Թոմ Գերելս (հոլ.՝ և անգլ.՝ Tom Gehrels, 1925 թ. փետրվարի 21-ին Նիդերլանդներում, Հարլեմերմեյրում, - 2011 թ. հուլիսի 11-ին ԱՄՆ-ի Թուսոն քաղաքում[6]), ամերիկյան աստղագետ, աստղագիտության և մոլորակագիտության պրոֆեսոր Արիզոնայի համալսարանում (Թուսոն)։
Թոմ Գերելս Tom Gehrels | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1925[1][2] Հարլեմերմեյր, Հյուսիսային Հոլանդիա, Նիդերլանդներ |
Մահացել է | հուլիսի 11, 2011[1][2] (86 տարեկան) Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն և ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և Դիմադրության մարտիկ |
Հաստատություն(ներ) | Արիզոնայի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Լեյդենի համալսարան և Չիկագոյի համալսարան[3] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[4] |
Գիտական ղեկավար | Ջերարդ Կոյպեր |
Եղել է գիտական ղեկավար | Clifford Stoll?[3] |
Պարգևներ | |
Tom Gehrels Վիքիպահեստում |
Հետազոտություններ
Գերելսը առաջինը 50-ական թվականներին սկսեց օգտագործել աստերոիդների որոնման ֆոտոմետրիկ մեթոդը, ինչպես նաև հետազոտեց ալիքի երկարության կախումը աստղերի և մոլորակների բևեռականացումից, հրատարակելով իր հետազոտությունները «Աստղագիտական ամսագրում» (անգլ.՝ Astronomical Journal)։
Համատեղ Կոռնելիս վան Հաուտենի և Ինգրիդ վան Հաուտեն-Գրունևելդի հետ հայտնաբերել է ավելին քան 4 հազար աստերոիդներ[7], ներառյալ Ապոլոնի աստերոիդները, Ամուրի աստերոիդները և բազմաթիվ Յուպիտերի տրոյացի աստերոիդներ։ Իր դիտարկումների համար Թոմ Գերելսը օգտագործում էր 48-դյույմանոց Շմիդտի համակարգի աստղադիտակ Պալոմարյան աստղադիտարանում և ուղարկում էր ֆոտոթերթիկները երկու հոլանդացի աստղագետներին Լեյդենյան համալսարան, ովքեր և վերլուծում էին դրանք և հայտնաբերում նոր, անհայտ, աստերոիդներ։ Այս եռյակին են վերագրում մի քանի հազար աստերոիդների հայտնաբերումը։ Գերելսը նույնպես հայտնաբերել է մի շարք գիսաստղեր։
Նա է հանդիսացել գլխավոր գիտնական-ֆոտոբևեռացնողը Պիոներ-10-ի և Պիոներ-11-ի վրա տեղադրած ֆոտոբեևեռացուցիչի (անգլ.՝ Photopolarimeter) հետ աշխատանքներում։
Գերելսը գրել է մի շարք դասագրքեր տիեզերական հետազոտությունների թեմայով, հանդիսացել է Արիզոնայի համալսարանի թերթի առաջին 30 համարների գլխավոր խմբագիր։ Նա նույնպես սկսել է Սփեյսուոչ ծրագիրը և հանդիսացել է այս ծրագրի հիմնական հետազոտողը։
(1777) Գերելս աստերոիդը անվանվել է նրա պատվին[8]։
Գերելսի կողմից կատարված որոշ հայտնագոտծություններ՝ | |
---|---|
Աստերոիդներ։ | Գիսաստղեր։ |
(1979) Սախարով | 64P/Սվիֆթ-Գերելսի |
(2247) Հիրոշիմա | 78P/Գերելսի |
(4065) Մեյնել | 82P/Գերելսի |
(11184) Պոստմա | 90P/Գերելսի |
Ծանոթագրություններ
Տես նաև
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.