Ռոզմարի Տրոկել
գերմանացի արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia
գերմանացի արվեստագետ From Wikipedia, the free encyclopedia
Ռոզմարի Տրոկել (գերմ.՝ Rosemarie Trockel, նոյեմբերի 13, 1952[1][2][3][…], Շվերտե, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…]), գերմանացի նկարչուհի, միջազգային ժամանակակից արվեստի կարևորագույն դեմքերից է։ Բնակվում և աշխատում է Քյոլնում, դասավանդում է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։
Ռոզմարի Տրոկել գերմ.՝ Rosemarie Trockel | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1952[1][2][3][…] (71 տարեկան) |
Ծննդավայր | Շվերտե, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4][5][6][…] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | նկարչուհի, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, քանդակագործ, լուսանկարիչ, գծանկարիչ, ինստալյացիոն արտիստ, վիդեոնկարիչ, կոնցեպտուալ արվեստագետ և տեքստիլ նկարչուհի |
Ոճ | կոնցեպտուալիզմ |
Պարգևներ | |
Անդամակցություն | Վեստֆալիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գեղարվեստի ակադեմիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Documenta և Q118313501? |
Rosemarie Trockel Վիքիպահեստում |
Ռոզմարի Տրոկելը ծնվել է Շվերտե քաղաքում (գերմ.՝ Schwerte), Ուննա Արնսբերգի շրջան, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկիր։ Սովորել է (1974-1978) Քյոլնի գեղարվեստի ակադեմիայում և կրել է Յոզեֆ Բոյսի խիստ ազդեցությունը։
Խորհրդածելով իր էքսպոզիցիաների մասին` Տրոկելը կառուցում է համատեքստ, որը հիմնված է ժամանակակից աշխարհում արվեստի միջկարգապահական մոտեցման վրա[7][8]։ Իր ավագ ժամանակակցի մեծ «ալքիմիկ» Զիգմար Պոլկեի նման, նկարչուհին հաճախ դիմում է բարձրի և ցածրի միախառնմանը` շեշտը դնելով արժեքների տապալման վրա[9]։ Մանվածքային մեքենայով բրդյա գործվածքի միջոցով պատրաստելով «նկարներ-մեկնաբանություններ», Ռոզմարի Տրոկելը ծաղրապատկերները դուրս է բերում ժամանակակիցների գիտակցության տեսադաշտից (գենդերային ազդեցությունների կամ տնային տնտեսուհիների դերի մասին) մեծ ստիլիստական կազմավորումների, պոպ-արտի, նեո- գեոի քննադատության մակարդակով[10]։
Ռոզմարի Տրոկելը դարձավ 2010 թվականի տասն առավելագույն պահանջարկ վայելող ժամանակակից առևտրական տեսանկյունից հաջողակ նկարիչներից մեկը[11]։ Օրինակ, Տրոկելի գործվածքային աշխատանքը 1987 թվականի «Made in Western Germany»-ն 2012 թվականին վաճառվել է 1000000 դոլարով[12]։
2014 թվականի մայիսի 14-ին Sotheby’s, աճուրդում նրա մեկ այլ «Untitled»(չաշխատող հղում) գործվածքային աշխատանքը, որը ստեղծվել էր 1985-1988 թվականներին 1,5-2 միլիոն դոլար մեկնարկային գնից հասավ 4981000 դոլարի և վաճառվեց[13]։
Տրոկելը Գերմանիայի միակ ներկայացուցիչն էր 1999 թվականի Վենետիկի բիեննալեում, մասնակցել է նաև 1997 և 2012 թվականներին կայացած documenta բիենալեներին[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.