From Wikipedia, the free encyclopedia
Բրիջիթ Կլեռ Մենդլեր (անգլ.՝ Bridgit Claire Mendler; դեկտեմբերի 18, 1992[1][2][3], Վաշինգտոն, ԱՄՆ[4][6]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր[7]։
Բրիջիթ Մենդլեր | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Bridgit Mendler |
Ի ծնե անուն | անգլ.՝ Bridgit Claire Mendler |
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1992[1][2][3] (31 տարեկան) Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, սոուլ և Ֆանկ |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի, ստուդիական երաժիշտ և գործադիր տնօրեն |
Երգչաձայն | մեցցո-սոպրանո |
Գործիքներ | կիթառ, դաշնամուր, սինթեզատոր և վոկալ |
Լեյբլ | Walt Disney Records |
Կրթություն | Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (2016), Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ (2020) և Հարվարդի իրավունքի դպրոց (2024) |
Ամուսին | Griffin Cleverly?[5] |
Կայք | bridgitmendler.me |
Bridgit Mendler Վիքիպահեստում |
Բրիջիթ Մենդլերը ծնվել է Վաշինգտոնում 1992 թվականի դեկտեմբերի 18-ին։ 8 տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո արվարձան[8]։ Հենց այնտեղ հետաքրքրվել է դերասանությամբ, դրամատիկական և երաժշտական թատրոններում սկսել է խաղալ տեղի բեմադրություններում[9], դառնալով ամենաերիտասարդ կատարողը Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցող Fringe Festival-ում[10]։ Երբ Բրիջիթը դարձավ 11 տարեկան, նրա համար գործակալ վարձեցին[11]։
2004 թվականին Մենդլերը ստացել է իր առաջին դերը հնդկական «The Legend of Buddha» անիմացիոն ֆիլմում, որտեղ նա հնչյունավորել է Լյուսիին։ 13 տարեկանում «Գլխավոր հիվանդանոց» սերիալի մի դրվագում խաղալու համար ստանում է մի փոքրիկ դեր[12]։
2007 թվականին տեղի է ունեցել նրա կինոդեբյուտը Էլիսոն Սթոների և Լուկաս Գրեյբիլի հետ «Էլիսը գլխիվայր» ֆիլմում, որտեղ խաղացել է Պամելայի դերը[13]։ Հենց այդ տարում Բրիջիթը իր ուժերը փորձել է «Տվեք Սանիին հնարավորություն» սերիալի գլխավոր կերպարի համար, սակայն դերը տրվել է Դեմի Լովատոյին[14]։ 2008 թվականին խաղացել է «Դիմադրում» ֆիլմում[15]։ Ինչպես նաև 2009 թվականին նկարահանվել է գլխավոր դերում «Ժամանակավոր հղի է» ֆիլմում Լինդսի Լոհանի հետ[16]։ Մենդլերը դեր է ստացել նաև «Էլվինը և բուրունդուկները 2» ֆիլմում[17]։
Սկսած 2009 թվականից նա խաղացել է Ջուլիետ վան Հյուզենի դերը «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» սերիալում[18][19][20]։ 2010 թվականին Բրիջիթը դարձել է Դիսնեյ ալիքի «Հաջողությո՜ւն, Չարլի՛» ինքնօրինակ սերիալի գլխավոր հերոսը[21], որում Մարմնավորել է Տեդդի Դանքնին։ 2011 թվականին նա ստացել է Օլիվիա Ուայթի դերը «Լիմոնադե բերան» երիտասարդական ֆիլմում[22][23]։ Այդ ֆիլմի համար Մենդլերը ձայնագրել է մի քանի երգեր[24][25][26][27]։ Նույն տարում հայտնվել է «Տիկնիկը Բևերլի Հիլզից 2» ֆիլմում՝ Ապպոլոնի դերում։
2011 թվականի մարտի 31-ին հաստատվել է, որ Բրիջիթ Մենդլերը պայանագիր է կնքել Hollywood Records-ի հետ և սկսել է աշխատել իր առաջին ձայնասկավառակի վրա[28][29]։ Ավելի ուշ, այդ տարվա ձմռանը, Մենդլերը հայտնվել է Disney Channel ալիքով ցուցադրվող «Հաջողությո՜ւն, Չարլի՛: Սուրբ ծնունդ է» ինքնօրինակ ֆիլմում, որի պրեմեիրան կայացել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին Դիսնեյ ալիքով[30]։
2012 թվականին նա նկարահանվեց «Բժիշկ Հաուսը» սերիալում Կելլի Ռոջերսի՝ անտուն թափառող դեռահասի դերում, ով հիվանդ էր խորհրդավոր հիվանդությամբ[31]։ Ինչպես նաև ամերիկյան դուբլյաժում նա հնչյունավորել է լիամետրաժ անիմե ֆիլմի գլխավոր հերոս Արիետիին[32]։
2012 թվականի օգոստոսի 3-ին կայացել է նրա դեբյուտային՝ Ready or Not երգի պրեմեիրան[33]։ «Hello! My name is…» դեբյուտային ձայնասկավառակը թողարկվել է 2012 թվականի հոկտեմբերի 22-ին[34]։ 2013 թվականի ամռանը կայացել է երգչուհու առաջին համերգային շրջագայությունը իր դեբյուտային ձայնասկավառակի աջակցման նպատակով[35]։
Ինչպես նաև նա մարմնավորել է իրեն «Վիոլետտա» սերիալի երկրորդ եթերաշրջանի 11-րդ դրվագում։ 2014 թվական վերջերին հայտնի է դարձել, որ նա «Ժամադրման համար ոչ պիտանիները» սերիալի երկրորդ եթերաշրջանի գլխավոր կազմում խաղալու համար դեր է ստացել[36]։ 2015 թվականի հուլիսին Մենդլերը լքել է Hollywood Records-ը[37][38][39]։
2012 թվականի սեպտեմբերին մի հարցազրույցի ժամանակ հաստատել է, որ հանդիպում է «Հաջողությո՜ւն, Չարլի՛» սերիալի իր զուգընկերոջ՝ Շեյն Հարփերի հետ[40][41][42]։ 2012 թվականին Մենդլերը նկարահանվել է նրա Rocketship երգի տեսահոլովակում։ 2015 թվականի սկզբին լուրեր տարածվեցին, որ Շեյնը և Բրիջիթը բաժանվել են. Humor Mill ամսագրին տված հարցազրույցում Բրիջիթը հաստատել է դա[43]։
2017 թվականին Մենդլերը սկսեց հանդիպել ինժեներ-մեխանիկ Գրիֆֆին Կլևերլիի հետ։ 2019 թվականի ապրիլին նրանք հայտարարեցին իրենց նշանդրեքի մասին[44]։
Ֆիլմեր
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2004 | Բուդդա լեգենդի ծնունդը | Լյուսի | Bollywood film; animated |
2007 | Էլիսը գլխիվայր | Պամելա Ջոնս | Երկրորդ պլանի դեր |
2008 | Դիմադրում | Քրիստեն Գրեգորի | Գլխավոր դեր |
2009 | Ժամանակավոր հղի է | Էմմա Կլեյխիլլ | Երկրորդ պլանի դեր |
2009 | Էլվինը և բուրունդուկները 2 | Բեկկա Քինգստոն | Երկրորդ պլանի դեր |
2010 | Արիետին՝ լիլիպուտների երկրից | Արիետի | Գլխավոր դեր, հնչյունավորում |
2011 | Տիկնիկը Բևերլի Հիլզից | Ապպոլոն | Երկրորդ պլանի դեր, հնչյունավորում |
2011 | Լիմոնադե բերան | Օլիվիա Ուայթ | Գլխավոր դեր |
2011 | Հաջողությո՜ւն, Չարլի՛: Սուրբ ծնունդ է | Տեդդի Դանքն | Գլխավեր դեր |
2012 | Արիետին՝ լիլիպուտների երկրից | Արիետի | Հնչյունավորում |
2014 | Մապետտի 2 | Միննի | Տիտրերում նշված չէ |
Հեռուստասերիալներ
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2006 | Գլխավոր հիվանդանոց | Լուլուի երևակայական երեխան | Դրվագ «11129» |
2009 | Ջոնաս | Պեննի | Սերիա «Wrong Song» |
2009-2012 | «Ուեյվերլի Փլեյսի կախարդները» | Ջուլիետ վան Հյուզեն | Դրվագային դեր (11 դրվագ) |
2010-2014 | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Տեդդի Դանքն | Գլխավոր դեր |
2011 | Disney's Friends for Change Games | Մարմնավորել է ինքն իրեն | Դեղին թիմի կապիտան |
2011 | Ինչպես պատահի | Մարմնավորել է ինքն իրեն | Հյուր (երգում է Ադամ Հիքսի և Հեյլի Կիոկոյի հետ. 1 եթերաշրջան, 16 սերիա) |
2011 | Տունը փակված է վերանորգման համար | Մարմնավորել է ինքն իրեն | «The Walker Family» (9 եթերաշրջան, 9 սերիա) |
2011 | Աստղային կատականեր | Մարմնավորել է ինքն իրեն | «Secret Agent» (1 եթերաշրջան, 6 սերիա) |
2011 | Պարային հիվանդություն | Տեդդի Դանքն | «Charlie Shake It Up» (2 եթերաշրջան, 13 սերիա) |
2011 | Դեգրասի. հաջորդ սերունդ | Էմիլի | «Don't Panic (1)» (11 եթերաշրջան, 24 սերիա) |
2012 | Բժիշկ Հաուս | Կելլի Ռոջերս | «Runaways» (8 եթերաշրջան, 10 սերիա) |
2012 | The X Factor (ԱՄՆ) | Մարմնավորել է ինքն իրեն | 1 եթերաշրջան |
2013 | Վիոլետտա | Մարմնավորել է ինքն իրեն | 2 եթերաշրջան 11 սերիա |
2013 | Ջեսսի | Տեդդի Դանքն | «Հաջողությո՜ւն, Չարլի՛: Նյու Յորքում սուրբ ծնունդ է» |
2014-2016 | Ժամադրման համար ոչ պիտանիները | Կենդիս | Գլխավոր դեր |
Տեսախաղեր
Տարեթիվ | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
2006 | Bone: The Great Cow Race | Տորն | Հնչյունավորում, տեսախաղ |
Տեսահոլովակ
Տարեթիվ | Արտիստ | Երգ | Դեր |
---|---|---|---|
2012 | Շեյն Հարփեր | «Rocketship» | Շեյնի ընկերուհի |
Տարեթիվ | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2010 | Teen Choice Awards[45] | Հեռուստաֆիլմի ընտրությունը. հայտնիություն (դերասանուհի) | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Առաջադրված |
Poptastic Awards[46] | Հայտնիություն. դերասանուհի | Հաղթանակ | ||
J-14’s Teen Icon Awards[47] | Icon of Tomorrow | Առաջադրված | ||
2011 | J-14’s Teen Icon Awards[48] | Iconic TV Actress | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Հաղթանակ |
JaNEWary Awards (Disney Channel)[49] | Best iTunes Song | Լիմոնադե բերան | Հաղթանակ | |
2012 | Nickelodeon Kids' Choice Awards[50] | Favorite TV Actress" | Հաջողությո՜ւն, Չարլի՛ | Առաջադրված |
Common Sense Media Awards[51] | Role Model of the Year[52] | Հաղթանակ | ||
Young Artist Awards[53] | Best Performance in a TV Series — Recurring Young Actress 17-21 | Առաջադրված | ||
PopCrush Awards[54] | Best Female Popstar | Առաջադրված | ||
PopCrush Awards[55] | About to Pop | «Ready or Not» | Հաղթանակ | |
Billboard's Hottest Music Stars Under 21[56] | Չկա տվյալ | 16-րդ տեղ | ||
Vevo's 25 Under 25 — 2012’s Must-Hear Young Artists[57] | Չկա տվյալ | 7-րդ տեղ | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.