From Wikipedia, the free encyclopedia
Արյա Սթարք, ամերիկյան հեղինակ Ջորջ Մարթինի կողմից ստեղծված գեղարվեստական հերոս է։ Հերոսուհին նշանավորվում է Մարթինի մրցանակի արժանցած «Song of Ice and Fire» շարքով։ Նա նաև HBO-ի ադապտացրած հեռուստասերիալի՝ Գահերի խաղի, գլխավոր հերոսներից է։
Մեյսի Վիլիամսը | |
Սեռ | իգական |
---|---|
Ծնողներ | Էդարդ Սթարք, Քեթիլին Թալի |
Բարեկամներ | Ռոբ Սթարք (եղբայր) Բրեն Սթարք (եղբայր) Ռիքոն Սթարք (եղբայր) Սանսա Սթարք (քույր) Ջոն Սնոու (խորթ եղբայր) |
1996 թվականին ներկայացված Գահերի խաղում Արյան Լորդ Էդարդ Ստարկի և նրա կնոջ Քեթիլին Թալիի կրտսեր դուստրն է։ Նա շատ անկախ է և ուշադրություն չի դարձնում ավանդական կնոջ զբաղմունքներին ու ձգտումներին։ Արյան տիրապետում է սուսերի, որի անունն էլ դրել է Նիդլ։ Այդ սուսերը նրան նվիրել է իր խորթ եղբայր Ջոն Սնոուն։
HBO-ի ադապտացրած հեռուստասերիալում՝ «Գահերի խաղ»-ում Արյայի դերում խաղում է Մեյսի Վիլիամսը[1][2]։ Նրա կատարումը բազում դրական հավանությունների է արժանացել, մասնավորապես երկրորդ եթերաշրջանում, երբ Արյան Թայվին Լենիստերին էր ծառայում որպես նրա գինեմատույց[3]։ Նա համարվում է գրքի ամենալավ հերոսներից մեկը[4][5]։
Արյան Էդարդ և Քեթիլին Ստարկների երրորդ զավակն ու կրտսեր դուստրն է։ Ունի հինգ եղբայրներ ու քույրեր՝ մեծ եղբայր (Ռոբ Ստարկ), կրտսեր եղբայրներ (Բրեն Ստարկ և Ռիքոն Ստարկ), մեծ քույր (Սանսա Սթարք) և ավագ և խորթ եղբայր (Ջոն Սնոու)։
Սանսայի համեմատ Արյային չի հետաքրքրում պարը, երգը և կար անելը։ Նա զբաղվում է կռվելով, հայտնագործություններ անելով, ինչը այդքան էլ դուր չի գալիս իր մորն ու դաստիարակ Սեպտա Մորդանին։ Արյան շատ մտերիմ է իր խորթ եղբոր Ջոն Սնոուի հետ, ով նրան խրախուսում է սովորել կռվել և նվիրում է նրան Նիդլը (աղջկա սուսերը)[6]։ Իր ճանապարհորդությունների ընթացքում Արյան ցույց է տալիս իր հնարամտությունն ու ճարպկությունը և դառնում է ավելի ու ավելի դաժան։
Նա պետք է խնամեր բնավորությամբ դյուրագրգիռ հորաքրոջը՝ Լիաննա Ստարկին[7][7][8]։
Արյան իր հոր՝ Էդարդի, հետ ուղևորվում է դեպի Քինգս Լենդինգ։ Մինչ մեկնելը Քինգս Լենդինգ Արյայի խորթ եղբայր Ջոն Սնոու նրան է նվիրում Նիդլը։
Ջոֆրին և Սանսան իրենց զբոսանքի ժամանակ հանդիպում են Արյային և նրա ցածր ծագումով ընկերոջը՝ Միցահին, անտառում կռվելիս։ Արյան պաշտպանում է Միցահին Ջոֆրիի տանջանքներից, իսկ Արյայի դայրվուլֆը՝ Նիմերիան, օգնում է Արյային կռվել Ջոֆրիի հետ՝ վիրավորելով վերջինիս ձեռքը։ Իմանալով, որ Նիմերիան կարող է սպանվել այս հատուցման ժամանակ՝ Արյան իր գայլին հեռու է տանում[9], սակայն Նիմերիայի փոխարեն Սանսայի դայրվուլֆն է սպանվում։ Իսկ Միցահին էլ սպանում է Սանդոր Կլեյգանը[10]։
Քինգս Լենդինգսում Արյայի հայրը իր աղջկա համար սուսերամարտի դասեր է կազմակերպում Բրավոսի սուսերամարտի վարպետ Սիրիո Ֆորելի հետ, ով նրան սովորեցնում է կռվելու ոճը։ Արյայի հոր ձերբակալումից հետո Սիրիոն կռվում է Լանիստերների պահակների հետ, իսկ Արյան հասցնում է փախչեկ։ Ավելի ուշ նա ներկա է գտնվում իր հոր մահապատժին, որից հետո էլ ընկնում է Նայթս Վոտչի հավաքագրող Յորենի հսկողության տակ։
Արյան Յորենի հետ միասին փախչում է Քինգս Լենդինգից։ Ճանապարհին նա բախվում է Նայթս Վոտչի նորակոչիկ Լոմմիին, Ջենդրիին և Հոթ Փային (Hot Pie՝ անգլ.՝ տաք կարկանդակ), բայց ի վերջո ընկերանում է նրանց հետ[11]։ Ճանապարհին խումբը Ամորի Լորչը հարձակվում է այս խմբի վրա, երբ Յորենը հրաժարվում է հանձնել Ջենդրիին Լենիստերներին։ Արյան և մյուս երեխաները փախչում են, սակայն մնացյալները սպանվում են։ Փախուստից առաջ Արյան փրկում է բանտարկյալ Ժաքեն Հ'գարին[12]։
Արյայինն և իր ընկերներին ավելի ուշ գերի է վերցնում Գրեգոր Կլեյգանը և նրանց տանում է Հարենհոլ[13]։ Ներկա գտնվելով իր հարազատների մահվանը՝ Արյան սկսում է գիշերները արտասանեել այն մարդկանց անունները, որոնցից պետք է վրեժ լուծի։ Հարենհոլում նա վերամիավորվում է Ժաքենի հետ, ով արդեն ծառայում էր Լենիստերներին։ Ժաքենը առաջարկում է ասել երեք մարդու և նա պատրաստ է սպանել այդ երեքին[14]։ Արյան ասում է երկու մարդկանց անուններ, ովքեր իրեն Հարենհոլում վիրավորել ու նեղացրել էին, իսկ երրորդը հենց ինքը Ժաքենն է։ Իր կյանքի փոխարեն Ժաքենը օգնում է աղջկան ապստամբություն կազմակերպել։ Այնուհետև Ժաքենը տալիս է Արյային արծաթե մետաղադրամը, որով աղջնակը կարող էր հանդիպել Ժաքենի ընկերներից մեկին՝ Ֆեյսլես Մենին (Faceless Man)։ Ժաքենը խնդրում է աղջկան հիշել «վալար մորղուլիս» արտահայտությունը (Վալարյան լեզվից թարգմանաբար նշանակում է «բոլոր մարդիկ պետք է մահանան»)։ Հաջորդ առավոտյան Ռուս Բոլտոնը գրավում է ամրոցը, իսկ Արյան դառնում է Ռուսի գինեմատույցներից մեկը[15]։ Վախենալով Բոլտոնից՝ Արյան սպանում է դարպասի մոտ կանգնող ժամապահին և փախչում։
Մինչդեռ Արյան և իր համակիցները գնում էին դեպի հյուսիս, աղջիկը սկսում է հիշեր իր կորած դայրվուլֆին՝ Նիմերիային[8]։ Ավելի ուշ նրան և իր ընկերներին գտնում է վարձկան «Brotherhood Without Banners»-ը և ճանաչում է Արյա Սթարքին[16]։ Բրադերհուդի գաղտնի բազայում Արյան հանդիպում է Սանդոր Կլեյգանին, որտեղ աղջնակը մեղադրում է Սանդորին Միցահի մահվան համար։ Բայց Հաունդը փրկվում է կռվի փորցաշրջանում և ազատ է արձակվում[17]։
Արյան վերջ ի վերջո կարողանում է միայնակ փախչել, մինչև որ Հաունդը նրան գերի է վերցնում[18]։ Հաունդը պլանավորում է վերադարձնել աղջկան իր ընտանիքի մոտ պարգևատրում ստանալու համար[19]։ Այն ժամանակ, երբ Արյայի եղբայրն ու մայրը սպանվում են, Սանդորն ու Արյան հասնում են Թվինս[20]։ Հետո Սանդորը որոշում է փրկագնի դիմաց Արյային տալ վերջինիս քեռուն, ով ապրում էր Ռիվերրանում։ Ճանապարհին նրանք հանդիպում են Արյայի մահվան ցուցակից երկուսին։ Կռվի ժամանակ Արյան ետ է պահանջում իր Նիդլը, բայց Սանդորը արդեն մասամբ վիրավոր էր։ Այդ ժամանակ Արյան նրան թողնում է մահվան հետ միայնակ։ Աղջիկը շուտով արծաթե մետաղադրամի շնորհիվ Բրավոս գնացող նավի վրա տեղ է գտնում[21]։
Ժամանելով Բրավոս, Արյան ճանապարհն ուղղում է Ֆեյսլես Մենի մոտ[22], որտեղ նա իր ունեցվածքով մտնում է համքարություն[23]։ Իր պարապմունքի ժամանակ Արյան սպանում է Նայթս Վոտչի դասալիքին և նաև հանդիպում Սամվել Թարլիին[24]։ Ընդունելով իր չթույլատրված սպանությունը՝ Արյան պարտավորված կաթ է խմում, իսկ առավոտյան նա արդեն կույր էր[25]։
Արյան կույր է մնում և շարունակում է ծառայել Բրավոսում։ Նա շարունակում է երազել իր դայրվուլֆի՝ Նիմերիայի, աչքերով, սակայն այդ մասին ոչ մեկի չի պատմում։ Կույր Արյան շարունակում է թափառել Բրավոսի փողոցներով և ավելի լավ է կարողանում ստել և գտնել ուրիշների ստերը[26]։
Արյան ետ է ստանում իր տեսողությունը կույր ժամանակ Քայնդլի Մենին ինքնությունը հաստատելուց հետո[26]։ Իսկ տեսողությունը վերավաստակելուց հետո Արյային տրվում է առաջին սպանության առաջադրանքը։ Երբ նա հաջող կատարում է այն, Քայնդլի Մենը տալիս է Արյային սպասավորի պատմուճան և հանձնարարում է սկսել իր առաջին աշակերտությունը[27]։
Չորրորդ եթերաշրջանում Արյայի պատմությունը սկսվում է շեղվել գրքերից, երբ Սանդոր Կլեյգանը Պոլիվերի և Լենիստերի զինվորների հետ կռվի ժամանակ մահացու չի վիրավորվում։ Արյան և Հաունդը հասնում են Էյրի, սակայն շուտով հեռանում են՝ իմանալով, որ Արյայի մորաքույր Լիզա Արենը ինքնասպանություն է գործել։ Բլադի Գեյթից վերադառնալով՝ նրանք հանդիպում են Բրիեն Տարթին, ով երդում էր տվել Քեթիլին Ստարկին անվտանգ տեղ տանել Արյային։ Հաունդը սկսում է կասկածանքով մոտենալ Բրիենի դաշնակիցներին, այս պատճառով էլ փորձում է սպանել Բրիենին, սակայն դաժան ծեծի է ենթարկվում և մահացու վիրավորվում։ Արյան հասցնում է թաքնվել Բրիենից։ Երբ արդեն Բրիենը հեռանում է, Արյան վերցնում է Հաունդի արծաթը՝ թողնելով վերջինիս մահանալ։ Հետագայում հանդիպում է Բրավոսի կապիտանին, ով նրան առաջարկում է մեկնել Բրավոս։
Արյային Սևի և Սպիտակի տանը ընդունում է մի մարդ, ով ուներ Ժաքեն Հ'Գարի դեմքը։ Արյան ցույց է տալիս Ժաքենին իր ստելու հնարավորոթյունները՝ հիվանդ աղջկան համոզելով խմել թույնը։ Արյային տրվում է հանձնարարություն սպանել կաշառակեր ապահովագրական գործակալին։ Աղջիկը շեղվում է իրենց տրված առաջադրանքից, երբ Բրավոս է ժամանում Մերին Տրանտը։ Արյան սպանում է Մերինին։ Սակայն երբ նա վերադառնում է Սևի և Սպիտակի տուն, Ժաքենը բռնում է նրան և քննադատում՝ ասելով, որ նա կթունավորվի։ Արյան կուրանում է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.