբայրներից երկուսը իրենց անուններով հիմնել են Փյունիկիայի և Կիլիկիայի թագավորությունները։ Սակայն Դելփյան պատգամախոս Ապոլոնը Կադմոսին կոչ է անում չանհանգստանալ Եվրոպայի համար[11]։ Եվ Կադմոսը, Դելփիքի պատգամախոսի հրամանով, գնացել է Բեովտիա, սպանել այդ կողմերի տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, հիմնել Կադմեա միջնաբերդը, որի շուրջը հետագայում ծաղկել է Թեբե քաղաքը։ Արեսի որդու սպանության համար Կադմոսը ութ տարի ծառայել է Արեսին, ապա հռչակվել Կադմեայի թագավոր։ Զևսը Կադմոսին ամուսնացրել է Արեսի և Աֆրոդիտեի դուստր Հարմոնիայի հետ։ Ծերության տարիներին Կադմոսն և Հարմոնիան բնակվել են Իլլիրիայում՝ իբր կերպարանափոխվելով վիշապների։ Կադմոսի անվան հետ է կապվում փյունիկյան գրի ներմուծումը Հունաստան։
Ըստ մեկ այլ առասպելի, Կադմոսի որդի Ակտեոնը համարձակվել է խախտել որսորդության ու կենդանիների դիցուհի Արտեմիսի անդորրը, ինչի համար սպանվել է[12]։
Հունական առասպելը Կադմոսին են վերագրում այբուբենի ստեղծումը[13]։ Արևելքից Հունաստան նավարկելիս նա կանգ է առել Սանտորին կղզում և թողել այդտեղ իր մի քանի ուղեկիցներին։ Հետագայում այս կղզի է գալիս Թերասը, ում պատվին և կոչվել է կղզին։ Հենց այստեղ՝ Թերասում էլ գտնվել է ամենահին (Ք․ա․ XVIII) հունական գրերը։ Կադմոսի պատվին կոչվել են քիմիական կադմիում տարրը և Յուպիտերի արբանյակի Կադմուս գիծը։
Ծանոթագրություններ
Գրականություն
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.