From Wikipedia, the free encyclopedia
Կոմս Իլլարիոն Իվանովիչ Վորոնցով-Դաշկով (ռուս.՝ Илларион Иванович Воронцов-Дашков, մայիսի 27, 1837[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունվարի 15, 1916[3], Ալուպկա (քաղաք, Ուկրաինա), Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2]), ռուս պետական գործիչ, գեներալ-լեյտենանտ, կոմս։
Իլլարիոն Վորոնցով-Դաշկով | |
---|---|
Ծնվել է | մայիսի 27, 1837[1] |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] |
Մահացել է | հունվարի 15, 1916[3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Ալուպկա (քաղաք, Ուկրաինա), Յալթայի գավառ, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Գերեզման | Մորշանսկի շրջան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Ելիզավետա Վորոնցովա-Դաշկովա |
Ծնողներ | հայր՝ Ivan Vorontsov-Dashkov?, մայր՝ Aleksandra Naryshkina? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեքսանդրա Շուվալովա, Illarion Vorontsov-Dashkov?[4], Sofiya Demidova?[4], Ivan Vorontsov-Dashkov?[4], Իրինա Շերեմետևա[4] և Maria Illarionovna Musina-Pushkina (nee Vorontsova-Dashkova)? |
Illarion Ivanovich Vorontsov-Dashkov Վիքիպահեստում |
1859-1862 թվականներին մասնակցել է Կովկասյան պատերազմներին, 1865-1867 թվականներին՝ Թուրքեստանում մղվող կռիվներին, 1877- 1878 թթ.-ի ռուս-թուրքական պատերազմին։ 1905-1915 թվականներին եղել է Կովկասի փոխարքա։ Սիրաշահել է տեղական, մասնավորապես հայ բուրժուազիային, նպաստել երկրամասում մի շարք տնտեսական բարեփոխումների իրականացմանը։
Վորոնցով-Դաշկովի պնդմամբ Նիկոլայ II-ը 1905 թվականի օգոստոսի 1-ին ստորագրել է հրամանագիր 1903 թվականին բռնագրավված հայկական եկեղեցական ունեցվածքը վերադարձնելու և հայկական դպրոցները վերաբացելու մասին։ Վորոնցով-Դաշկովի միջնորդությամբ Ռուսաստանի կառավարությունը ստանձնել է Թուրքիայում հայկական բարենորոգումների անցկացման նախաձեռնությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին բանակցել է Հայ ազգային բյուրոյի հետ և ձեռնամուխ եղել հայկական կամավորական գնդերի կազմակերպմանը (ռուսական բանակի կազմում)՝ Թուրքիայի դեմ պատերազմելու համար։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.