Թոնգզիդան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Թոնգզիդան (չին.՝ 童子蛋, փինյին Tóngzǐ dàn, բառացի՝ «տղայի ձու»), ավանդական ուտեստ, որը տարածված է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Չժեցյան նահանգում։ Պատրաստվում է հավի ձվերից, որը եփվում է մինչև տասը տարեկան տղաների մեզի մեջ։ Օգտագործվում է գարնանը[1]։
Չինական խոհանոց | |
---|---|
Տեսակ | կերակուր |
Հիմնական | ձու |
Ճաշատեսակը վաղեմի ավանդույթ է Չինաստանի Դոնգյան քաղաքում։ Ընդհանուր առմամբ, Չինաստանը սննդամթերքի պահպանման մեթոդների երկար պատմություն ունի։ Թոնգզիդանը կարող է նմանատիպ մշակութային հիմք ունենալ[2]։ Չկա լավ բացատրություն, թե ինչու դա պետք է լինի տղաների մեզ, մասնավորապես. դա պարզապես այդպես է եղել դարեր շարունակ[3]։ Այնուամենայնիվ, տարածաշրջանում պատմականորեն ենթադրվել է, որ մեզը տարբեր առողջապահական օգուտներ ունի։ Տղայի օրվա առաջին մեզը շատ օգտակար է համարվել[2]։ Հավկիթը միակ սննդարար հասանելի սննդամթերքն է եղել, որը հասանելի էր գյուղացիներին և ֆերմերներին[4]։ Սա հանգեցրել է այն բանին, որ հավկիթը մեզի ընկալվող օգուտի հետ միասին թոնգզիդանին մեծ ժողովրդականություն են բերել։ Ընդունված է, որ բյուրեղացված մեզի նստվածքն օգնում է մեղմացնել բորբոքումները և բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև մաշկի և բերանի խոռոչի սնկային վարակները[5]։ Նաև պնդում են, որ մեզի մեջ եփած ձվերը կարող են բուժել ինի անբավարարությունը, նվազեցնում է մարմնի ներքին ջերմությունը և նպաստում արյան շրջանառությանը[6]։ Տեղացիները պնդում են, որ թոնգզիդանը նաև կանխում է արևահարությունը[7]։
Գարնանային դելիկատես համարվող ուտեստը պատրաստելու համար հավի ձվերը եփում են բացառապես մինչև 10 տարեկան, սեռական հասունության չհասած տղաների մեզի մեջ։ Հեղուկը եռալուց հետո ձվերը ճաքում են, եթե ոչ, ապա հանում են և հարվածում, որ կեղևը ճաքի, և մեզը թափանցի ձվի մեջ։ Եփելու գործընթացը տևում է մի ամբողջ օր, երբ մեզը եռում և պակասում է, այն նորից ավելացնում են[6][7]։ Եփելուց հետո ձվի սպիտակուցը բաց ոսկեգույն երանգ է ստանում, իսկ դեղնուցները դառնում են կանաչ[8]։
Մինչև 10 տարեկան տղաների մեզը հավաքելու համար մարզի դպրոցները հատուկ դույլեր են տեղադրում։ Սակայն միայն առողջ երեխաներին է թույլատրվում միզել նման դույլերում։ Թոնգզիդանի որոշ վաճառականներ այնքան հեռու են գնում, որ զբոսայգիներում կամ հանրային զուգարաններում արկղերով սպասում են ծնողի, ով պատրաստ է թույլ տալ, որ իրենց երեխան մեզ տրամադրի[6][7]։ Դոնյանգի բնակիչները ձվերը եփում են նաև տանը և պատրաստում՝ օգտագործելով տան փոքրահասակ տղաների մեզը։ Թեև ժամանակակից բժշկական հետազոտությունները վկայում են այն մասին, որ մեզի ընդունումը ոչ մի օգուտ չի բերում առողջությանը, բայց թոնգզիդան ուտելը խորապես արմատավորված է։ 2012 թվականի դրությամբ ձվերը վաճառվում են մեկ ձուն մոտ 1,50 յուանով (մոտ 0,24 դոլար), ինչը մոտավորապես երկու անգամ գերազանցում են սովորական ձվի գինը[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.