«Հայաստանի հանրապետական կուսակցություն» (հապավմամբ՝ ՀՀԿ), գործող ազգային պահպանողական ընդդիմադիր կուսակցություն Հայաստանում[1][2]։ Հիմնադրվել է 1990 թվականին։ Այն իրեն համարում է Ազգային միացյալ կուսակցության գաղափարական-քաղաքական ժառանգորդը։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀՀԿ (այլ կիրառումներ)
Հայաստանի հանրապետական կուսակցություն ՀՀԿ | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Սերժ Սարգսյան |
Կարգախոս | «Անվտանգություն և առաջընթաց» |
Հիմնադիր | Աշոտ Նավասարդյան |
Հիմնադրված | ապրիլի 2, 1990 |
Գաղափարախոսություն | ազգային պահպանողական ազգայնականություն[փա՞ստ] պրոռուսականություն[փա՞ստ] «մեծ վրան»[փա՞ստ] |
Քաղաքական հայացք | աջակողմյան |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Միջազգային պատկանելություն | Կենտրոնական ժողովրդավարական ինտերնացիոնալ և Եվրոպական ժողովրդական կուսակցություն |
ՀՀ Ազգային ժողով | 4 / 107 |
Երևանի ավագանի | 0 / 65 |
Կայք | hhk.am |
Republican Party of Armenia Վիքիպահեստում |
Ներկայում ՀՀԿ-ն ընդդիմադիր, աջ-կենտրոնամետ կուսակցություն է
Պատմություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Կուսակցության համագումարները
- ՀՀԿ 17-րդ հերթական համագումար - 18 դեկտեմբերի 2021 թ.
- ՀՀԿ 16-րդ հերթական համագումար - 26 նոյեմբերի 2016 թ.
- ՀՀԿ 15-րդ հերթական համագումար - 24 մայիսի 2014 թ.
- ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումար - 15 դեկտեմբերի 2012 թ.
- ՀՀԿ 13-րդ հերթական համագումար - 10 մարտի 2012 թ.
- ՀՀԿ 12-րդ հերթական համագումար - 28 նոյեմբեր
- ՀՀԿ 10-րդ արտահերթ համագումար - 22 հուլիսի 2006 թ.
- ՀՀԿ 9-րդ հերթական համագումար - 17 դեկտեմբերի 2005 թ.
- ՀՀԿ 8-րդ հերթական համագումար - 12 հուլիսի 2003 թ.
- ՀՀԿ 7-րդ արտահերթ համագումար - 30 նոյեմբերի 2002 թ.
- ՀՀԿ 6-րդ հերթական համագումար - 09 հունիսի 2001 թ.
- ՀՀԿ 5-րդ հերթական համագումար - 29 հունվարի 1999 թ.
- ՀՀԿ 4-րդ հերթական համագումար - 20 դեկտեմբերի 1997 թ.
- ՀՀԿ 3-րդ արտահերթ համագումար - 22 հունիսի 1996 թ.
- ՀՀԿ 2-րդ հերթական համագումար - 02 դեկտեմբերի 1995 թ.
- ՀՀԿ 2-րդ համաժողով - 14 ապրիլի 1995 թ.
- ՀՀԿ 1-ին համագումար - 22 մարտի 1992 թ.
- ՀՀԿ 1-ին համաժողով - մարտ 1991 թ.
Մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին
2018
Հանրապետական կուսակցությունը մասնակցում է Հայաստանի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցության համապետական ցուցակը գլխավորում է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը։ Կուսակցության կարգախոսն է «Եթե մտահոգ ես, ընտրի՛ր Հանրապետականին»[3]։ Կուսակցությունից և ընտրապայքարից անսպասելի դուրս է գալիս Հերմինե Նաղդալյանը։ ՀՀԿ-ից անսպասելի դուրս է գալիս նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ- ից դուրս է գալիս գործարար Սամվել Կարապետյանի եղբայր Կարեն Կարապետյանը, Տաճատ Վարդապետյանը։ Այս ընտրություններում ՀՀԿ-ն առաջին անգամ պատմության մեջ չհայտնվեց ԱԺ-ում՝ չհավաքելով անցողիկ շեմը։
2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ քաղաքական «Պատիվ ունեմ»[4] դաշինքով։
Դաշինքի առաջին համարը առաջիկա ընտրություններում կլինի ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Հայաստանի երրորդ նախագահ, Հայաստանի hանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ցուցակում չի լինելու[5][6]։
Դաշինքի կարգախոսն է՝ «Ուղղի՛ր մեջքդ։ Կպնե՛նք գործին։ Որ ապրե՛նք։»[7]։
ՀՀԿ նախագահներ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահներ։
1 Աշոտ Նավասարդյան 1990-1997
2 Անդրանիկ Մարգարյան 1997-2007
3 Սերժ Սարգսյան 2007-մինչ օրս
ՀՀԿ փոխնախագահներն են Արմեն Աշոտյան֊ը և Էդուարդ Շարմազանով֊ը
ՀՀԿ երիտասարդական միության գլխավոր քարտուղարն է Հայկ Մամիջանյան֊
Ծանոթագրություններ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.