From Wikipedia, the free encyclopedia
Վիգեն Ալեքսանդրի Սարգսյան (մայիսի 10, 1975, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ[1], Հայաստանի պաշտպանության նախկին նախարար[2]։
Վիգեն Սարգսյան | |||
| |||
---|---|---|---|
հոկտեմբեր 3, 2016 - 2018 | |||
Նախորդող | Սեյրան Օհանյան | ||
Հաջորդող | Դավիթ Տոնոյան | ||
| |||
2011 - 2016 | |||
Նախորդող | Կարեն Կարապետյան | ||
Հաջորդող | Արմեն Գևորգյան | ||
Կուսակցություն՝ | Հայաստանի Հանրապետական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Սանկտ Պետերբուրգի համալսարան, Northwestern Institute of Management?, Երևանի պետական համալսարան, Թաֆթսի համալսարան և Հարվարդի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի | ||
Ծննդյան օր | մայիսի 10, 1975 (49 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան | ||
Քաղաքացիություն | Հայաստան | ||
Պարգևներ | |||
Վիգեն Սարգսյանը ծնվել է 1975 թվականի մայիսի 10-ին Խորհրդային Հայաստանի մայրաքաղաք Երևանում։
Վիգեն Սարգսյանը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով նանակվել է Հայաստանի պաշտպանության նախարար։
Հայաստանի զինված ուժերում չծառայած պետական պաշտոնյաների շարքում երբեմն շրջանառվում է նաև Վիգեն Սարգսյանի անունը[9][10]։ Այդ խոսակցություններն ու հրապարակումները հատկապես ակտիվացան, երբ նա նշանակվեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար[11][12][13][14]։
Համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կայքի հրապարակման՝ Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականների ընթացքում ծառայել է ՀՀ Զինված ուժերում[15]։ Որոշ հրապարակումների համաձայն՝ նա 2000-2003 թվականներին աշխատել է որպես ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ (զեկուցարար)[10]։
Վիգեն Սարգսյանի զինվորական ծառայության վերաբերյալ ելույթներ հնչեցին նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում[16]։ Մի շարք պատգամավորներ պահանջեցին, որպեսզի նորանշանակ նախարարը պարզաբանի հանրության շրջանում շրջանառվող ու քննարկվող լուրերն այն մասին, որ նա չի ծառայել ՀՀ զինված ուժերում[14]։ Մասնավորապես ԵԼՔ խմբակցությունից պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ
2017 թվականի հոկտեմբերի վերջին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ն.Փաշինյանը դիմել էր ՀՀ Զինվորական կոմիսարին և խնդրել տրամադրել ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ զինվորական ծառայությունից տարկետում ստանալու հիմքերը[17]։ Ստացված պատասխանում նշված է եղել, որ
Վիգեն Սարգսյանը 2000 թվականին մինչև երեք տարի ժամկետով զորակոչվել է իսկական զինվորական ծառայության՝ նշանակվելով պաշտպանության նախարարի վարչական ապարատի կազմակերպչական ապահովման բաժնի ռեֆերենտի պաշտոնում։ Իսկ մինչև 2000 թվականի աշնանային զորակոչը Վիգեն Սարգսյանն օգտվել է կրթությունը շարունակելու համար տարկետումից՝ համաձայն այդ ժամանակ գործող օրենքի[18]
Ավելին, Հենրիկ Մուրադյանը, վկայակոչելով այդ ժամանակ գործող «Զինված ուժերի սպայական կազմի զինվորական ծառայության անցնելու մասին կանոնակարգը», նշել է, որ
Վիգեն Սարգսյանը 2000 թվականին որակավորվել է որպես պահեստազորի սպա և ստացել պահեստի սկզբնական զինվորական լեյտենանտի կոչում, քանի որ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության համար սահմանված 2 տարվա փոխարեն ՀՀ ԶՈՒ հետ կնքել է սպայական ծառայություն անցնելու վերաբերյալ 3 տարի ժամկետով պայմանագիր։
Նիկոլ Փաշինյանի պահանջին ներկայացնելու ՀՀ ԶՈՒ-ում պահպանվող հիմնավորող փաստաթղթերը, ՀՀ Զինվորական կոմիսարը նշել է,
Ոչ միայն Վիգեն Սարգսյանի այլ այդ տարիներին տարկետում տրամադրելու համար հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերն /մատյաններ, անձնական գործեր/ արդեն 2005 թվականին ոչնչացվել են՝ սահմանված ժամկետը լրացած լինելու համար ։
Սակայն լրացուցիչ մտահոգությունները փարատելու նպատակով Պաշտպանության նախարարի համաձայնությամբ, «Ելք»-ին են ուղարկվել տարկետման հիմք հանդիսացող` ուսումնական հաստատությունների փաստաթղթերի պատճենները[19]։
2017 թվականի հունվարի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կատարած ֆեյսբուքյան գրառումը դարձավ մամուլի և հանրային հարթակի քննարկման թեմա։ Վ.Սարգսյանն իր գրառմամբ առաջարկել էր մարդկանց, որպեսզի վիրավոր զինվոր Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար գումար հավաքեն, քանի որ օրենքով սահմանված կարգով արտերկրում վիրահատելու համար փոխհատուցում տալ հնարավոր չէ, ինչին ֆեյսբուքյան օգտատերերից մեկը մեկնաբանել էր՝ ասելով. «1000 դրամները պրծան, թե թազա բոշության ձև է»։ Այս մեկնաբանությանը Վիգեն Սարգսյանը պատասխանել էր՝ գրելով «Բոշան դու ես» արտահայտություն։ ՀՀ պաշտպանության նախարարի այս պատասխանը ակտիվ հանրային հարթակում ակտիվ քննարկումների էր հանգեցրել, ինչին արձագանքել էր նաև մամուլը[20][21][22]։ Վիգեն Սարգսյանի կատարած արտահայտության կապակցությամբ նույնիսկ դիմում էր ներկայացվել Էթիկայի հանձնաժողով[21][23]։ Արդյունքում, սակայն, փաստացի երեք օրվա ընթացքում հնարավոր դարձավ աշխարհի լավագույն հիվանդանոցներից մեկում կազմակերպել վիրավորում ստացած զինվորի երեք վիրահատությունները։
Վիգեն Սարգսյանն այս առթիվ լրագրողի հետ զրույցում հայտնել էր, թե «ափսոսում եմ, որ մեր հասարակության մեջ հանրային դիսկուրսի լուրջ հետընթաց է նկատվում, և երբ մեկս մյուսի հետ համաձայն չենք, անմիջապես պիտակավորում և վիրավորում ենք միմյանց»[24]։
Նախարարի այս կոչին կարճ ժամանակում արձագանքեցին հարյուրավոր բարերարներ, որոնց նվիրաբերությունների շնորհիվ հնարավոր դարձավ բնակարանով ապահովել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հաշվառված մի շարք զինծառայողների։
Վիգեն Սարգսյանը բազմիցս պարգևատրվել է Հայաստանի պետական և գերատեսչական, ինչպես նաև այլ երկրների մեդալներով, շնորհակալագիրներով։ Ստորև ներկայացված է նրա պարգևների ցանկը[1][25].
Վիգեն Սարգսյանն ամուսնացած է Լուսինե Գալաջյանի հետ[28] և ունի երեք դուստր[1][29]։ Լուսինե Գալաջյանը հանդիսանում է Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրենը[29]։ Որպես հրավիրված դասախոս դասավանդել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում[29]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.