From Wikipedia, the free encyclopedia
Բահտ (թաի.՝ บาท, կոդ ISO 4217 — THB), Թաիլանդի դրամական միավորը 1928 թվականի ապրիլի 15-ից։ Բաժանվում է 100 սատանգի (สตางค์): Դրամական նշանն է ฿:
«Բահտ» հասկացությունը շրջանառվում էր արդեն 14-րդ դարում։ Եղել է Հնդկաչինի մի քանի պետությունների (Բիրմա, Սիամ, Լաոս, Կամբոջա) չափման միավորների՝ տիկալի, տեղական ընդհանուր անվանումը, որը ծառայում էր ինչպես դրամական միավոր, այնպես էլ զանգվածի չափման միավոր։
1350-1860 թվականներին Սիամում հատվում էին ոսկե ու արծաթե մետաղադրամներ, որոնք ստացան p'hot duang կամ khot duang անվանումը։ Դրանք խոշոր (մինչև 1,215 կգ քաշով) ուռուցիկ ձուլակտորներ էին։ Դրանց անվանական արժեքը չափվում էր բահտերով (տիկալներով) և այլ տեղական դրամական միավորներով[1]:
1861 թվականից Սիամի համար Բիրմինգհեմի դրամահատարանում սկսեցին հատել եվրոպական տիպի դրամներ (հարթ և կլոր), որոնք ստացել են «ռիեն» անվանումը՝ արծաթե (4, 2, 1, 1⁄2 և այլ տիկալներ), պղնձե և ցինկե (1⁄16, 1⁄32 եւ այլ տիկալներ), ոսկի (8, 4-րդ ւ 2 1⁄2 տիկալներ)[1]:
1898 թվականի օգոստոսի 21-ին Սիամի իշխանությունները հայտարարեցին դրամական հաշվի տասնորդական համակարգի անցնելու մասին, որն ավարտվեց 1902 թվականի նոյեմբերի 25-ին։ 1 բահտը (տիկալ) հավասարվեց 15,033 գ 900 հարգի արծաթին և բաժանվեց 100 սատանգի (բառացի՝ «հարյուրերորդ մաս»)։ Ընդ որում, բացի տեղական բոլոր թողարկումների մետաղադրամներից շրջանառության մեջ էին նաև հնդկական և Օստ-Հնդկական ընկերության (տես Նեղուցի դոլար) մետաղադրամները[2][1].
Բացի մետաղադրամներից 1853 թվականից շրջանառության մեջ դրվեցին նաև թղթադրամներ՝ տիկալներով և տամլունգներով արտահայտված անվանական արժեքով (1⁄4 տիկալ)։ Վերջին թողարկման թղթադրամները թվագրված են 1918 թվականով[3]:
1928 թվականի ապրիլի 15-ից Սիամի ազգային արժույթը (1939 թվականից՝ Թաիլանդի) պաշտոնապես սկսեց կոչվել բահտ (նախորդ թողարկումների տիկալների հանդեպ փոխարժեք սահմանվեց 1:1 հարաբերակցությունը)[4][2]: Ընդ որում, եթե նախկինում բահտը եղել է տիկալի տեղական անվանումը, ապա 1928 թվականից տիկալը դարձավ Թաիլանդի ազգային արժույթի երկրորդ անվանումը[5]:
Հիմա շրջանառության մեջ են դեղին համաձուլվածքից 25 և 50 սատանգ անվանական արժեքով մետաղադրամներ, նիկելից մետաղադրամներ 1, 2 և 5 բահտ անվանական արժեքով, երկմետաղ (նիկելից օղակ և մեջտեղում դեղին համաձուլվածք) 10 բահտ անվանական արժեքով։ 1,5 և 10 անվանական արժեքով մետաղադրամները չեն օգտագործվում։
Պատկեր | Անվանական արժեք | Նյութ | Տրամագիծ, մմ | Հաստություն, մմ | Զանգված, գր | Առաջին թողարկման ամսաթիվ |
---|---|---|---|---|---|---|
1 սատանգ | 15 | 0,5 | 1987 | |||
2008 | ||||||
5 սատանգ | 16 | 1,4 | 0,6 | |||
16,5 | 1,35 | |||||
10 սատանգ | 17,5 | 0,8 | ||||
25 սատանգ | 16 | 1,9 | ||||
50 սատանգ | 18 | 2,4 | ||||
1 բահտ | 20 | 3,4 | 2009 | |||
3 | ||||||
2 բահտ | ստորինածխածնային մետաղ՝ նիկելային ոսկեդրվագմամբ | 21,75 | 1,7 | 4,4 | 2005 | |
Ալյունինային բրոնզ | 4 | 2008 | ||||
5 բահտ | 24 | 7,5 | 1988 | |||
6 | 2008 | |||||
10 բահտ | Շրջանակ՝ պղնձանիկելային համաձուլվածք, Կենտրոն՝ ալյումինային բրոնզ |
26 | 2 | 8,5 | 1988 |
1902 թվականից մինչև 2012 թվականի հունվարի 18-ը թողարկվել է թաիլանդական թղթադրամների 16 շարք՝ չհաշված հիշատակային թղթադրամների 13 շարք, որոնք թողարկվել են տարբեր տոնական ամսաթվերի կապակցությամբ։
Արդի թղթադրամներն ունեն վառ արտահայտված ազգային կոլորիտ, դրանց վրա պատկերված է արքա Ադուլյադեդ Պումիպոնի դիմապատկերը։ Դա նաև կրկնօրինակված է ջրանիշ։ Թղթադրամների անվանական արժեքները կրկնօրինակ ներկայացված են նաև արաբական թվանշաններով։
Պատկեր | Անվանական արժեք (բահտի) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Թողարկված | |
---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | ||||
20 | 138×72 | կանաչ | 3 մարտի 2003 թվական | ||
50 | 144×72 | կապույտ | 18 օգոստոսի 1997 թվական (Տեսակ I) | ||
50 | 144×72 | կապույտ | 1 հոկտեմբերի 2004 թվական (Տեսակ II) | ||
100 | 150×72 | կարմիր | 25 նոյեմբերի 2004 թվական (Տեսակ I) | ||
100 | 150×72 | կարմիր | 21 հոկտեմբերի 2005 թվական (Տեսակ II) | ||
500 | 156×72 | ծիրանեգույն | 3 օգոստոսի 2001 թվական | ||
1000 | 162×72 | մոխրագույն | 1 նոյեմբերի 1999 թվական (Տեսակ I) | ||
1000 | 162×72 | մոխրագույն | 25 նոյեմբերի 2005 թվական (Տեսակ II) |
Պատկեր | Անվանական արժեք (բահտի) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Թողարկված | |
---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | ||||
20 | 138×72 | կանաչ | |||
50 | 144×72 | կապույտ | 18 հունվարի 2012 թվական | ||
100 | 150×72 | վարդագույն | |||
500 | 156×72 | մանուշակագույն | |||
1000 | 162×72 | շագանակագույն |
Պատկեր | Անվանական արժեք (բահտի) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Թողարկված | |
---|---|---|---|---|---|---|
Դիմերես | Դարձերես | |||||
50 | 144×72 | կանաչ | Դիմերես։ Рама IX Առիթ։ празднование 50-летия вступления на престол короля Рамы IX |
3 դեկտեմբերի 1996 | ||
60 | 162×81 | ոսկե կանաչ |
Դիմերես։ Рама IX Առիթ։ празднование 60-летия вступления на престол короля Рамы IX |
9 հունիսի 2006 | ||
100 | 164×105 | ոսկեգույն կանաչ |
Դիմերես։ Короли Рама V и Рама IX Առիթ։ столетие выпуска тайских банкнот |
2002 | ||
100 | 150×72 | կարմիր | Դիմերես։ Рама IX Оборотная сторона: королевская чета в старости |
4 մայիսի 2010 | ||
100 | 162×84 | ոսկեգույն | Դիմերես։ Рама IX Առիթ։ празднование юбилея короля Рамы IX |
2 դեկտեմբերի 2011 | ||
500 000 | Դիմերես։ Рама IX |
Ներկայումս Թաիլանդում օգտագործվում է լողացող փոխարժեքիի ռեժիմը։ Փոխարժեքային արդյունավետ քաղաքականության չափանիշները ներկայացնում են արժեզրկման ցուցանիշները։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.