Վիդեոարտ (անգլ.՝ Video art), վիզուալ արվեստի մի ճյուղ է, որը զարգացել է վերջին 20 տարում։ Վիդեոարտի գործերը սկսել են պատկերասրահներում ցուցադրել 1960-ական թվականների վերջին։ Կարելի է ասել փոքրիկ հեղինակային վիդեոնյութեր են, որոնք միայն կոմերցիոն նպատակներ չեն հետապնդում, այլ կոնցեպտուալ արվեստի ոգով ստեղծված փորձարարական ֆիլմեր են։ Վիդեոարտ նկարահանելու ու մոնտաժելու համար օգտագործվում է համակարգչի վիդեոտեխնիկայի առավելագույն հնարավորությունները։
Պատմություն
Վիդեոարտին նվիրված առաջին ցուցահանդեսն անցկացվել է 1969 թվականին Նյու Յորքում՝ Հովարդ Վայզի պատկերասրահում և ստացել է «Հեռուստատեսությունը որպես ստեղծարար միջավայր» անունը։ Չնայած, որ դրանից առաջ ևս արվեստագետներն աշխատել էին տեսագրությունների միջոցով, ինչպես օրինակ՝ Ֆլուքսուսի մասնակիցներ Նամ Ջան Փայքն ու Վոլֆ Ֆոշթելն իրենց ցուցադրություններում հեռուստաէկրաններ են ներառել, սակայն դրանք հիմնականում օգտագործվել են այդ ցուցադրություն-ներկայացումները տեսագրելու համար։ Իսկ վերոնշյալ ցուցահանդեսում հեռուստատեսությունը ներկայացվել է որպես ինքնուրույն գեղարվեստական միջավայր, այլ ձայնագրման, պահպանման միջոց[1]։
Հետևորդներ
- Դարա Բիրնբաում (1946),
- Բիլ Վիոլա (1951),
- Դեն Գրեհեմ (1942),
- Նամ Ջուն Փայք (1932-2006),
- Այրա Շնայդեր (1939)։
Տես նաև
- Ինստալյացիա
- Մոնտաժ
- Մուլտիմոնիտոր
- Պոստպրոդաքշն (հետարտադրություն)
- Հեռուստատեսություն
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.