Remove ads
հայ քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Աշոտ Ցոլակի Նավասարդյան (մարտի 28, 1950, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 3, 1997, Երևան, Հայաստան), հայ քաղաքական, պետական գործիչ, Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր-նախագահը՝ 1990 թվականից[1][2]։
Աշոտ Ցոլակի Նավասարդյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1950 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | նոյեմբերի 3, 1997 (47 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Ashot Navasardyan Վիքիպահեստում |
Ավարտել է Երևանի պետական համալսարանի` իրավագիտության ֆակուլտետը, աշխատել է Երևանի «Պիտակ» փաթեթների գործարանում, Հիմնել է «Լիցք» կոոպերատիվը[3]։
Եղել է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ, 1968) և խորհրդի (1973) անդամ։ Հետագայում հետևել է Գարեգին Նժդեհի «Ցեղակրոն» գաղափարախոսությանը, հանդես եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայ դատի պաշտպանությամբ։ Հայ ժողովրդի ապագան կապել է ազատ, անկախ և միացյալ Հայաստանի հետ։ Իր գաղափարների տարածման համար երեք անգամ կալանավորվել է և գումարային դատապարտվել 17 տարվա ազատազրկման ու 5 տարի աքսորի[1]։ Կալանավայրերում անց է կացրել շուրջ 12 տարի[1][3], այդ թվում՝ 7 տարի բանտային և հատուկ ռեժիմի պայմաններում, վաղաժամ ազատվելով երկրորդ և երրորդ անգամ։ 1987 թվականին ազատվելուց հետո շարունակել է քաղաքական գործունեությունը, 1989-1990 թթ. եղել է ԱԻՄ Խորհրդի անդամ։ 1990 թ․–ի օգոստոսին Հայաստանի Գերագույն դատարանի որոշմամբ արդարացվել է, հանցակազմի բացակայության պատճառով[1]։ «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպության խորհրդի անդամների հետ հիմնադրել ու ղեկավարել է «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպությունը (1989)[4], որը մասնակցել է Հայաստանի պաշտպանության և Արցախի ազատագրման մարտերին[5] Երասխավանից մինչև Մարտակերտ, Քելբաջար, Լաչին, Շուշի և այլն։ Պարգևատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչով, 1990 թվականին հիմնադրել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը և եղել նրա առաջին ղեկավարը[2]։ 1990 թվականին ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի[6], 1995 թվականին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր[7]։ 1990-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԽ Անկախ պետականության հաստատման և ազգային քաղաքականության հարցերի և Սահմանադրական հանձնաժողովների անդամ, 1995-1997 թվականներին՝ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ։ 1996 թվականին Գերմանիայում մասնակցել է Ռազմավարական հետազոտությունների Մարշալի կենտրոնի դասընթացներին, ստացել է ռազմագետի որակավորում։ Սրտի իշեմիկ հիվանդության պատճառով մահացել է 1997 թվականի նոյեմբերի 3–ին, 47 տարեկանում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.