From Wikipedia, the free encyclopedia
Վինտերտուրի գեղարվեստի թանգարան (գերմ.՝ Kunstmuseum Winterthur), Վինտերտուր քաղաքի գեղարվեստի երեք խոշորագույն թանգարաններից մեկը (Ցյուրիխ շրջան)։ Վինտերտուրը Շվեյցարիայում կոչում են «թանգարանների քաղաք»։
Վինտերտուրի գեղարվեստի թանգարան | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ |
Երկիր | Շվեյցարիա |
Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում պահպանվում են 19-21-րդ դարերի պատկերներ և արվեստի այլ նմուշներ։ Հիմնական հակվածությունը ֆրանսիական գեղանկարչության կողմն է։ Թանգարանի հիմնադիրը և ղեկավարող մարմինը Վինտերտուրի նկարիչների միությունն է, որը հիմնադրվել է 1848 թվականին։ Թեև վերջինս օգնություն է ստանում պետությունից և շրջանի իշխանություններից, ֆինանսավորման մեծ մասն ապահովում են անհատ նվիրատուները։ 20-րդ դարի առաջին կեսից սկսած՝ թանգարանի հավաքածուի մեծ մասը նվիրաբերել են մասնավոր հավաքածուները։
Թանգարանի շենքը գտնվում է Վինտերտուրի Հին քաղաքի կենտրոնում՝ Մուզեումշտրասե 22 (գերմ.՝ Museumstraße 22) հասցեում։ Կառուցվել է 1912-1916 թվականներին ճարտարապետներ Ռիթմայերի և Ֆուրերի նախագծով։ 1995 թվականին թանգարանն ընդլայնվել է[1][2]։
Վինտերտուրի գեղարվեստի թանգարանում ցուցադրվում են ֆրանսիացի այնպիսի նշանավոր գեղանկարիչների, իմպրեսիոնիստնիստների և սիմոլիստների աշխատանքներ, ինչպիսիք են Կլոդ Մոնեն, Ալֆրեդ Սիսլեյը, Վինսենթ վան Գոգը[3], Օդիլոն Ռեդոնը, Պիեռ Բոնարը, Էդուար Վյուարը, Ֆելիքս Վալոթոն և ուրիշներ։ Ներկայացված են նաև Օգյուստ Ռոդենի, Արիստիդ Մայոլի, Մեդարդո Ռոսոյի քանդակները[4]։
20-րդ դարի արվեստը ցուցադրվում է կուբիզմի (Ժորժ Բրաք, Պիկասո, Խուան Գրիս, Ֆեռնան Լեժե) և աբստրակցիոնիզմի (Վասիլի Կանդինսկի, Պիտ Մոնդրիան, Ժան Արպ, Պաուլ Կլեե, Ռոբեր Դելոնե) աշխատանքներով։ Հավաքածուում կարելի է տեսնել նաև 20-րդ դարի հայտնի քանդակագործների աշխատանքներ (Կոնստանտին Բրանկուզի, Ալեքսանդր Կոլդեր, Անրի Լորան, Օսիպ Ցադկին, Վիլհեմ Լեմբրուկ)։
Թանգարանում լայնորեն ներկայացված է ժամանակակից ամերիկյան (Էլսուորտ Քելլի, Ֆիլիպ Գուստոն, Ջոն Չեմբերլեն, Եվա Հեսս, Ագնես Մարտին, Ռոբերտ Մանգոլդ, Բրայս Մարդեն, Ռիչարդ Տատլ) և իտալական արվեստները (առաջին հերթին՝ իտալ.՝ Arte Povera՝ Լուչանո Ֆաբրո, Յաննիս Կունելլիս, Մարիո Մերց, Ջուլիո Պաոլինի)։ Գերմանացի ժամանակակից նկարիչների աշխատանքներից թանգարանում կարելի է տեսնել Գերհարդ Ռիխտերի, Իզա Գենցկենի, Թոմաս Շյուտտեի, Թոմաս Շեյբիցի և ուրիշների կտավներն ու քանդակները։ Ցուցադրվում են նաև շվեյցարացի ժամանակակից նկարիչների աշխատանքները։
Վինտերտուրի գեղարվեստի թանգարանի հավաքածուի մի մասը (մինչև 1900 թվականը ստեղծվածները) ներկայացված է Վինտերտուրյան մեկ այլ հայտնի գեղարվեստի թանգարանում՝ Օսկար Ռեյնհարթ ամ Շտադտհարթենի թանգարանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.