ֆրանսիացի քանդակագործ From Wikipedia, the free encyclopedia
Օսիպ Ցադկին (ֆր.՝ Ossip Zadkine, հուլիսի 4, 1888[1][2][3][…], Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[4] - նոյեմբերի 25, 1967[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քանդակագործ-ավանգարդիստ։ Նրա մայրը շոտլանդացի էր, իսկ մայրը՝ Վիտեբսկից քաղաքի հրեաներից։ Օսիպ Ցադկինը նաև դիզայներ է, փորագրող, նկարիչ, պոետ և հուշավիպագիր[10]։
Օսիպ Ցադկին ռուս.՝ kekette | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Иосель Аронович Цадкин |
Ծնվել է | հուլիսի 4, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիտեբսկ, Ռուսական կայսրություն[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 25, 1967[1][2][3][…] (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Ռուսական կայսրություն |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ և Վեստմինստերի համալսարան |
Դավանանք | քրիստոնեություն[5] |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարիչ, նկարիչ-փորագրող, համալսարանի դասախոս, նկարազարդող և ուսուցիչ |
Ոճ | կուբիզմ |
Ժանր | աբստրակցիոնիզմ |
Թեմաներ | քանդակագործություն |
Ուշագրավ աշխատանքներ | François Mauriac?, La Force atomique? և Le Poète? |
Ուսուցիչ | Յուդել Պեն |
Աշակերտներ | Joël Baudouin?, Krishna Reddy?, Robert Jacot-Guillarmod?[6], Elsa Danson Wåghals?, Claude de Soria?[7], Gertrude Schoen?[8] և Paul Lacroix? |
Անդամակցություն | Բելգիայի գիտությունների և արվեստի թագավորական ֆլամանդական ակադեմիա |
Ամուսին | Valentine Prax?[9] |
ստորագրություն | |
Ossip Zadkine Վիքիպահեստում |
Ցադկինը ծնվել է 1890 թվականի հուլիսի 14-ին Վիտեբսկում[11][12][13] ։ Ցադկինի խոսքով, նրա հայրը՝ Էֆիմ Ցադկինը, մկրտված հրեա էր և կլասիկ լեզուների պրոֆեսոր՝ Սմոլենսկի սեմինարիայում։ Մայրը՝ Սոֆյա Լեստերը, շոտլանդացի նավաշինարարների ընտանիքից է։ Սմոլենսկի սեմինարիայի ուսուցիչների շարքում Ցադկինի անունը նշված չէ։ Վիտեբսկի քաղաքային դպրոցում Ցադկինի արխիվի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Ցադկինը հուդայական կրոնին է դավանել և 1904 թվականին ավարտել է ուսումը։
1905 թվականին ուղարկվել է Անգլիայի հյուսիս, քանդակագործության դասեր է վերցրել տեղի նկարչական դպրոցում։ 1905-1909 թվականներին ապրել է Լոնդոնում, հաճախակի այցելել է Բրիտանական թանգարան, սովորել է պոլիտեխնիկական հալասարանում։
1910 թվականից հաստատվում է Փարիզում՝ Մոնպառնաս քաղաքում, աշխատում «Ուլեյում»։ 1911 թվականին նրա աշխատանքները ցուցադրվել են Աշնանային Սալոնում։ Նկարիչը մտերմանում է Գիյոմ Ապոլիների, Բրակնուզիի, Պաբլո Պիկասսոյի, Էմիլ Անտուան Բուրդելի, Անրի Մատիսի, Ռոբեր Դելոնեի հետ։ 1914-1915 թվականներին ցուցադրվել են Բեռլինում, Ամստերդամում, Լոնդոնում։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, զորացրվել է 1917 թվականին և ապրել երկարատև հոգեկան ճգնաժամ։
1921 թվականին ազդեցիկ նկարչական քննադատ Մորիս Ռեյնալի կողմից հրատարակվել է Ցադկինի մասին առաջին մենագրությունը։ Նրա ցուցահանդեսները անցել են Տոկիո, Գրենոբլ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Ցադկինը գտնվում էր ԱՄՆ-ում։ Դրանից հետո նա վերադառնում է Փարիզ։ 1950-ական թվականներին Ցադկինի արհեստանոցը դարձավ մի քանի հայտնի նկարիչների ուսման վայրը։ Դրանցից են՝ Ջորջ Շուգերմանը և Ռիչարդ Ստանևիչը։
Ցադկինի քանդակագործությունը մոտ է էքսպրեսիոնիզմին։ Նրա ստեղծագործություններին յուրահատկություն է տալիս նկարների մեջ դատարկություն ավելացնելը։
Նրա քանդակների մեծ ցուցահանդեսները տեղի են ունեցել պատերազմից հետո Ամստերդամի, Փարիզի և Ռոտերդամի ազգային թանգարաններում։ 1953 թվականին Ռոտերդամում կանգնեցվել է Ցիդկինի աշխատանքներից «Ավերված քաղաք» հուշարձանը, 1961 թվականին՝ Վան Գոգի հուշարձանը Օվեր սյուր Ուազ մունիցիպալիտետում, իսկ 1964 թվականին՝ Վան Գոգ եղբայրների հուշարձանը Զունդերտում (Նիդերլանդներ)։
ՄԻնչև 1958 թվականը Ցադկինը դասավանդել է Փարիզի Գրանդ Շոմիեր ակադեմիայում։ 1965 թվականին հրատարակվեց «Օսիպ Ցադկինի գաղտնի աշխարհը» ներկայացուցչական մենագրությունը՝ ներառելով վիմագրություններ, բանաստեղծություններ, նկարչի նկարները։ Մեծ ցուցահանդեսը բացվել է 1966 թվականի Ցյուրիխ նկարչական թանգարանում։
Մահացել է 1967 թվականի նոյեմբերի 25-ին՝ Փարիզում։ Թաղված է Մոնպարնաս գերեզմանոցում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.