From Wikipedia, the free encyclopedia
Գլուխկոտրուկ 2 (անգլ.՝ Inside Out 2), ամերիկական համակարգչային անիմացիոն ֆիլմ մեծանալու մասին, որի ռեժիսորը՝ Քելսի Մաննան է, պրոդյուսերը՝ Մարկ Նիլսենը և սցենարիստը՝ Մեգ Լեֆովը, մշակված է Pixar Animation Studios-ի կողմից և տարածվել է Walt Disney Pictures-ի կողմից։ «Գլուխկոտրուկ» (2015) մուլտֆիլմի շարունակությունը։ Գլխավոր դերերը հնչեցրել էն Էմի Փոլերը, Ֆիլիս Սմիթը, Լյուիս Բլեքը, Թոնի Հեյլը, Լիզա Լապիրան և Մայա Հոուքը։
Գլուխկոտրուկ 2 անգլ.՝ Inside Out 2 | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | հասունացման պատմություն, հումորային դրամա և պատմություն հասունացման մասին |
Թեմա | հույզեր, Ինքնագիտակցում և սեռական հասունացում |
Թվական | հունիսի 14, 2024, հուլիսի 17, 2024, հուլիսի 18, 2024 և հունիսի 13, 2024[1] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Kelsey Mann? |
Պրոդյուսեր | Mark Nielsen? |
Սցենարի հեղինակ | Մեգ ԼեՖով |
Օպերատոր | Ջոնաթան Փիթքո |
Երաժշտություն | Andrea Datzman? |
Կինոընկերություն | Պիքսար և Walt Disney Pictures |
Տևողություն | 96 րոպե |
Բյուջե | 200 000 000 $ |
Շահույթ | 835 300 000 $[2][3] |
Նախորդ | Գլուխկոտրուկ և Riley's First Date?? |
Պաշտոնական կայքէջ | |
Inside Out 2 Վիքիպահեստում |
2015 թվականին՝ օրիգինալ մուլտֆիլմի պրեմիերայից հետո, դրա ռեժիսոր Փիթ Դոկտերը հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակություն ստեղծել և որոշում է կենտրոնանալ օրիգինալ նախագծերի վրա, սակայն հաջորդ տարի որոշել է վերանայել այդ ծրագրերը։ 2016 թվականի հուլիսին Pixar-ի նախագահ Ջիմ Մորիսը բացահայտեց, որ ստուդիան շարունակության պլաններ չունի, և աշխատակիցները կզբաղվեն օրիգինալ ֆիլմերով։ Նախագիծը պաշտոնապես հայտարարվեց 2022 թվականի սեպտեմբերին D23-ի ժամանակ։
Գլուխկոտրուկ 2-ի պրեմիերան կայացել է 2024 թվականի հունիսի 14-ի ԱՄՆ-ում։
Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում դեռահաս աղջկա՝ Ռայլիի գլխում, ով այս անգամ «կբախվի նոր չորս էմոցիաների» հետ։
2015 թվականի հունիսին «Գլուխկոտրուկ» մուլտֆիլմի ռեժիսյոր՝ Փիթ Դոկտերը ասեց, «որ առայժմ ես գաղափար չունեմ շարունակության վերաբերյալ»՝ որոշելով փոխարենը զբաղվել բնօրինակ նախագծերով Pixar ստուդիայի համար։ Այնուամենայնիվ, 2016 թվականի հունվարին, նա նշեց հնարավոր շարունակության գաղափարների քննարկումը սկսելու ծրագրերի մասին։ Նույն թվականի հուլիսին Pixar-ի նախագահ Ջիմ Մորիսն ասաց, որ այդ պահին մի քանի բնօրինակ ֆիլմեր ստեղծելու պարտավորությունները Pixar-ի այլ ախշատանքների սիքվելների վրա (այդ թվում «Գլուխկոտրուկը») դիտարկման հնարավորություն չթողեցին։
2022 թվականի սեպտեմբերին D23 Expo-ի ցուցահանդեսում պաշտոնապես հայտարարվեց սիքվելը, որտեղ ֆիլմի քննարկման համար ներկա էր Էմի Փոլերը, ով կվերադառնա ուրախության կերպարի ձայնին։ Ռեժիսոր է դարձել Քելսի Մանը, պրոդյուրսեր՝ Մարկ Նիլսենը, իսկ Մեգ Լեֆովը՝ սցենարիստ։ Մանայի համար այս աշխատանքը դեբյուտային է լիամետրաժ ֆիլմում։ Աշխարհկառուցման «հավաստի» ստեղծման համար Մանն օգտագործել է Դոկտերի գաղափարը «հինգից քսանյոթ զգացմունքների» առկայության մասին առաջին ֆիլմից, որը նա առաջարկել է արտադրության ընթացքում[4]։
«Գլուխկոտրուկ 2»-ի Ուրախության դերակատարման համար Պոլերը ստացել է 5 միլիոն դոլար, իսկ մնացած բոլորի աշխատավարձը կազմել է $100 000։ 2022 թվականի սեպտեմբերին հայտարարվեց, որ Մինդի Քեյլինգը և Բիլ Հեյդերը չեն կրկնի իրենց Զզվանքի և Վախի դերակատարումները, իրենց աշխատավարձից դժգոհության պատճառով, որը կազմում էր Պոլերի հոնորարի ընդամենը երկու տոկոսը։
«Գլուխկոտրուկ 2»-ի պրեմիերան տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 14-ին ԱՄՆ-ում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.