ամերիկացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Լոգան Մարշալ Գրին (անգլ.՝ Logan Marshall-Green, նոյեմբերի 1, 1976[1][2], Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի դերասան և ռեժիսոր, որը առավել հայտնի է «Պրոմեթևս», «Թարմացում» ֆիլմերով և «Վարձկան Քուորին» հեռուստասերիալում խաղացած գլխավոր դերով։
Լոգան Մարշալ Գրին անգլ.՝ Logan Marshall-Green | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1, 1976[1][2] (47 տարեկան) |
Ծննդավայր | Չարլստոն, Հարավային Կարոլինա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թենեսիի համալսարան և Թիշչ արվեստի դպրոց |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և կինոռեժիսոր |
Logan Marshall-Green Վիքիպահեստում |
Մարշալ Գրինը ծնվել է Հարավային Կարոլինայի Չարլսթոն քաղաքում և մեծացել Ռոդ Այլենդում։ Ունի երկվորյակ եղբայր՝ Թեյլորը։ Մարշալ Գրինը հաճախել է Թենեսիի համալսարան և Քոնեքթիքութի ազգային թատերական ինստիտուտ, իսկ Նյու Յորքի համալսարանին կից կողմից «Տիշ» արվեստի դպրոցում՝ գեղարվեստի բակալավրի աստիճան։
2019 թվականին «Հետևիր ճանապարհին» ֆիլմում նկարահանվել է Իթան Հոուքի գլխավոր դերով։
Հանդիպել է դերասանուհի Մարիսա Թոմեյի հետ։
2012 թվականի դեկտեմբերի 12-ին Մարշալ Գրինն ամուսնացել է դերասանուհի Դայան Գաետայի հետ[3] և որդեգրել է նրա արտամուսնական դստերը՝ Կուլա Մեյին[4]։ 2014 թվականի ապրիլի 11-ին զույգն ունեցել է որդի՝ Թենեսի Լոգան Մարշալ Գրինը[5]։ 2019 թվականի ապրիլի 5-ին Դայանը ամուսնալուծության հայտ է ներկայացրել ամուսնու՝ դերասանուհի և պարուհի Սառա Հեյի հետ դավաճանության պատճառով[3], միաժամանակ մեղադրել է նրան կոպիտ վերաբերմունքի մեջ[6]։ 2019 թվականի հուլիսի 23-ին ամուսնալուծության վարույթը պաշտոնապես ավարտվել է, որից հետո Դայանը վերականգնել է իր օրիորդական ազգանունը[7]։
Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2003 | ս | Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Միթչ Ուիլքենս |
2004 | ս | Օրենք ու կարգ | Law & Order | Քայլ Մելորս |
2005 | ս | 24 ժամ | 24 | Ռիչարդ Հելեր |
2005 | ֆ | Alchemy | Alchemy | Մարտին |
2007 | ֆ | Տիեզերքի շուրջ | Across the Universe | Պակո |
2008 | հֆ | Կապույտ արյուն | Blue Blood | |
2009 | ֆ | Բրուքլինի ոստիկանություն | Brooklyn’s Finest | Մելվին Պենթոն |
2009-2010 | ս | Պաշտպանության տակ | Dark Blue | Դնի Բենդիս |
2010 | ֆ | Սատանա | Devil | մեխանիկ Թոնի Ջենգովսկի |
2012 | ֆ | Պրոմեթևս | Prometheus | Չարլզ Հոլլոուեյ |
2013 | ֆ | Երբ ես մահանում էի | As I Lay Dying | Ջուլ Բանդրեն |
2013 | ֆ | Ցուրտը վրա է հասնում գիշերը | Cold Comes the Night | Բիլի |
2014 | ֆ | Տիկին Բովարի | Madame Bovary | մարկիզ դը Անդերվիլ |
2014 | ֆ | Աղմուկ և կատաղություն | The Sound and the Fury | Դալթոն Էյմս |
2015 | ֆ | Հրավեր | The Invitation | Ուիլ |
2015 | ֆ | Սև շուն, կարմիր շուն | Black Dog, Red Dog | Սթիվեն |
2016 | ֆ | Սնոուդեն | Snowden | պիլոտ |
2016 | ս | Վարձկան Քուորին | Quarry | Mac «Quarry» Conway |
2017 | ֆ | Ավազե ամրոց | Sand Castle | Սերժանտ Հարփեր |
2017 | ֆ | Սարդ-մարդ։ Տունդարձ | Spider-Man: Homecoming | Ջեքսոն Բրայս/Շոկեր #1 |
2017-2018 | ս | Անեծք | Damnation | Քրիլի Թըրներ |
2018 | ֆ | Թարմացում | Upgrade | Գրեյ Թրեյս |
2019 | ս | Երբ նրանք մեզ կտեսնեն | When They See Us | Ռոբերթս |
2020 | ս | Ստվերների խաղ | Shadowplay | Մորից |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.