From Wikipedia, the free encyclopedia
Թոմբոյ (անգլ. tomboy-չարաճճի աղջիկ), հավաքական տերմին է, վերաբերում է այն աղջիկներին, որոնք ցուցաբերում են տղաներին բնորոշ վարք[1][2]. տղայի հագուստ կրել, մասնակցել խաղերում կամ այլ պարապմունքներում, որոնք ունեն ֆիզիկական բնույթ և բազմաթիվ մշակույթներում համարվում են իգական սեռին ոչ համապատասխան։
Համաձայն Օքսֆորդի անգլերեն բառարանի «թոմբոյ» տերմինը գոյություն ունի դեռևս 1592 թվականից[3], սակայն այս բառը հանդիպում է Նիկոլաս Յուդալի գրած «Ռալֆ Ռոյստեր Դոստեր» պիեսում, որը գրվել է 1553 թվականին և հրատարակվել է 1567 թվականին։ XIX դարում ամերիկյան մշակույթում «թոմբոյ» նշանակում էր հստակ վարքագիծ, որը աղջիկներին թույլ էր տալիս զբաղվել ֆիզիկական վարժություններով, կրել «պրակտիկ հագուստ» և «դիետա պահել»։ Թոմբոիզմը՝ առողջ ապրելակերպի վրա շեշտ դնելու շնորհիվ, այդ շրջանում շատ արագ հայտնի դարձավ, որպես կանանց վարքագծում իշխող այլընտրանք և ընդլայնեց կանանց ֆիզիկական շարժը[4]։ 1898 թվականին գրված «Կանայք և էկոնոմիկան» գրքում գրող-ֆեմինիստ Շառլոտտա Պերկինս Գիլմանը բարձր է գնահատում «թոմբոյի» առողջությունը, ինչպես նաև նրանցց գենդերային ազատությունը[5]։ Մանկական փաստաբան Ժոզեֆ Լին 1915 թվականին իր կարծիքը հայտնեց այն մասին, որ թոմբոիզմի ի հայտ գալը 8-ից 13 տարեկանում աղջիկների մոտ համարվում է բնական, հատկապես ֆիզիկական զարգացման առումով[6]։ Թոմբոիզմը հասարակության և գրականության մեջ հայտնի դարձավ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ, իսկ կինեմատոգրաֆիայում ավելի ուշ։
XX դարի ընթացքում հոգեբան Ֆրոյդը և ԼԳԲՏ սոցիալական շարժումը բերեցին այն միտքը, արդյոք թոմբոիզմը չի հանգեցնում լեսբուհի դառնալուն[4]։
Գիտնական Ջուդիթ Խալբերստամը պնդում է, որ չնայած սեռային դերի մերժմանը, որը հաճախ է հանդիպում երիտասարդ և դեռահաս աղջիկների մոտ, նրանք տղաներին հատուկ վարքագիծ դրսևորում են որոշակի ճնշման տակ[7]։
Արևմտյան երկրներում ավանդական հագուստ՝ կիսաշրջազգեստ կամ զգեստ հագնող կանանց թիվը նվազել է։ Կանանց շրջանում սպորտային միջոցառումների և այլ տիպի գործունեության ձևերի զարգացումը, ընդլայնեց հանդուրժողականությունը թոմբոյի նկատմամբ և նվազեցրեց տերմինի վատ իմաստը[2]։ Բացի այդ, ինչպես նշում է սոցիոլոգ Բարրի Բորնը, կանանց որոշակի խումբ հպարտությամբ ասում է. «ես եղել եմ (կմնամ) անկախ և ակտիվ, ես ինձ արժանավայել կերպով եմ պահել (կպահեմ) տղաների և տղամարդկանց հետ, և արժանացել եմ նրանց ընկերությանն ու հարգանքին, ես պայքարում եմ (կշարունակեմ պայքարել) գենդերային կարծրատիպերի դեմ»[8]։
Ողջ պատմության ընթացքում պահպանվել է կապը թոմբոյների և լեսբուհիների միջև[3][9]։ Օրինակ, հոլիվուդյան ֆիլմերում մեծ թոմբոյներին համարում էին «գիշատիչ շուն»[9]։ Tomboys! Tales of Dyke Derring-Do գրքի խմբագիրներ Լին Յամագուչին և Կարեն Բարբերը պնդում էին, որ «շատ լեսբուհիների համար թոմբոիզմը ավելին է քան պարզապես փուլ», «այն բառացիորեն որպես հիմք է մեր չափահաս կյանքի համար»[3][10]։
Հոգեվերլուծող Դայան Էլիզը իր էսսեում գրել է, որ «լեսբուհիները ավելի շատ ուզում են թոմբոյ լինել, քան կին»[11]։ Այնուամենայնիվ, որոշ թոմբոյներ հետագայում դեռահասության կամ չափահասության շրջանում հայտաբերում են իրենց լեսբուհի դառնալու միտումը, սակայն աղջիկների կողմից տղաներին բնորոշ վարք դրսևորելը դեռևս չի համարվում սեռական կողմնորոշման ցուցիչ[12]։
Բազմաթիվ ուսումնասիրություններ են իրականացվել կանանց վարքի և հետաքրքրությունների իգական սեռին չհապատասխանելու պատճառահետևանքային կապը գտնելու համար։ Այդ ուսումնասիրություններից մեկի արդյունքում պարզվեց, որ նախադպրոցական տարիքի աղջիկները, իրենց տղամարդու նման պահելով, օրինակ տղաների համար նախատեսված խաղալիքներով խաղալով, գտնվում են գենետիկական և նախածննդյան գործոնների ազդեցության տակ[13]։ Թոմբոյները առանձնահատուկ կերպով են հետաքրքրվում գիտությամբ և տեխնիկայով[2]։
Թոմբոյի հատկանիշները բնորոշ է մի շարք հորինված կերպարների[14][15]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.