Բազելի գեղարվեստի թանգարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բազելի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunstmuseum Basel), Շվեյցարիայի ամենամեծ և կարևորագույն արվեստի հավաքածու ընդգրկող թանգարաններից մեկը։ Ընդգրկված է Շվեյցարիայի ազգային և տարածաշրջանային մշակութային ժառանգության կարևոր կառույցների ցանկում[6]։ 1661 թվականին Բազել քաղաքը գնել է Հանս Հոլբայնի գործերի հավաքածուն, որից հետո թանգարանը դարձել է առաջին մունիցիպալ թանգարանը, որն ունի այդ հավաքածուն։ Թանգարանի հավաքածուն աչքի է ընկնում XV դարից մինչև մեր օրերը տպավորիչ պատմական գործերով։ Իր տեսակի մեջ թանգարանը միջազգային հեղինակություն ունեցող կարևորագույն թանգարաններից մեկն է։ Այն ներառում է 1400-1600 թվականներին Վերին Հռենոսի շրջանում ակտիվ գործունեություն ծավալած նկարիչների աշխատանքներ, XIX-XX դարերի արվեստի գործեր։
Բազելի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ, հիշողությանն առնչվող հաստատություն և թանգարան |
Երկիր | Շվեյցարիա[1][2] |
Տեղագրություն | Բազել |
Վայր | Բազել Հաուպտբաուի արվեստի թանգարան[3], Բազելի արվեստի թանգարան ներկա[3] և Բազելի արվեստի թանգարան նոր շենք[3] |
Կազմված է | Բազելի արվեստի թանգարան, Տպարան և Faesch Museum? |
Ղեկավարության նստավայր | Բազել, Շվեյցարիա |
Հասցե | St. Alban-Graben 164010[1] |
Հիմնադրվել է | 1661 |
Տնօրեն | Յոզեֆ Հելֆենշտեյն[4][5] և Georg Schmidt? |
Կայք | kunstmuseumbasel.ch(գերմ.)(անգլ.)(ֆր.) |
Թանգարանի հավաքածուն ներառում է Հոլբյան ընտանիքի ամենամեծ հավաքածուն։ Վերածննդի դարաշրջանի արվեստի գործերից ներառված են Կոնրադ Վիցի, Հանս Բալդունգի, Մարտին Շոնգաուերի, Լուկաս Կրանախի և Մաթիաս Գրունեվալդի աշխատանքները։ XVII և XVIII դարերում առանձնանում են ֆլամանդական և հոլանդական դպրոցները (Պիտեր Պաուլ Ռուբենս, Ռեմբրանդ, Յան Բրեյգել Ավագ), գերմանական և հոլանդական նատյուրմորտներ։ XIX դարի հիմնական աշխատանքներից ներկայացված են իմպրեսիոնիստներ Էդուարդ Մանեի, Կլոդ Մոնեի, Պոլ Սեզանի, ինչպես նաև Վինսենթ վան Գոգի և շվեյցարացի Առնոլդ Բյոկլինի և Ֆերդինանդ Հոդլերի ստեղծագործությունները։ XX դարում ուշադրության կենտրոնում են կուբիստները` Պիկասո, Ժորժ Բրաք և Խուան Գրիս։ Էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչներից ներկայացված են Էդվարդ Մունկը, Ֆրանց Մարկը, Օսկար Կոկոշկան, Էմիլ Նոլդեն։ Հավաքածուն ներառում է նաև գործեր կոնստրուկտիվիզմից, դադիզմից, սյուրռեալիզմից, ինչպես նաև ամերիկյան արվեստ 1950 թվականից ի վեր։ Հետագա կարևոր համալրումներից են Պաբլո Պիկասոյի, Ֆեռնան Լեժեի, Պաուլ Կլեեի, Ալբերտո Ջակոմետտիի, Մարկ Շագալի աշխատանքները։
Ժամանակակից արվեստի հարթությունում գերիշխում են շվեդական, գերմանական, իտալական և ամերիկյան նկարիչների ստեղծագործությունները, այդ թվում` Յոզեֆ Բոյսի, Էնդի Ուորհոլի, Ջասպեր Ջոնսի, Ջորջ Բազելիցի, Ա. Ռ. Պենկի, Բրայս Մարդենի, Բրյուս Նաումանի, Ջոնաթան Բորոֆսկիի, Ռոնի Հորնի, Ֆրանչեսկո Կլեմենտեի, Միմմո Պալադինոյի, Էնցո Կուկկիի, Վալտեր Դահնի, Մարտին Դիսլերի, Սիգֆրեդ Անցինգերի, Լեյկո Իկեմուրայի, Մարկուս Ռեցի, Ռոբերտ Թերինի, Ռոզմարի Տրոկելի, Ռոբերտ Գոբերի աշխատանքները։
Թանգարանի գլխավոր շենքը կառուցվել է 1936 թվականին։ 2008 թվականին թանգարանը հող է ձեռք բերել Dufourstrasse-ի մյուս կողմում, և կազմակերպել է ճարտարապետական մրցույթ։ Մրցույթին մասնակցել են հայտնի ճարտարապետներ Զահա Հադիդը, Ռաֆայել Մոնեոն, Թադաո Անդոն և Ժան Նուվելը։ Ի վերջո, երիտասարդ Christ & Gantenbein տեղական կազմակերպությունը հաղթել է նախագիծը[7]։
Վերջնական դիզայնի արդյունքում ստացվել է բետոնե աղյուսներով արտաքին ունեցող ուղղանկյուն շինություն, որն ունի նույն բարձրությունը, ինչ բնօրինակ թանգարանը։ 112 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը սկսվել է 2013 թվականին, կառույցը բացվել է 2016 թվականի ապրիլին։ Ծրագիրը ֆինանսավորվել է Բազել Ստադ համայնքի և Լորենց հիմնադրամի կողմից։
10,000 կմ 2 տարածքին հավելյալ ավելացվել է 2750 կմ 2 տարածքով սրահներ[8]։ Բնօրինակ թանգարանում այժմ ներկայացված է 15-րդ դարից մինչև 1950 թվականի արվեստի գործեր։ Նոր կառույցի վերնահարկում են գտնվում ժամանակավոր ցուցահանդեսները, մեջտեղի հարկում, առաջին հարկի մի մասում` մշտական հավաքածուն[7]։
2013 թվականին թանգարանն ունեցել է 238,000 այցելու[7]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.