Գեղհովիտ
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզում From Wikipedia, the free encyclopedia
Գեղհովիտ (նախկին անվանումը՝ Ղարանլուղ), գյուղ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում, Մարտունի գետի երկու ափին, մարզկենտրոն Գավառից 37 կմ հարավ-արևելք, ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա։ Վերանվանվել է Գեղհովիտ 1968 թ. հուլիսի 3-ին[3]։
Գյուղ | |||
---|---|---|---|
Գեղհովիտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Գեղարքունիքի մարզ | ||
Համայնք | Գեղարքունիքի մարզ[1] և Մարտունու շրջան | ||
Գյուղապետ | Վարդան Պողոսյան | ||
ԲԾՄ | 2080±1 մետր | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | ▲5753 մարդ (2011)[2] | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Փոստային դասիչ | 1405 | ||
| |||
Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Գեղհովիտի մշտական բնակչությունը կազմել է 5753, առկա բնակչությունը՝ 5247 մարդ[4]։ Ներկայիս բնակչության մի մասի նախնիները 1828-1830-ական թթ. այստեղ են գաղթել Արևմտյան Հայաստանի Ալաշկերտի, Մուշի և այլ շրջանների գյուղերից։ Գյուղի առաջին բնակիչն է եղել Ալվանդ Էլոեվը իր ընտանիքով։ Կան նաև ցեղասպանությունից փրկված մի քանի ընտանիքներ, Էրզրումից(Կարին) և Վանից։
Գեղհովիտի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, բանջարեղենի և հացահատիկի մշակությամբ։
Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր՝ արևմտյան մասում Ալբերդ ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.- մ.թ. IX դ.), հարավ-արևելք կողմում՝ “Ջոջ կող” ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.)։ Գյուղի մեջ է սբ. Գևորգ (XV-XVI դդ.), հարավ՝ սբ. Ստեփանոս (XIII դ.) եկեղեցիները, “Թուխ Մանուկ” մատուռը, 3 կմ արևմուտք՝ “Քռա” վայրում՝ հին գյուղատեղին։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.