From Wikipedia, the free encyclopedia
«Սնոուդեն» (անգլ.՝ Snowden), ռեժիսոր Օլիվեր Սթոունի նկարահանած քաղաքական կենսագրական թրիլերը, որի սցենարը գրել են Օլիվեր Սթոունը և Կիրան Ֆիցջերալդը Լյուկ Հարդինգի «Սնոուդենի փաստաթղթերը։ Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» և Անատոլի Կուչերենի «Ութոտնուկի ժամը» գրքերի հիման վրա։ Էդվարդ Սնոուդենի դերը խաղացել է ամերիկացի դերասան Ջոզեֆ Գորդոն-Լևիթը։ ԱՄՆ-ում ֆիլմի պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 16-ին[11], իսկ Ռուսաստանում՝ 2016 թվականի սեպտեմբերի 15-ին[12]։
Ֆիլմը պատմում է ամերիկացի պրոֆեսիոնալ ծրագրավորող, ԿՀՎ-ի նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին, ով 2013 թվականի հունիսին մամուլի հրապարակմանն է հանձնել ԱԱԳ գաղտնի տեղեկությունները, որից հետո ստիպված է եղել փախչել ԱՄՆ-ից և մի շարք ճանապարհորդություններից հետո երեք շաբաթ անցկացրել է մոսկովյան օդանավակայանում։
Դերասան | Դեր |
---|---|
Ջոզեֆ Գորդոն-Լևիթ | Էդվարդ Սնոուդեն |
Շեյլին Վուդլի | Լինդսի Միլլս |
Մելիսա Լեո | Լորա Պոյտրաս |
Զակարի Կուինտո | Գլեն Գրինվալդ |
Թոմ Ուիլկինսոն | Յուեն Մակասկիլ |
Սքոթ Իսթվուդ | ԱԱԳ գործակալ Թրևոր Ջեյմս |
Իվանս Ռիս | Կորբին Օ’Բրայան |
Նիկոլաս Քեյջ | Հենկ Ֆորեստեր |
Թիմոթի Օլիֆանտ | ԿՀՎ գործակալ Ժենևա |
Ջոելի Ռիչարդսոն | Ջանին Գիբսոն |
Բեն Շնետցեր | Գաբրիել Սոլ |
Կիթ Ստենֆիլդ | Պատրիկ Հեյնս |
Էդվարդ Սնոուդեն | ինքն իրեն է խաղում |
Անատոլի Կուչերենա | բանկետում ռուսական բիզնեսմեն |
2014 թվականի հունիսի 2-ին հայտարարվեց, որ Օլիվեր Սթոունը և Մորից Բորմանը գնել են Լյուկ Հարդինգի «Սնոուդենի փաստաթղթերը։ Աշխարհի ամենափնտրվող մարդու պատմությունը» գրքի իրավունքները, Սթոունը սցենար է գրում, և նկարահանվում է գրքի վրա հիմնված ֆիլմ[13]։ 2014 թվականի հունիսի 10-ին Սթոունը գնեց նաև Անատոլիա Կուրերենի «Ութոտնուկի ժամը» գրքի իրավունքները։ Սթոունը երկու գրքերն էլ օգտագործել է սցենար գրելու ժամանակ[14]։ 2014 թվականի նոյեմբերի 6-ին Open Road Films-ը գնեց ԱՄՆ-ում ֆիլմի ցուցադրության, իսկ Wild Bunch-ը ֆիլմը՝ այն արտասահմանում տարածելու իրավունքները[15]։ 2014 թվականի նոյեմբերի 10-ին Deadline.com-ը հայտնեց, որ Endgame Entertainment-ը կմասնակցի ֆիլմի արտադրությանը[16]։
2014 թվականի սեպտեմբերի 21-ին Ջոզեֆ Գորդոն-Լևիթը բանակցություններ սկսեց Էդվարդ Սնոուդենի դերի վերաբերյալ[17]։ 2014 թվականի նոյեմբերի 10-ին հաստատվեց, որ Գորդոն-Լևիթը կխաղա Էդվարդ Սնոուդենի դերը[18]։ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Շեյլի Վուդլին վերջնական բանակցություններ էր վարում Սնոուդենի ընկերուհու՝ Լինդսի Միլսի դերի համար[19]։ 2015 թվականի փետրվարի 2-ին Սքոթ Իստվուդն ընդգրկվեց դերասանական կազմում որպես ԱԱԳ գործակալի դերակատար[20]։ 2015 թվականի փետրվարի 4-ին դերասանական կազմին միացան ևս երեք դերասաններ՝ Մելիսա Լեոն, ով խաղում է Լորա Պոյտրասի դերը, Զակարի Կուինտոն, ով կատարում է Գլեն Գրինվալդի դերը, և Թոմ Ուիլկինսոնը՝ որպես Յուեն Մակասկիլ[21]։ 2015 թվականի փետրվարի 13-ին Variety-ը հայտնեց, որ Բեն Շնետցերը նույնպես կմիանա ֆիլմի[22]։ 2015 թվականի փետրվարի 19-ին Թիմոթի Օլիֆանտը միացավ ֆիլմին որպես ԿՀՎ գործակալի դերակատար[23]։ 2015 թվականի փետրվարի 20-ին Ռիս Իվանսը և Ջոելի Ռիչարդսոնը նույնպես ներառվեցին ֆիլմի դերասանական կազմում[24]։ 2015 թվականի փետրվարի 23-ին Նիկոլաս Քեյջը համաձայնեց խաղալ ամերիկյան հետախուզական ծառայության նախկին աշխատակցի դերը[25]։ 2015 թվականի փետրվարի 25-ին Կիթ Ստենֆիլդը Սնոուդենի կոլեգայի և մոտիկ ընկերոջ դերով ներառվեց ֆիլմում[26]։ 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ Էդվարդ Սնոուդենը մասնակցել է ֆիլմի նկարահանումներին։ Ֆիլմի պրոդյուսեր Իգոր Լոպատենկի խոսքերով՝ Սնոուդենը Մոսկվայում մեկ օր մասնակցել է նկարահանումներին[27]։
Նկարահանումները սկսվել են 2015 թվականի փետրվարի 16-ին Մյունխենում[28] և շարունակվել մինչև մայիս ամսվա կեսերը[24]։
ԱՄՆ-ում պրեմիերան նշանակվել է 2015 թվականի դեկտեմբերի 25-ին[24]։ 2015 թվականի աշնանը պրեմիերան հետաձգվեց մինչև 2016 թվականի մայիսի 13-ին[29][30]։ 2016 թվականի փետրվարի 19-ին պրեմիերան կրկին հետաձգեցին մինչև 2016 թվականի սեպտեմբերի 16-ը[11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.