Հայաստանի քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Էդուարդ Հովսեփի Շարմազանով (նոյեմբերի 8, 1975, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հունական ծագմամբ հայ քաղաքական, պետական և կուսակցական գործիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (2011-2019)[1], ՀՀԿ գործադիր մարմնի անդամ։
Էդուարդ Շարմազանով | ||||
| ||||
---|---|---|---|---|
դեկտեմբերի 6, 2011 - 2019 | ||||
Նախորդող | Սամվել Նիկոյան | |||
Հաջորդող | Լենա Նազարյան | |||
| ||||
դեկտեմբերի 6, 2011 - 2019 | ||||
| ||||
հուլիսի 11, 2008 - դեկտեմբերի 6, 2011 | ||||
| ||||
հունիսի 19, 2007 - հուլիսի 17, 2008 | ||||
| ||||
հունիսի 1, 2005 - հունիսի 6, 2007 | ||||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | |||
Կրթություն՝ | Հայկական պետական մանկավարժական համալսարան (2000) և Moscow School of Civic Education? (2006) | |||
Գիտական աստիճան՝ | Մանկավարժական գիտությունների թեկնածու | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ | |||
Ծննդյան օր | նոյեմբերի 8, 1975 (48 տարեկան) | |||
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Պարգևներ | ||||
Ծնվել է 1975 թվականի նոյեմբերի 8-ին Թումանյանի շրջանի (ներկայումս՝ Լոռու մարզ) Ալավերդի քաղաքում[1], հունական ընտանիքում։ 1997 թվականին ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմաաշխարհագրական ֆակուլտետի պատմության բաժինը, 2000 թվականին` ՀՊՄԻ հայոց պատմության ամբիոնի ասպիրանտուրան, իսկ 2006 թվականին` Եվրոպայի խորհրդին կից Մոսկվայի քաղաքական հետազոտությունների դպրոցը[1]։
Ամուսնացած է, ունի երկու երեխա[1]։
2005 թվականի հունիսի 1-ին Հայաստանի վարչապետ՝ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ նշանակվել է Հայաստանի վարչապետի օգնական[1][2]։ 2007 թվականի հունիսի 6-ին Հայաստանի վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի վարչապետի օգնականի պաշտոնից[1][3]։
2007 թվականի մայիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։ 2008-2011 թվականներին եղել է ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2011-2019 թվականներին՝ ՀՀԿ մամուլի խոսնակ[1]։
2011 թվականի դեկտեմբերի 6-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[4]։ 2012 թվականի մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակով։ 2012 թվականի մայիսի 31-ին ընտրվել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ[5]։
2017 թվականի ապրիլի 2-ին Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով։ Եղել է ԱԺ նախագահի տեղակալը[1][6]։
2019 թվականից այլևս պատգամավոր չէ։
Մանկավարժական գիտությունների թեկնածու է, որի ատենախոսական թեման եղել է՝ «Գարեգին Նժդեհի մանկավարժական հայացքները»[1]։ Մի շարք գիտական, հրապարակախոսական հոդվածների, «Գարեգին Նժդեհը և ռազմական մանկավարժության հիմնահարցերը» մենագրության հեղինակն է[1]։ 1995 թվականին հիմնադրել է Ալավերդու ուսանողական «Զարթոնք» միությունը, 1997-1999 թվականներին եղել է ՀՊՄԻ ուսանողական գիտական ընկերության ղեկավարը[1]։ 1999-2002 թվականներին աշխատել է թիվ 159 կրթահամալիրում՝ որպես ուսուցիչ, 2002-2005 թվականներին` ՀՊՄԻ ուսանողական խորհրդի նախագահ, ռեկտորի օգնական, ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ[1]։
Նախորդող Սամվել Նիկոյան |
ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանով մայիսի 18, 2009 - դեկտեմբերի 6, 2011 |
Հաջորդող Գագիկ Մելիքյան |
Նախորդող Սամվել Նիկոյան |
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանով դեկտեմբերի 6, 2011 - 2019 |
Հաջորդող Լենա Նազարյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.