From Wikipedia, the free encyclopedia
Էռնստ Բեյելեր (գերմ.՝ Ernst Beyeler, հուլիսի 16, 1921[1][2][3][…], Բազել, Շվեյցարիա - փետրվարի 25, 2010[1][2][3][…], Ռիեհեն, Բազել Շտադտ, Շվեյցարիա և Բազել, Շվեյցարիա[4]), շվեյցարացի արվեստի դիլեր և արվեստի գործերի հավաքորդ, որը, ըստ «Նյու Յորք Թայմս»-ի, եղել է «ժամանակակից արվեստի բնագավառում ականավոր եվրոպական դիլեր», իսկ «The Daily Telegraph»-ը նրան անվանել է «պատերազմի ժամանակներից ի վեր արվեստի գործերի մեծագույն վաճառական»։ 1982 թվականին նա և նրա կինը հիմնադրել են Բեյելերի հիմնադրամը, որը ցուցադրել է նրանց մասնավոր հավաքածուն, որը նրա մահից հետո գնահատվել է 1,85 մլրդ ԱՄՆ դոլար։
Էռնստ Բեյելեր | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1921[1][2][3][…] |
Ծննդավայր | Բազել, Շվեյցարիա |
Մահացել է | փետրվարի 25, 2010[1][2][3][…] (88 տարեկան) |
Մահվան վայր | Ռիեհեն, Բազել Շտադտ, Շվեյցարիա կամ Բազել, Շվեյցարիա[4] |
Գերեզման | Ամ Հյորնլի |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Կրթություն | Բազելի համալսարան |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ, նկարների վաճառող, մեկենաս, gallerist, հավաքորդ և վաճառական |
Պարգևներ և մրցանակներ | |
Ernst Beyeler Վիքիպահեստում |
Էռնստ Բեյելերը ծնվել է 1921 թվականի հուլիսի 16-ին Բազելում (Շվեյցարիա)[5]՝ Շվեյցարական երկաթուղիների աշխատակցի ընտանիքում[6]։ Բարձրագույն կրթություն է ստացել Բազելի ինստիտուտում, որտեղ ուսումնասիրել է արվեստի պատմություն և տնտեսագիտություն[7]։
Բեյելերն ի սկզբանե մտադիր էր տնտեսագետ դառնալ, սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը նրան խանգարել է լքել Շվեյցարիան, փոխարենը նա դարձել է Օսկար Շլոսսի աշակերտը, որը հնահավաք-գրավաճառ էր Բազելում։ Երբ 1945 թվականին Շլոսսը մահացել է, 24 տարեկանում Բեյելերը գլխավորել է նրա ընկերությունը։ Նա աստիճանաբար անցում է կատարել գեղարվեստական ստեղծագործությունների առևտրին և ընդամենը երկու տարի անց անցկացրել է իր առաջին ցուցահանդեսը (ճապոնական փորագրություն փայտի վրա)[5][6][7]։
Նրա կարիերայում առանցքային իրադարձություն է դարձել 1960-ական թվականների սկզբին ամերիկացի բանկիր, ձեռնարկատեր և արվեստի գործերի հավաքորդ Ջորջ Դեյվիդ Թոմփսոնից 340 արվեստի գործի գնումը։ Նրա համավածուն իր մեջ ներառում էր Ժորժ Բրաքի, Պոլ Սեզանի, Պաուլ Կլեեի, Ֆերնան Լեժեի, Անրի Մատիսի, Կլոդ Մոնեի, Պաբլո Պիկասոյի և Պիտ Մոնդրիանի ստեղծագործությունները>[7]։ Բեյերը Թոմփսոնից գնել է նաև Ալբերտո Ջակոմետիի 70 աշխատանք, որոնք գտնվում էին Գեղարվեստի թանգարանում, Բազելի գեղարվեստի թանգարանում և Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում[8]։
Բեյելերը սերտ հարաբերություններ ուներ 20-րդ դարի շատ մեծ նկարիչների հետ[5]։ Նա Պիկասոյի հետ ընկերացել է 1950-ական թվականներին, և երբ նա 1966 թվականին նա այցելել է Մուժեն, Պիկասոն թույլ է տվել նրան վաճառքի համար ընտրել իր նկարներից 26-ը[7]։
1973 թվականին Բեյելերը 180 000 ԱՄՆ դոլար է վճարել Վիլեմ դե Կունինգի «Ոստիկանական թերթ» աբստրակտ բնապատկերի համար․ այդ գումարը այդ պահին ռեկորդային է դարձել նկարչի համար։ 1989 թվականին շվեյցարացի արտ-դիլերը 14,7 մլն դոլարով ձեռք է բերել Ֆերնան Լեժեի «Ձևերի հակադրություն» կուբիստական նկարը[6], ինչը նաև այդ ժամանակ Լեժեի համար էր ռեկորդային գին իր ստեղծագործության համար։ Վերջնական հաշվով Բեյելերի արվեստի ստեղծագործությունների հավաքածուն արժեցել է ոչ պակաս, քան 2 միլիոն շվեյցարական ֆրանկ[7]։ 2010 թվականին «The Washington Post»-ը հայտնել է, որ նրա հավաքածուն «արժե ոչ պակաս, քան 1,85 միլիարդ դոլար»[9]։
1982 թվականին իր մասնավոր հավաքածուն ցուցադրելու նպատակով կնոջ և գործընկերոջ՝ արտ-դիլեր Հիլդա Կունցի հետ հիմնադրել է Բեյելերների հիմնադրամը[6]։
1948 թվականին Բեյելերը ամուսնացել է Հիլդա Կունցի հետ (1922-2008)[7]։
Բեյելերը մահացել է 2010 թվականի փետրվարի 25-ին Բազելից ոչ հեռու գտնվող իր տանը[9]։ Զավակներ չուներ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.