Խոստանում եմ լինել
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
«Խոստանում եմ լինել» (ռուս.՝ «Обещаю быть!»), խորհրդային մանկական գեղարվեստական ֆիլմ, որը բեմադրվել է Մանկական և պատանեկան ֆիլմերի կենտրոնական կինոստուդիայում 1983 թվականին։
Թվական | 1983 |
---|---|
Ռեժիսոր | Վյաչեսլավ Մաքսակով |
Սցենարի հեղինակ | Վյաչեսլավ Մաքսակով |
Ֆիլմը նկարահանվել է մելոդրամայի ժանրում։ Նրա երաժշտական ձևավորումն իրականացվել է Կինեմատոգրաֆիայի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ դիրիժոր Ս. Սկրիպկայի ղեկավարությամբ։
Պատմությունը դեռահասների մասին է, ովքեր իրենց ամառային արձակուրդներն անցկացնում են պիոներական ճամբարում և հարաբերություններ են կառուցում միմյանց և իրենց դաստիարակի հետ։
Ըստ սյուժեի՝ գործարանի ղեկավարությունը երիտասարդ Վլադիմիր Կալինինին գործուղում է ամառային մանկական ճամբարում աշխատելու որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Դա նրան դուր է գալիս, և նա փորձում է անկեղծորեն պատասխանել երեխաների հարցումներին։ Ժամանակի ընթացքում նրա հարաբերություններն իր ենթակաների հետ վերածվում են բարեկամության և հետաքրքրություն է առաջանում ճամբարի հասարակական կյանքի նկատմամբ։ Գաղափար է առաջանում պարզել նախկին պիոներական ճամբարի գտնվելու վայրը, որը գոյություն է ունեցել նույնիսկ Հայրենական մեծ պատերազմից առաջ։ Մի շարք արկածներից հետո այդ վայրը գտնվում է, այնուհետև կազմակերպվում է հանդիպում վետերանների հետ, ովքեր պատմում են իրենց մանկության և երիտասարդության ժամանակների մասին[1]։
Ֆիլմի նկարահանումներին մասնակցել են Վլադիմիր Նոսիկը, Մարիա Վինոգրադովան, Եվգենիա Սաբելնիկովան, Ելենա Ստարոստինան, Վիկտոր Պրոսկուրինը, Բորիս Նովիկովը, Նիկոլայ Վոլկովը, Յուլյա Գորդեևան, Սերգեյ Ելցովը, Ալեքսանդր Ասլանովը, Էլլա Այմալետդինովան, Անտոն Աբրամովը, Ռոմա և Ժենյա Կիժուտինները, Անատոլի Բոգդանովը, Ալեքսանդր Վորոբյովը, Օլգա Դոլնիկովան, Տատյանա Մերզլիկինան, Օլգա Իվաշկինան, Անդրեյ Կարաչինսկին, Մարգարիտա Լոբկոն, Իվան Օխլոբիստինը, Իրինա Շկլյարովան, Ալեքսանդր Սիրինը, Լիլիա Ռոդիոնովան, Ալեքսանդր Վդովինը, Ա. Կալինինան, Նատալյա Կրաչկովսկայան, Վիկտոր Ուրալսկին, Օլգա Գոլուբևան[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.