Պիոներական շարժում, տարբեր պետություններում գոյություն ունեցող մանկական կոմունիստական կազմակերպությունների ընդհանուր անվանումը։ Առաջին պիոներական կազմակերպությունը ստեղծվել է ԽՍՀՄ-ում՝ 1922 թվականին, որի հիմքը եղել է ռուսական սկաուտական շարժումը։
Չինաստան — Չինաստանի պիոներական կազմակերպություն (հոկտեմբերի 13, 1949)
Մոնղոլիա — Դամդինի Սուխե-Բատորի անվան պիոներական խորհուրդ (1925)
Կուբա — Պիոներ ապստամբների խորհուրդ (Unión de Pioneros Rebeldes — UPR) (մինչև ապրիլի 4, 1961 թվական), — Կուբայի պիոներական խորհուրդ (Unión de Pioneros de Cuba — UPC)
Ռումինիա — Ռումինիայի պիոներական կազմակերպություն (1944)
Հարավսլավիա — Հարավսլավիայի պիոներական խորհուրդ (1942)
Չեխոսլովակիայի Սոցալիստական Հանրապետություն — Չեխոսլովակիայի Սոցալիստական Հանրապետության Սոցիալիստական երիտասարդական միության պիոներական խորհուրդ (1945)
Բելառուս — «Բելառուսական հանրապետական պիոներական կազմակերպությունը, ընդգրկվում է Բելառուսի երիտասարդական միության կազմի մեջ, 2007 թվականին կազմակերպությունում ընդգրկվել է 526.567 երեխա և դեռահաս, որոնցից 211․391-ը՝ հոկտեմբերիկներ[1]
Վիետնամ — Խո Շե Մինի անվան պիոներական խորհուրդ (1941)
Հյուսիսային Կորեա — «Կորեայի երեխաների խորհուրդ» (1946)
Չինաստան — Չինաստանի պիոներական կազմակերպություն (հոկտեմբերի 13, 1949) — 130 միլիոն պիոներ
Կուբա —«Խոսե Մարտի» պիոներական կազմակերպություն (Organización de Pioneros «José Martí» — OPJM) (1977 թվականից)
Ոչ Պետական մակարդակով
Ռուսաստան — ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետության մակարդակով աջակցությունը դադարեցվել է։ Ազատ գործունեությունը ու քարոզչությունը ուսումնական հաստատություններում հակասում են Ռուսաստանի Դաշնության օրենքներին։
Պիոներական կազմակերպությունների միություն - Մանկական կազմակերպությունների ֆեդերացիա (SPO-FDO), ստեղծվել է 1990 թվականին (գրանցվել է Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարության կողմից 1992 թվականին)
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն
Մոսկվայի քաղաքային պիոներական կազմակերպություն - ստեղծվել է 1992-ի մարտի 16-ին (գրանցման վկայագիր` 1999 թվականի սեպտեմբերի 2-
Ուկրաինա —Ուկրաինայի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն (գործունեությունն արգելվել է 2015 թվականից)
Մոլդովա — Մոլդովայի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն -երկրի նախագահ Նիկոլայ Վորոնինի ղեկավարման տարիներին՝ 2005 թվականին կազմակերպության կազմի մեջ կար 6000 երեխա, ամենամեծ պիոներական ճամբարները գտնվում էին Բելցի, ԿոմրատԿրիուլեն, Ունգեն, Եդինեց քաղաքներում[2]։
Ղրղզստան —Ղրղզստանի Կոմունիստական Կուսակցության կից պիոներական կազմակերպություն[3],ստեղծվել է 2007 թվականին ուսուցիչ Վ. Ֆեդոսեևայի կողմից[4]