From Wikipedia, the free encyclopedia
Գյումրու նկարչական դպրոց, Սերգեյ Մերկուրով անվան նկարչական դպրոց, հիմնադրվել է 1921 թվականին, որպես ստուդիա[1]։
Գյումրու նկարչական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | 1921 |
Անվանված է | Սերգեյ Մերկուրով |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գյումրի |
1921 թվականին կառույցը եղել է ստուդիա, 1936 թվականին դարձել է քառամյա նկարչական դպրոց։ 1946 թվականին կոչել են քանդակագործ Սերգեյ Դմիտրի Մերկուրովի անունով։ Մերկուրովի անվամբ կոչելը կապված է եղել նաև նրա՝ Գյումրու պատվավոր քաղաքացի լինելու հետ։ Մերկուրովը կապ է ունեցել դպրոցի հետ, միշտ օգնել է[1]։
Դպրոցը նախկինում գործել է «Օժիտի շենք»-ում։
Դպրոցի առաջին ուսուցիչները եղել են Գ. Բրուտյանը, Ա. Ալթունյանը, Հ. Ավետիսյանը և ուրիշներ։ Դպրոցն ունի (1977) գեղանկարչական, ձևավորման և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններ։ Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական և միջազգային ցուցահանդեսներում։ Շրջանավարտներից են՝ Խ. Եսայանը, Մարիամ և Երանուհի Ասլամազյանները, Կարապետ Տիրատուրյանը, Հ. Մինասյանը, Արտաշես Հունանյանը, Զավեն Կոշտոյանը և ուրիշներ։
2021 թվականին «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ նշվել է նաև քաղաքի պատմական կենտրոնում գործող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցի 100-ամյակը[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.