From Wikipedia, the free encyclopedia
«Vine», կարճ տեսանյութերի վիդեոհոսթինգային ծառայություն։ Ստեղծվել է 2012 թվականին և կարճ ժամանակ անց ձեռք բերվել «Թվիթեր» միկրոբլոգային կայքի կողմից։ Հավելվածն օգտատերերին թույլ է տալիս վերբեռնել և տարածել (revine) առավելագույնը 6 վայրկյան տևողությամբ տեսանյութեր։ որոշ վայներ տարածվում են ավտոմատ կերպով՝ հաշվի առնելով դրանց հանրահայտությունը։ Ցանցում տեղ գտնելուց հետո հոլովակները կարելի է զետեղել նաև Ֆեյսբուքում, Թվիթերում և այլ կայքերում։ Ծառայության հավելվածը կարելի է օգտագործել այլ օգտատերերի կողմից թողարկված տեսանյութերը դիտելու, կիսվելու, մեկնաբանություններ թողնելու, անձնական հաղորդագրություններ թողնելու և մի շարք այլ գործառույթներ կատարելու համար։
Vine | |
---|---|
vine.co | |
Տեսակ | ինտերնետ ծառայություն, համացանցային համայնք և առցանց համայնք |
Երկիր | ԱՄՆ |
Գրանցում | այո |
Լեզու | ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և գերմաներեն |
Սեփականատեր | |
Հեղինակ | Դոմ Հոֆման Ռաս Յուսուպով Քոլին Քրոլ |
Բացված | հունվարի 24, 2013 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Vine (service) Վիքիպահեստում |
2016 թվականի հոկտեմբերի 27-ին Թվիթերը հայտարարում է, որ կկարճի տվյալ հավելվածի գործունեությունը, իսկ գոյություն ունեցող վայները կմնան համակարգում և շուտով կարխիվացվեն[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.