ամերիկացի կինոռեժիսոր, ձայնային դերասան և ինտերնետային անձնավորություն From Wikipedia, the free encyclopedia
Զաք Քինգ (անգլ.՝ Zach King, փետրվարի 4, 1990[1], Պորտլենդ[4], փետրվարի 4, 1990[1], Պորտլենդ), ամերիկացի վիդեո խմբագիր, հայտնիությունը ձեռք է բերել Vine-ում և YouTube-ում իր կարճ հոլովակների շնորհիվ[5]։
Զաք Քինգ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1990[1] (34 տարեկան) |
Ծննդավայր | Պորտլենդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն և արաբերեն |
Կրթություն | Բիոլա համալսարան |
Երկեր | Zach King's Day Off?[2] |
Մասնագիտություն | կինոպրոդյուսեր, դերասան, կինեմատոգրաֆ, սցենարիստ, գործադիր պրոդյուսեր, մոնտաժող, յություբեր, պրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Rachel King? |
Երեխաներ | Emerson?[3] և Mason? |
Կայք | zachkingmagic.com |
Zach King Վիքիպահեստում |
Նրան ճանաչում են բերել վեց վայրկյանից կազմված տեսահոլովակները, որոնք խախտում են ֆիզիկայի բոլոր հայտնի կանոնները, որոնք նա անվանում է «ձեռքի թվային ճարպկություն»[6][7]։ Թվային խմբագրման միջամտությամբ Քինգը նրանցում «ստեղծում է կախարդանք»[8]։
Զաք Քինգը ծնվել և մեծացել է Օրեգոն նահանգի Պորտլենդում[9]։ Զաքը իր առաջին հոլովակը արել է, երբ ինքը եղել է ընդամենը 7 տարեկան, կենցաղային տեսախցիկի օգնությամբ[10]։ 14 տարեկանում նա ձեռք է բերել տեսախցիկների հավաքածու, այդ թվում նաև Էփլ Մակինտոշ համակարգիչ, խցիկներ և եռոտանի և սկսել է նկարել և խմբագրել տեսանյութեր[11]։ 2012 թվականի դեկտեմբերին Զաքը ավարտել է Բիոլայի համալսարանի կինոյի և մեդիա արվեստի ֆակուլտետը[12]։
2008 թվականին Քինգը բացել է իր FinalCutKing.com կայքը, որտեղ նա հրապարակում էր դասեր և խորհուրդներ Final Cut Pro-ի մասին[13], քանի որ չկարողացավ գտնել համացանցում համապատասխան ուսումնական նյութեր[14]։ Հենց նույն ժամանակահատվածում նա սկսեց օգտագործել իր YouTube-յան ալիքը, որպեսզի հրապարակի ուսումնական նյութեր տեսողական տպավորությունների մասին, ստացած ծրագրային ապահովության օգնությամբ[15]։ Երբ նրա կայքը հայտնիություն ձեռք բերեց, նա սկսեց վաճառել ուսանողական սեմինարներ, օգտագործելով փողը նրա համար, որպեսզի վճարի իր ուսման վարձը[11]. ։2010 թվականին նա զբաղեցրել է առաջին հորիզոնականը Hewlett-Packard գովազդային մրցույթում և իրավունք է ստացել անցնել Լոնդոնի կինոփառատոնի կարմիր գորգի վրայով[11]։ 2012 թվականին մասնակցել է Syfy ֆիլմային հեռուստատեսության համար վիրուսային տեսանյութերի մրցույթին[16]։ 2013 թվականին նա հաղթել է YouTube NextUp Creators contest-ում[17].
2011 թվականին Զաքը տեղադրեց հոլովակ Jedi Kittens (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները]]») անվանումով, որը ստեղծել է իր քոլեջի ընկերոջ հետ։ Տեսանյութում երկու կատուներ կռվում են լուսային թրերով[18]։ Հոլովակը երեք օրում հավաքել է ավելի քանի 1 միլիոն դիտում[12], իսկ հետո՝ ավելի քան 14 միլիոն դիտում[4]։ Տեսանյութի շարունակությունը Jedi Kittens Strike Back անվանումով (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուները պատասխան հարված են հասցնում»)[19] հավաքել է ավելի քան 17 միլիոն դիտում[20]։ Հոլովակի երրորդ մասը՝ Jedi Kittens with Force (անգլ. թարգմանաբար՝ «Ջեդաի կատուների ուժը») 2014 թվականին տեղադրված է եղել Քինգի YouTube-յան պաշտոնական FinalCutKing ալիքում[21]։
2013 թվականի մայիսին նա համարվում էր Ամերիկյան YouTube-ի 25 ամենախոստումնալից երիտասարդ կինոգործիչներից մեկը։ NextUp Creators contest-ի շրջանակներում, որն անց էր կացվում YouTube-ում, Քինգը շահեց $35.000, ինչպես նաև ուղևորություն 4 օրով դեպի Նյու Յորք YouTube Creator Camp-ով։ Նրա ներկայացումը մրցույթում անվանվում էր Contest Entry Gone Wrong[22] (անգլ. թարգմանաբար՝ «Մրցության մուտքը անցավ ոչ ճիշտ»)։ Տեսանյութում, երբ նա սկսում է խնդրել, որ նրան ընտրեն հաղթող, նրա վրա անսպասելի հարձակում է սկսվում օդից[17]։
Քինգը Vine-ի իր հաշիվը բացել է 2013 թվականի սեպտեմբերին, հետևելով իր ընկերներին։ Հաշիվը բացելուց հետո, նա որոշեց ամեն երեսուն օրը մեկ այնտեղ տեղադրել մեկական 6 վայրկյան տևողությամբ հոլովակ։ Առաջին հոլովակները եղան հաջողակ, և նա որոշեց շարունակել դրանց ստեղծումը[23]։
Նրա առաջին vine հոլովակը եղել է I have a Pikachu kitty!!!!-ն[24] (անգլ. թարգմանաբար՝ «Ես ունե՛մ Պիկաչու կատու»), որը հավաքել է ավելի քան 11 միլիոն դիտում և 450 հազար հավանում[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.