Գուլրիփշ
քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում From Wikipedia, the free encyclopedia
Գուլրիփշ (աբխազերեն՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში), քաղաքատիպ ավան Աբխազիայի Գուլրիփշի շրջանում։ Հանդիսանում է նշված շրջանի վարչական կենտրոնը։ Հեռավորությունը Սուխումից` 12 կմ դեպի հարավ-արևելք։ Գտնվում է Սև ծովի Սուխումի ծովախորշի ափին, ծովի մակարդակից 20 մ բարձրության վրա։
Քաղաքատիպ ավան | ||
---|---|---|
Գուլրիփշ | ||
աբխ.՝ Гәылрыҧшь, վրաց.՝ გულრიფში | ||
Երկիր | Աբխազիայի Հանրապետություն | |
Մունիցիպալիտետ | Գուլրիփշի մունիցիպալիտետ | |
Համայնք | Gulripshi Municipality? և Գուլրիփշի շրջան | |
ԲԾՄ | 20 մ | |
Կլիմայի տեսակ | խոնավ մերձարևադարձային | |
Բնակչություն | 3910 մարդ (2011) | |
Ազգային կազմ | աբխազներ, հայեր, ռուսներ, վրացիներ | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 7000[1] | |
Ավտոմոբիլային կոդ | ABH | |
| ||
Մինչև 1975 թվականը կոչվել է Ներքին Գուլրիփշ և նույն թվականին ստացել է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ Այն վարչական, կրթական, մշակութային և առողջապահական (առողջարաններ, հանգստյան տներ) կարևորագույն կենտրոն է։ Զարգացած է զբոսաշրջությունը։
Գուլրիփշն ունի խոնավ մերձարևադարձային կլիմա, ձմռանը տաք է, ամռանը` շոգ։ Տարեկան միջին ջերմաստիճանը` 14,5 °C, հունվարին միջին ջերմաստիճանը` 6,2 °C, հուլիսին` 22,9°C: Առավելագույն ցածր ջերմաստիճանը` –12 °C, առավելագույն բարձրը` 41 °C: Տարեկան տեղումների քանակը` 1410 մմ, օդի հարաբերական խոնավությունը` 72%։ Տարեկան արևային օրերի տևողությունը` 2100 ժամ։ Կլիման ունի բուժիչ նշանակություն` հատկապես թոքերի տուբերկուլոզի դեպքում։
1989 թվականի տվյալներով, Գուլրիփշում բնակվում էր 10697 մարդ[2], որից 38,4% վրացիներ, 36,4% ռուսներ, 9,6% հայեր, 4,1% աբխազներ։ 1990-ական թվականների ռազմական գործողություններից հետո, բնակչությունը խիստ կրճատվել է։ Ըստ 2011 թվականի հաշվառումների, Գուլրիփշի բնակչության թիվը կազմել է 3910 մարդ, որոնցից 1735 (44,4%) - աբխազներ, 1058 (27,1%) - ռուսներ, 638 (16,3%) - հայեր, 202 (5,2%) - վրացիներ, 96 (2,5%) - ուկրաինացիներ, 36 (0,9%) - հույներ և այլն[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.