From Wikipedia, the free encyclopedia
Գիլմոր աղջիկներ (անգլ.՝ Gilmore girls), ամերիկական կատակերգական դրամա՝ ստեղծված Էմի Շերման–Փալադինոյի կողմից։ Գլխավոր դերերում են Լոուրեն Գրեհեմը (Լոուրելայ Գիլմոր) և Ալեքսիս Բլեդելը (Ռորի Գիլմոր)։ Հաղորդման նորամուտը եղել է 2000 թվականի հոկտեմբերի 10-ին The WB–ում և դարձել է հեռուստատեսային ցանցի կարևորագույն նախագիծը։ Հաղորդումը ունի յոթ սեզոն։ Վերջին սեզոնը նկարահանվել է The CW–ի կողմից և առաջին անգամ ցուցադրվել է 2007 թվականի մայիսի 15–ին։
«Գիլմոր աղջիկներ»–ը դրական քննադատության է արժանացել այնտեղ գործող սրամիտ երկխոսությունների, միջսերնդային դժվարությունների ներկայացման և հումորի ու դրամայի հիանալի համատեղման համար։ The WB–ի համար այն մեծ ձեռքբերում է եղել։ Հաջողության գագաթնակետը եղել է հեռուստահաղորդման հինգերորդ սեզոնը, որից հետո այն դարձել է The WB–ի երկրորդ ամենահայտնի հաղորդումը։ 2007 թվականին, դադարելով իր հեռարձակումը, «Գիլմոր աղջիկներ» մեջբերվել է TV (The Book)–ում և Թայմ ամսագրում՝ որպես բոլոր ժամանակների լավագույն 100 հեռուստահաղորդումներից մեկը[4][5]։ 2016 թվականին գլխավոր դերակատարները և Շիրման–Փալադինոն հեռուստատեսություն են վերադարձել չորսմասանի «Գիլմորի աղջիկները. Մեկ տարի կյանքից» մինի սերիալով, որը հեռարձակվել է Նեթֆլիքսում, իսկ ավելի ուշ՝ The CW–ում:
Հեռուստահաղորդման մեջ ներկայացված է 32–ամյա մայր Լոուրելայ Գիլմորի և նրա խելացի դեռահաս աղջկա՝ Ռորի Գիլմորի կյանքը։ Երկու աղջիկներն էլ ունեն մեծ նկրտումներ և փորձում են հասնել դրանց։ Լոուրելայը ցանկանում է ունենալ իր սեփական հյուրանոցը, մինչդեռ Ռորի ցանկանում է սովորել հեղինակավոր Հարվարդի համալսարանում։ Նրանք նաև գործ ունեն Լոուրելայի հարուստ ծնողների՝ Էմիլի և Ռիչարդ Գիլմեժորների հետ, որոնք օգնում են իրենց աղջկան՝ Ռորիի կրթության համար վճարել, որը տեղափոխվել էր Հարթֆորդի մասնավոր դպրոց։ Դրա դիմաց Լոուրելայը և Ռորին պետք է ամեն ուրբաթ երեկո գան Էմիլի և Ռիչարդ Գիլմորների տուն՝ ընթրելու։
Այսպիսով ստեղծվում է հաղորդման հիմնական և շարունակական կոնֆլիկտներից մեկը. Գիլմորների ընտանիքը ստիպված է դիմակայել իրենց միջև անընդհատ առաջացող տարաձայնություններին և անցյալում թույլ տրված սխալներին։ Էմիլի–Լոուրելայ և Լոուրելայ–Ռորի մայր և դուստր փոխհարաբերությունները դարձել են հեռուստահաղորդման հիմնական թեման և «ոսպնյակ», որի միջոցով կարելի է դիտել կանացի փոխհարաբերություններից շատերը։
Սերիաների ընթացքում ներկայացվում է գլխավոր հերոս և Ռորիի ընկերուհի Լեյն Քիմի կյանքը։ Նա իր մորից՝ միսիս Քիմից, որը խիստ, կրոնասեր կորեացի ներգաթյալ է, ստիպված է թաքցնել իր սերը դեպի ռոք երաժշտությունը, փոփ մշակույթի այլ ասպեկտները և ժամադրությունները։ Մինչ միսիս Քիմը ջանասիրաբար փորձում է Լեյնի համար ապագա ամուսին գտնել, որը պետք է լինի կորեացի և բժշկական համալսարանի ուսանող, Լեյնը ժամադրվում է Ռորիի դպրոցի աշակերտ Հենրի Չոյի, Լեյնի գաղտնի բենդի կիթառահար Դեյվ Ռիգալսկու և նույն բենդի գլխավոր երգիչ Զեք վան Գերբիգի հետ։ Վերջինս դառնում է Լեյնի ամուսինը։
Սեզոն | Էպիզոդներ | Թողարկումներ | ||||
---|---|---|---|---|---|---|
Առաջին թողարկում | Վերջին թողարկում | Համացանց | ||||
1 | 21 | Հոկտեմբերի 5, 2000 | Մայիսի 10, 2001 | The WB | ||
2 | 22 | Հոկտեմբերի 9, 2001 | Մայիսի 21, 2002 | |||
3 | 22 | Սեպտեմբերի 24, 2002 | Մայիսի 20, 2003 | |||
4 | 22 | Սեպտեմբերի 23, 2003 | Մայիսի 18, 2004 | |||
5 | 22 | Սեպտեմբերի 21, 2004 | Մայիսի 17, 2005 | |||
6 | 22 | Սեպտեմբերի 13, 2005 | Մայիսի 9, 2006 | |||
7 | 22 | Սեպտեմբերի 26, 2006 | Մայիսի 15, 2007 | The CW |
Ռորի ընդունվել է Չիլթոնի մասնավոր դպրոց, որը նրան կարող է ճանապարհ հարթել դեպի նրա երազանքների Հարվարդի համալսարան։ Քանի որ այնտեղ սովորելու համար մեծ քանակությամբ վարձ է հարկավոր վճարել, Լոուրելայը որոշում է խոսել իր ունևոր ծնողների հետ, որոնց հետ շփումը երկար ժամանակ է, ինչ դադարեցրել էր։ Ռիչարդը և Էմիլին համաձայնում են վճարել Ռորիի ուսման վարձը, սակայն մի պայմանով, որ Լոուրելայը և Ռորին պետք է ամեն ուրբաթ երեկոյան գան ամուսինների առանձնատուն՝ ընթրիքի։ Չիլթոնում Ռորիի համար ծանր օրեր են սկսվում, քանի որ պետք է պայքարել և մեծ աշխատանք տանել դպրոցի պահանջները բավարարելու համար։ Այստեղ նա հանդիպում է Փերիս Գելլերին, որը դառնում է Ռորիի ակադեմիական մրցակիցը։ Ռորին հանդիպում է իր առաջին կողակցին՝ Դինին, սակայն զույգը բաժանվում է, երբ Ռորին փոխադարձ չի պատասխանում Դինի «Ես քեզ սիրում եմ»-ին և պատասխանում է «շնորհակալություն»։
Մինչև սեզոնի ավարտը Ռորին տխրում է այս բաժանման պատճառով։ Լոուրելայը, չնայած որոշ հակասական մտքերի, որոշում է հնարավորություն տալ Ռորիի գրականության ուսուցիչ Մաքս Մեդինային և նրանք սկսում են հանդիպել։ Այս ամենի արդյունքում դստեր և մոր միջև որոշակի լարվածություն է ստեղծվում, ինչը բավականին շատ է անհանգստացնում Լոուրելային։ Քանի որ Լոուրելայի համար իր աղջիկը առաջին տեղում է, նա որոշում է բաժանվել Մաքսից։ Այս ողջ ընթացում պահպանվում են Լոուրելայի և Լյուք Դեյնեսի միջև ընկերական հարաբերությունները. վերջինս սրճարանի սեփականատեր է։ Ռորի հայրը՝ Քրիստոֆեր Հայդենը, վերադառնում է և ցանկանում է վերամիավորվել Լոուրելայի հետ, սակայն վերջինս ասում է, որ նա բավականաչափ չի հասունացել՝ ընտանիք ունենալու համար։ Էմիլի և Ռիչարդ Գիլմորները հաճույքով զարգացնում են հարաբերությունները իրենց թոռնուհու հետ, սակայն նաև հասկանում են, թե ժամանակին որքան բացթողումներ են ունեցել։ Սեզոնը ավարտվում է նրանով, որ Ռորին վերամիավորվում է Դինի հետ, իսկ Մաքսը Լոուրելային առաջարկություն է անում։
Լոուրելայը ընդունում է Մաքսի առաջարկությունը, սակայն հարսանիքից անմիջապես հետո նա հասկանում է, որ դա ճիշտ քայլ չի եղել, և նրանք բաժանվում են։ Լոուրելայը և Սուկին շատ ոգևորված են, որ պետք է վերջապես սկսեն իրենց բիզնեսը Dragonfly հյուրանոցում, սակայն հյուրանոցի տերը հրաժարվում վաճառել այն։ Վերջինս նշանվում է տեղացի ֆերմեր Ջեքսոն Բելվիլի հետ։
Լյուքի դեռահաս եղբորորդին՝ Ջես Մարիանոն, գալիս է ապրելու նրա հետ։ Ջեսը զայրացած է բոլորի վրա բացի Ռորիից և ոչ ոքի չի կարող ընդունել այնքան, ինչքան Ռորիին։ Նրանց երկուսի ջերմ հարաբերությունները Դինին ստիպում են խանդել։ Լոուրելայը հավանություն չի տալիս Ռորիի և Ջեսսի մտերմությանը՝ ասելով Ռորիին, որ Ջեսը նրա վրա վատ ազդեցություն է թողնում։ Սա հանգեցնում է Լոուրելայի և Լյուքի միջև անհամաձայնույթունների։ Ռիչարդը հայտարարում է, որ նա թոշակի է անցել, սակայն որոշ ժամանակ անց ձանձրանում է և ստեղծում է իր սեփական ապահովագրական ընկերությունը։ Քրիստոֆերը և Լոուրելայը վերամիավորովում են, սակայն Ջեքսոնի և Սոկիի հարսանիքին Քրիստոֆերը որոշում է վերամիավորվել իր նախկին հարսնացուի հետ։ Միաժամանակ Ռորին առանց գիտակցելու համբուրում է Ջեսսին։
Ռորիի հետաքրքրվածությունը Ջեսսի նկատմամբ գնալով ավելի է ուժեղանում, սակայն Ջեսսը ցույց չի տալիս, որ հասկացել է Ռորիի զգացմունքները։ Ռորին սկսում է խանդել, երբ Ջեսսը ցույց է տալիս նրան իր նոր ընկերուհուն։ Դինը չի կարող անտեսել ստեղծված իրավիճակը և ի վերջո վերջ է տալիս իրենց հարաբերություններին։ Ռորին և Ջեսսը անմիջապես զույգ են դառնում։
Միաժամանակ Ռորին և Փերիսը միասին հայտ են ներկայացնում Հարվարդի համալսարանում սովորելու համար։ Ռորին ընդունվում է, սակայն որոշում է գնալ Եյլի համալսարան, ինչպես ժամանակին արել են իր տատիկն ու պապիկը՝ Էմիլին և Ռիչարդը։
«Independence» հյուրանոցը հրդեհի ժամանակ լրջորեն վնասվում է։ Լոուրելայը և նրա ընկերուհին կարողանում են գնել «Dragonfly» հյուրանոցը, երբ վերջինիս տարեց սեփականատերը մահանում է։
Լյուքը սկսում է հանդիպել փաստաբան Նիքոլի հետ։
Լեյն Քիմը ստեղծում է իր բենդը՝ «Hep Alien» անունով։ Նա փորձում է համոզել իր խստապահանջ մորը, որպեսզի հանդիպի կիթառահար Դեյվի հետ։ Ողջ ընթացքում բենդի գոյությունը Լեյնի մոր համար գաղտնիք է մնում։
Եթերաշրջանի վերջում Ջեսսը լքում է Stars Hollow–ը։ որին ավարտում է ավագ դպրոցը։
Ռորին սկսում է Եյլում իր կրթությունը Փերիսի հետ, որը այժմ արդեն նրա ընկերուհին է և, անակնկալ կերպով, նրա սենյակակիցը։ Երկուսն էլ սկսում են աշխատել Yale Daily News–ի համար։ Ռորին զարմանում է, երբ Դինը հանկարծակի ամուսնանում է իր նոր ընկերուհու՝ Լինդզիի հետ։ Ռորին և Դինը եթերաշրջանի ընթացքում մտերմանում են, ինչը Ռորիին ստիպում է մերժել Ջեսսին, երբ նա վերադառնում է և սեր է խոստովանում Ռորիին։
Լոուրելայը սկսում է հանդիպել Ռիչարդի՝ իր հոր, նոր գործընկերոջ՝ Ջեյսոն Սթայլզի հետ։ Այդ հարաբերությունները լոուրելայը գաղտնի է պահում իր ծնողներից, սակայն նրանք բաժանվում են, երբ Ջեյսոնը դատի է տալիս Ռիչարդին, քանի որ վերջինս որոշում է վերջ տալ իրենց համագործակցությանը, իսկ Լոուրելայը այդ ողջ ընթացքում իր հոր կողմն է լինում։
Լեյնի մայրը իմանում է «Hep Alien»–ի մասին և Լեյնին դուրս է հանում տնից։
Ջեքսոնը և Սուկին որդին են ունենում և անվանում Դեյվի։
Էմիլին իրեն անտեսված է զգում և առանձնանում է Ռիչարդից։
Լյուքը և Նիքոլը որոշում են բաժանվել։ Մինչև եթերաշրջանի ավարտը Լյուքը վերջապես ընդունում է, որ սիրահարված է Լոուրելային և սկսում է սիրահետել նրան։
Իր մոր հետ կոլֆլիկտի պատճառով Ռորին Էմիլիի հետ մեկնում է Եվրոպա և Լոուրելայի հետ մեկ մեկ է խոսում։ Ճանապարհորդության վերջում Լոուրելայը և Ռորին հեռախոսազանգով հաշտվում են։ Ռորին խնդրում է մորը Դինին մի նամակ փոխանցել, որտեղ գրված էր նրանց սիրավեպի մասին։ Դինի կինը գտնում է այն, և նրանք բաժանվում են։
Ռորին սիրահարվում է իր համալսարանի հարուստ փլեյբոյ ուսանող Լոգան Հանցբերգին, որի ընտանիքը Ռորիի տոհմը ավելի ցածր է համարում, քան իրենցը։
Լեյնը հարաբերություններ է սկսում իր բենդի անդամ Զեքի հետ, իսկ Փերիսը՝ «Yale Daily News»–ի խմբագիր Դոյլի։ Սուկին դուստր է ունենում և անվանում նրան Մարթա։ Լյուքը և Լոուրելայը ռոմանտիկ հարաբերություններ են սկսում։ Սակայն Էմիլին և Ռիչարդը, որոնք վերամիավորվել էին, հավանություն չեն տալիս Լյուքին, և Լոուրելայը ցանկանում է այնպես անել, որ Քրիստոֆերը վերադառնա իր մոտ։
Լոգանի քրոջ նշանադրությանը Ռորին նրան առաջարկում է զբոսանավ գողանալ։ Նրանց ոստիկանները բանտարկում են։ Ավելի ուշ Ռորին հայտնում է, որ թողնում է Եյլը և գնում է իր տատիկի և պապիկի ամառանոց։ Լյուքը ողջ ընթացքում աջակցում է Լոուրելային։ Տեսնելով դա՝ Լոուրելայը առաջարկություն է անում ամուսնանալ իր հետ։
Լոուրելայը հիասթափված է Ռորիի պահվածքից, սակայն ի վերջո ընդունում է այն փաստը, որ չի կարող համոզել նրան վերադառնալ Եյլ։ Նրանք վեց ամիս չեն խոսում իրար հետ։ Էմիլին Ռորիի համար աշխատանք է գտնում։ Ռիչարդը մտահոգված է, որ Ռորին պետք է շարունակի աշխատել առանց բարձրագույն կրթության։ Ռարիին համոզում են վերադառնալ Եյլ։ Նա հաշտվում է մոր հետ։ Լոգանի հետ հարաբերություններիը ավելի լուրջ են դառնում, սակայն Լոգանի հայրը նրան Լոնդոն է ուղարկում՝ աշխատելու։
Լեյնի բենդը լուծարվում է, հետո կրկին վերակազմավորվում։ Լեյնը Զեքը ամուսնանում են։
Լոուրելայը պլանավորում է իր և Լյուքի ամուսնությունը, սակայն Լյուքը իմանում է, որ նա ունի Էփրիլ անունով տասներկուամյա աղջիկ։ Լոուրելայը ցանկանում է ընդունել այդ փաստը, սակայն Լյուքը չի ցանկանում Էփրիլին Լոուրելային մոտ թողներ։ Վերջինս ֆիզիկական և էմոցիոնալ հանգստության համար գնում է Քրիստոֆերի մոտ։
Լյուքը և Լոուրելայը վերջնականապես բաժանվում են։ Որոշ ժամանակ անց Քրիստոֆերը համոզում է Լոուրելային նորից ամեն ինչ սկսել։ Քրիստոֆերը նամակ է ստանում Շերի Թինսդեյլից, որը նրա նախկին ընկերուհին էր և երկրորդ զավակ Ջորջիայի մայրը։ Նամակում գրված է, որ նա ցանկանում է, որ Քրիստոֆերը ներգրավված լինի Ջորջիայի կյանքում և նրա հետ ժամանակ անցկացնի Փարիզում։ Լոուրելայը և Քրիստոֆերը որոշում են միասին գնալ Ջորջիայի հետ։ Նրանք աննախատեսված կերպով ամուսնանում են ճանապարհորդության ժամանակ։ Լյուքը Էփրիլին տեսնելու համար ստիպված է պայքարել, քանի որ մայրը նրան տարել է Մեքսիկա։ Լյուքը ;ոուրելային խնդրում է գրել։ Երբ Քրիստոֆերը իմանում է դրա մասին և վրդովվում է։ Լոուրելայը և Քրիստոֆերը բաժանվում են։ Լեյնը և Զեքը երկվորյակներ են ունենում, իսկ Սուկին կրկին հղիանում է։
Ռորիի ուսման վերջին տարին է։ Ողջ ընթացքում Լոգանը և Ռորին պահպանում են իրենց հարաբերությունները հեռավորույթան վրա մինչև Լոգանի Նյու Յորք վերադառնալը։ Լոգանը Ռորիին ամուսնության առաջարկություն է անում, սակայն Ռորին չի ընդունում, և նրանք բաժանվում են։ Նա անհանգստանում է, թե ինչ պետք է անի ավարտելուց հետո։ Որոշ մերժումներից հետո նա աշխատանք է ստանում՝ ներկայացնելով Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Լյուքը Ռորիի պատվին խնջույք է կազմակերպում։ Երբ Լոուրելայը իմանում է դրա մասին, հաշտվում է նրա հետ։ Լոուրելայը խոստանում է Էմիլիին, որ նա կշարունակի այցելել ուրբաթօրյա ընթրիքներին։ Ռարին և Լոուրելայը միմյանց հրաժեշտ տալուց առաջ նախաճաշում են Լյուքի սրճարանում։
Հաղորդման ավարտից ինը տարի անց Netflix ընկերությունը թողարկեց «Գիլմոր աղջիկներ»–ի մինի սերիալը։
Ռորին տանջվում է իր լրագրողի կարիերայի պատճառով։ Նա Լոնդոնում Լոգանի հետ գաղտնի հարաբերությունների մեջ է,չնայած որ Փոլ անունով ընկեր ունի, որի մասին հաճախ մոռանում է։ Չնայած Լոգանը նշանված է և պետք է ամուսնանա, նա և Ռորին հասկանում են, որ առանց իրար չեն կարող լինել։
Չնայած որոշ խնդիրների՝ Լյուքը և Լոուրելայը շարունակում են միասին ապրել։
Ռիչարդը մահացել է սրտի կաթվածից։ Լոուրելայը սկսում է վերանայել իր կյանքը և մեկնում է Կալիֆոռնիա՝ Խաղաղօվկիանոսյան Կրեսթ արահետում արշավելու մտադրությամբ։ Նա շտկում է Էմիլիի հետ ունեցած տարաձայնությունները՝ Ռիչարդի մասին մի ուրախ պատմություն պատմելուց հետո։ Այնուհետև տուն է գնում և ամուսնության առաջարկություն է անում Լյուքին։
Էմիլին որոշում է վաճառել Գիլմորների առանձնատունը և տեղափոխվում է Նանթակեթ և սկսում է աշխատել այնտեղի թանգարանում։
Ռարին որոշում է իր կյանքի մասին գիրք գրել և այն անվանում է «Գիլմոր աղջիկներ»։
Լյուքի և Լոուրելայի ամուսնությունից հետո Ռորին հայտնում է Լոուրելային, որ ինքը երեխայի է սպասում։
Մինի սերիալը հեռարձակվել է 2020 թվականի նոյեմբերին Up TV–ում և The CW–ում։ Վերջինիս ցանցին անհրաժեշտ էր լրացուցիչ ծրագիր՝ COVID-19 համավարակի ժամանակ իր գրաֆիկը լրացնելու համար[6]։
Էմի Շերման-Փալադինոն սովորաբար գրել է երեսուն րոպե տևողությամբ սիթքոմներ։ Ավելի ուշ առաջարկել է մոր և դստեր մասին շոու ցուցադրելու գաղափարը, որը The WB-ի կողմից հավանության է արժանացել, սակայն Փալադինոն լուրջ քայլեր չէր ձեռնարկում իր գաղափարը իրականացնելու համար։ Պիլոտային սերիան գրելիս նա ոգեշնչվել է, երբ մեկնել է Կոնեկտիկուտ նահանգի Վաշինգտոն քաղաք։ Ստացված տպավորություններով Փալադինոն ստեղծել է Սթարս Հոլլոու հորինված քաղաքը, որը իբրև գտնվում է Կոնեկտիկուտ նահանգում։
Հաղորդման տեմպը, երկխոսությունները և դասակարգային բաժանումները առավելապես ոգեշնչված են 1930-ական թվականների կատակերգություններից Քեթրին Հեփբըրնի և Սփենսեր Թրեյսիի ֆիլմերից[7][8]։ Շերման-Փալադինոյի ստեղծագործականության վրա ազդել է նաև Դորոթի Փարկերի «սրամիտ խելքը»[8]։
Փալադինոյի ամուսինը՝ Դենիել Փալադինոն, եղել է հեռուստահաղորդման առաջին սեզոնի խորհրդատուն և երբեմն կնոջ հետ մասնակցել է հաղորդման ստեղծման գործընթացին, իսկ ավելի ուշ թողել է «Գրիֆինների ընտանիքը» մուլտսերիալի աշխատանքները՝ «Գիլմոր աղջիկներ»-ով զբաղվելու համար։ Նա դարձել է երկրորդ սեզոնի գործադիր պրոդյուսերը և մեծ դեր է խաղացել հաղորդման ստեղծման գործում[9]։ Հաղորդման երրորդ սեզոնի գործադիր պրոդյուսերը եղել է Գևին Պոլոնեն։
Սերիալը համարվում է կուլտային և ունի իր «մոլի երկրպագուները»[10][11][12][13]։ Հաղորդման թողարկման ժամանակ երկրպագուները շատ փոքր, սակայն նվիրված խումբ էին, որոնց մեծամասնությունը կանայք էին, սակայն հաղորդման լսարանը զգալիորեն աճել է միայն եթերից հեռանալուց հետո[14][15]։ 2014 թվականի հոկտեմբերին հաղորդումը կրկին թողարկվեց՝ ներկայացվելով այն հեռուստադիտողների նոր սերնդին[16][17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.