Կարապետ Թադևոսի Տիրատուրյան (նոյեմբերի 15, 1911(1911-11-15), Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1975(1975-01-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), նկարիչ, տառաստեղծ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1967

Արագ փաստեր Կարապետ Տիրատուրյան, Ծնվել է ...
Կարապետ Տիրատուրյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1911(1911-11-15)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 26, 1975(1975-01-26) (63 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԳյումրու նկարչական դպրոց
Մասնագիտություննկարիչ
ՈւսուցիչՀակոբ Կոջոյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ
 Karapet Tiraturyan Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Thumb
Կարապետ Տիրատուրյանի հուշատախտակը Երևանի Պուշկինի փողոցում

1931 թվականին ավարտել է Լենինականի նկարչական դպրոցը, ապա աշակերտել Հակոբ Կոջոյանին։

Նկարազարդել և ձևավորել է հայ և այլ հեղինակների (Մովսես Խորենացի, Խաչատուր Աբովյան, Դանիել Վարուժան[1], Գեղամ Սարյան[2], Օմար Խայամ և ուրիշներ) 1000-ից ավելի գրական երկեր։

Ստեղծագործել է նաև հաստոցային գրաֆիկայի բնագավառում, ստեղծել դիմանկարների շարք (1965-1975)։

Ծաղրանկարներ`

  • Պարսամ Սիմոնյան[5]
  • Տղամարդու դիմանկար[6]

Հեղինակ է թատերական ձևավորումների, պլակատների։

Տիրատուրյանի «Հայոց գիրը» (1963) գիրք-ալբոմն ընդգրկում է շուրջ 400 տառատեսակ և տառանմուշ, գրքի ձևավորումներ, նկարազարդումներ[7]։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.