From Wikipedia, the free encyclopedia
Տղա, մինչև 13-15 տարեկան (մինչև սեռական հասունության ավարտը) արական սեռին պատկանող երեխա[1][2]։
Սովորաբար տղաների և աղջիկների, ինչպես նաև տղամարդկանց և կանանց տարբերությունը դիտարկվում է ոչ միայն կենսաբանական առումով, այլև գենդերային տարբերությունների տեսանկյունից։ Գենդերային նույնականացումը (այսինքն՝ նույնացումը իր սեռի հետ), ինչպես հետևում է կլինիկական էնդոկրինոլոգիայի տվյալներից և նորածինների սեռի փոխոխության (փոխարկության) վիրաբուժական վիրահատությունների փորձերից, առաջին հերթին տեղի է ունենում բնածին դետերմինանտների (այսինքն՝ ուղեղի սեռական տարբերակումը դեռևս ներարգանդային զարգացման շրջանում) արդյունքում[3]։
Դեռահասը 12-16 տարեկան տղան է, որը գտնվում է սեռական հասունության շրջանում[4]։
Պատանին արական սեռի երիտասարդն է՝ 13-15 տարեկանից մեծ և 18 տարեկանից (չափահաս տարիք, որը ներկայումս սահմանված է աշխարհի շատ երկրներում) փոքր։ Տղայի զարգացման գործընթացում տղամարդկանց սեռական հորմոնների ազդեցության տակ ձևավորվում և կատարելագործվում են առաջնային և երկրորդային սեռական հատկանիշները։
Տղամարդը 18 տարեկանից բարձր արական սեռի չափահաս անձն է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.