Գեորգի Կարենի Կուտոյան (սեպտեմբերի 30, 1981(1981-09-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 17, 2020(2020-01-17), Երևան, Հայաստան), հայ իրավաբան, Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն[1]։
Արագ փաստեր Գեորգի Կուտոյան, Ծնվել է ...
Փակել
Տիրապետում էր ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին։
- 2002-2010 թվականներ - Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ
- 2005-2006 թվականներ - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ
- 2006-2007 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական
- 2008-2010 թվականներ - Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու
- 2010-2011 թվականներ - զբաղվել է փաստաբանական գործունեությամբ
- 2011 թվականին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Նախագահի օգնական
- 2011-2014 թվականներ - Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ
- 2011 թվականի հուլիսի 14-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով[3]
- 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ[4]
- 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի կարգադրությամբ ազատվել է Հայաստանի Նախագահի օգնականի պաշտոնից[5]
- 2016 թվականի փետրվարի 3-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ[6]։
- 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից[7]
- 2016 թվականի փետրվարի 12-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն[8]
- 2018 թվականի մայիսի 10-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից[8]։
2020 թվականի հունվարի 17-ին Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով[9][10][11]։ Քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով[12]։
Ամուսնացած էր, ուներ մեկ որդի։
Նախորդող Գորիկ Հակոբյան |
ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյան 12 փետրվարի 2016 թ. - 10 մայիսի 2018 թ. |
Հաջորդող Արթուր Վանեցյան |