From Wikipedia, the free encyclopedia
Իվան Գրոհար (սլովեներեն՝ Ivan Grohar, հունիսի 15, 1867[1][2][3][…], Železniki Municipality, Ավստրո-Հունգարիա - ապրիլի 19, 1911[2][3][4][…], Լյուբլյանա, Ավստրո-Հունգարիա), սլովեն նկարիչ, իմպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Ռիխարդ Յակոպիչի, Մատեյ Ստեռնենի և Մատիյա Յամայի հետ մեկտեղ՝ համարվում է 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի ժամանակաշրջանի սլովենական կերպարվեստի կարևորագույն դեմքերից մեկը; Լայն ճանաչման ու համբավի է արժանացել հակապես իր բնանկարներով ու դիմանկարներով։ Օժտված է եղել նաև երաժշտական ձիրքերով և աչքի է ընկել որպես լավ կիթառահար ու երգիչ[6]։
Իվան Գրոհար | |
---|---|
Ծնվել է | հունիսի 15, 1867[1][2][3][…] |
Ծննդավայր | Železniki Municipality, Ավստրո-Հունգարիա |
Վախճանվել է | ապրիլի 19, 1911[2][3][4][…] (43 տարեկան) |
Մահվան վայր | Լյուբլյանա, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | Ավստրո-Հունգարիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | գեղանկարչություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | The Sower? |
Աշակերտներ | Tomaž Seljak? |
Ivan Grohar Վիքիպահեստում |
Մանուկ հասակում Իվանը որբացել է։ Դեռ վաղ հասակից է դրսևորել նկարչական ունակությունները և դրանք զարգացրել է ավագ վարպետների հովանավորության շնորհիվ։ 1894 թվականից, մրցաթոշակ ստանալով, կերպարվեստի գաղտնիքների ու նրբությունների մեջ խորամուխ է եղել Վիեննայում ու Գրացում։ 1896 թվականին իր ստուդիան է բացել հայրենի Սլովենիայում՝ Շկոֆիա Լոկա քաղաքում։ 19-րդ դարի իտալացի նկարիչ խորհրդապաշտ (սիմվոլիստ) նկարիչ Ջովաննի Սեգանտինիի ազդեցությամբ՝ կրոնական թեմաներով կտավներ է վրձնել, գտնվել է նաև խորհրդապաշտ այլ արվեստագետների ազդեցության ներքո։ 1904 թվականին, սլովենցի իմպրեսիոնիստ այլ նկարիչների հետ մեկտեղ, մասնակցել է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպված ցուցահանդեսին, որը, նաև նրա աշխատանքների շնորհիվ, մեծ հաջողություն է ունեցել։ Դրանից հետո նրա գործերը ցուցադրվել են նաև Լոնդոնում, Բելգրադում, Տրիեստում, Վարշավայում, Բեռլինում...
Մահացել է 1911 թվականի ապրիլի 19-ին՝ 43 տարեկան հասակում, թոքախտից։
Նկարչի մահից մեկուկես տասնամյակ անց՝ 1926 թվականին կազմակերպվել է հատուկ նրա ստեղծագործությանը նվիրված ցուցահանդես։ Անցյալ և ներկա սլովեն արվեստաբաններից շատերը գտնում են, որ Գրոհարի աշխատանքները զգալի ազդեցություն են գործել սլովեն հետագա նկարիչների վրա։ Շատերը համարում են նաև,որ նրա «Սերմնացանը» նկարը խորհրդանշում է սլովենների անցումը գյուղականից քաղաքային մշակույթի[7]։ Ի դեպ, նկարչի այդ աշխատանքը վերարտադրված է սլովենական հինգ եվրո արժողությամբ թղթադրամի վրա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.