հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Անդրանիկ Նահապետի Մարգարյան (հունիսի 12, 1951, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2007[1], Երևան, Հայաստան), հայ հասարակական-քաղաքական գործիչ, Հայաստանի վարչապետ (2000-2007), ՀՀԿ նախագահ։
Անդրանիկ Նահապետի Մարգարյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2000, մայիսի 12 - 2007, մարտի 25 | ||||
Նախորդող | Արամ Սարգսյան | |||
Հաջորդող | Սերժ Սարգսյան | |||
Կուսակցություն՝ | ՀՀԿ | |||
Կրթություն՝ | ՀԱՊՀ | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ | |||
Ծննդյան օր | հունիսի 12, 1951 | |||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Վախճանի օր | մարտի 25, 2007 (55 տարեկանում) | |||
Վախճանի վայր | Երևան, Հայաստան | |||
Թաղված | Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն և Երևան | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Հայաստան | |||
Զավակներ | Տարոն Մարգարյան | |||
Կայք՝ | gov.am | |||
Պարգևներ | ||||
1967-1972 թվականներին սովորել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետում, ստացել հաշվիչ մեքենաների ինժեների որակավորում։
1972-1974 թվականներին աշխատել է Գազի արդյունաբերության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես գիտաշխատող, ավագ ինժեներ, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես գլխավոր ճարտարագետ, 1978-1979 թվականներին՝ Էլեկտրատեխնիկական գործարանի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների բաժնի պետ, 1979-1990 թվականներին՝ Առևտրի նախարարության հանրապետական ինֆորմացիոն հաշվողական կենտրոնի էլեկտրոնիկայի բաժնի վարիչ, 1990-1994 թվականներին՝ Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիոն բաժնի ղեկավար, 1994-1995 թվականներին՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կրտսեր գիտաշխատող, 1995-1999 թվականներին՝ ՀՀ ԱԺ առաջին գումարման պատգամավոր, 1999 թվականին դարձյալ ընտրվել է ԱԺ պատգամավոր, եղել է մեծամասնություն կազմած «Միասնություն» խմբակցության ղեկավարը, 2000-2007 թվականներին՝ Հայաստանի վարչապետ։
2003 թվականին ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շարունակել է պաշտոնավարել՝ ղեկավարելով ընտրությունների արդյունքում ձևավորած կոալիցիոն կառավարությունը։
Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թվականից։ 1968 թվականից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973 թվականից՝ ԱՄԿ խորհրդի անդամ։ 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկամյա բանտարկության՝ խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով։ 1992 թ. անկախ Հայաստանում դառնում է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամ, որի խորհրդի նախագահն է 1993 թվականից մինչև իր մահը։ 1993-1997 և 1998-2005 թթ.՝ ՀՀԿ խորհրդի նախագահ։ 1997-1998 թվականներին եղել է ՀՀԿ նախագահ, 2005 թվականին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998 թվականից Երկրապահ կամավորական միության անդամ էր, այնուհետև՝ ԵԿՄ վարչության անդամ։
Ամուսնացած էր, ուներ երկու դուստր, մեկ որդի և հինգ թոռ։
Անդրանիկ Մարգարյանը մահացել է 2007 թվականի մարտի 25-ին Երևանում սրտի կաթվածից։ Հուղարկավորված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Նախորդող Սիմոն Շահազիզյան |
ՀՀԿ խորհրդի նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբեր 1993 — դեկտեմբերի 17 2005 |
Հաջորդող Պաշտոնը վերացվել է |
Նախորդող Աշոտ Նավասարդյան |
ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբերի 2 1997 — հունվարի 81999 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Հայաստանի Ազգային ժողովի «Միասնություն» խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյան հունիսի 18 1999 — մայիս 2000 |
Հաջորդող Գալուստ Սահակյան |
Նախորդող պաշտոնը վերականգնվել է |
ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյան դեկտեմբերի 17 2005 — մարտի 252007 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Նախորդող Արամ Զ. Սարգսյան |
Հայաստանի Վարչապետ Անդրանիկ Մարգարյան մայիս 2000—մարտի 25 2007 |
Հաջորդող Սերժ Սարգսյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.