From Wikipedia, the free encyclopedia
Երկարատև ճանապարհորդություն, Նիկոլաս Սփարքսի տասնյոթերորդ սիրավեպն է, որը լույս է տեսել 2013 թվականի Սեպտեմբերի 17-ին։
Երկարատև ճանապարհորդություն The longest Ride | |
---|---|
Հեղինակ | Նիկոլաս Սփարքս |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ռոմանտիկ գեղարվեստական գրականություն |
Բնօրինակ լեզու | ամերիկյան անգլերեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Գրանդ Սենթրալ Փաբլիշինգ |
Հրատարակման տարեթիվ | սեպտեմբերի 17, 2013 |
Կայք | nicholassparks.com/stories/the-longest-ride/ |
Մեկուսացված ավտոմեքենայի վթարի մեջ հայտնվելուց հետո՝ տարեց այրի Այրո Լևիսոնի կյանքը միահյուսվում է երիտասարդ քոլեջի ուսանողուհի՝ Սոֆիա Դանկոյի և Լյուկ Քոլինզ անունով մի երիտասարդ կովբոյի հետ, ում Սոֆիան սիրում է։ Վեպը պատմվում է այս երեք կերպարների տեսակետից, մինչ նրանք ապրում են իրենց կյանքը և՛ առանձին, և՛ միասին։
Այրո Լևինսոնը իննսուն մեկ տարեկան է և արդեն վատառողջ. նա պարզապես գոյատևում է՝ զգոնութունը չթուլացնելով միայն այն պատճառով, որ իր կինը՝ Ռուֆը, հայտնվում է որպես պատկեր՝ օգնելով, որ նա հիշի իրենց համատեղ կյանքը. ինչպես են նրանք հանդիպել, նկարները որ հավաքել են միասին և Երկրորդ համաշխարհային պատերազմի մութ օրերը[1]։
Միայն մի քանի մղոն հեռավորության վրա, «Wake Forest» քոլեջի ուսանողուհի Սոֆիայի կյանքը պատրաստվում է մեկընդմիշտ փոխվել, քանի որ նա հանդիպում է իր անսպասելի սիրուն՝ Լյուկին։ Լյուկը կովբոյէ և ռիսկի դիմող ցուլ սանձող, նա նման չէ Սոֆիայի ճանաչած մարդկանցից ոչ մեկին։ Միասին նրանք վայելում են սիրո բերկրանքը, ինչպես նաև հաղթահարում են Լյուկի վտանագավոր կարիերայի հետ ծագող դժվարությունները։
Երկու զույգերը շատ քիչ ընդհանրություններ ունեն, սակայն նրանց կյանքերը կզուգամիտվեն անսպասելի խորությամբ[2]։
Գրքի համար ոգեշնչում է հանդիսացել «Black Mountain» քոլեջը (1933–1957), ազատ արվեստների մի դպրոց, որի ֆակուլտետը ներառում է ժամանակակից արվեստի շարժման ամենանշանավոր անուններից մի քանիսը։ Գրքում նշված ոճերն ներառում են՝ աբստրակտ էքսպրեսիոնիզմը, ֆուտուրիզմը, բաուհաուզը, կուբիզմը և լիրիկական աբստրակցիան[3]։
Կերպարների՝ Այրո և Ռուֆ Լևինսոնների նախապատմությունն այն է, որ նրանք այցելել են «Black Mountain» քոլեջը իրենց մեղրամսի ընթացքում և հանդիպել են ուսանողների և արվեստագետների հետ դպրոցի արվեստագետների ցուցահանդեսի ժամանակ:Այրոն գնում է վեց նկար Ռուֆի համար, որը կհանդիսանա սկիզբ ավելի քան հազար նկարի, որն իրենք կհավաքեն ուշադրությունը սևեռելով 20-րդ դարի Ամերիկյան ժամանակակից արվեսի վրա։ Գրքում ներառված արվեստագետերն են Կեննետ Նոլանդ, Ռեյ Ջոնսոն, Ռոբերտ Ռուշենբերգ, Էլեյն դը Կունինգ, Վիլհեմ դը Կունինգ, Սյուզն Վեյլ, Պատ Պասլոֆ, Ջեքսոն Պոլլոք, Ջասպեր Ջոնսոն, Էնդի Ուորհոլ և Պաբլո Պիկասո[4]։
Ֆիլմի 20th Century Fox կինոընկերության էկրանավորված տարբերակը թողարկվել է 2015 թվականի ապրիլի 10-ին։ Ֆիլմի ռեժիսորն է Ջորջ Թիլման կրտսերը,սցենարը ադապտացվել է Քրեյգ Բոլոթինի կողմից։ Բրիտ Ռոբերտսոնը մարմնավորել է Սոֆի Դանկոյին, Ունա Չապլինը՝ Ռուֆին, Սքոթ Իսթվուդը՝ Լյուկ Քոլինզին,Ջեք Հյուսթոնը երիտասարդ Այրո Լևինսոնին, Ալան Ալդան՝ տարեց Այրոյին[5][6][7][8][9]։
Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 2014 թվականի հունիսի 16-ին, Վուիլմինգթոնում, Ջեկսոնվիլում և Վինսթոն Սեյլեմում՝ Նյու Յորք[10][11]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.