From Wikipedia, the free encyclopedia
Բրինձ (լատ․՝ Oryza), հացազգիների ընտանիքի միամյա և բազմամյա բույսեր, հատիկավոր մշակաբույս։ Հայտնի է բրնձի մոտ 23 տեսակ։
Ենթատեսակ | Հացահատիկային բույսեր, հիմնական սննդամթերք, caryopsis?, սննդային բաղադրամաս և երկար պահպանվող մթերք |
---|---|
Rice Վիքիպահեստում |
Ցողունը հասնում է 60÷150 սմ բարձրության։ Ծաղկաբույլը՝ հուրան, հասկիկները՝ միածաղիկ են, պտուղը՝ հատիկ, թեփուկավոր։ Տերևները բավականին լայն են, մուգ կանաչ, եզրերը՝ փշփշոտ։
Թեփուկներից մաքրված հատիկը պարունակում է 15 % ջուր, մոտ 74 % ածխաջրեր, մոտ 8 % սպիտակուցներ, 0,4 % ճարպեր, 2,1 % թաղանթանյութ, 0,5 % մոխիր։
2011 թ. բրինձ արտադրող երկրների վերին 20-ը | |
---|---|
Չինաստան | 202.6 |
Հնդկաստան | 155.7 |
Ինդոնեզիա | 65.7 |
Բանգլադեշ | 50.6 |
Վիետնամ | 42.3 |
Թաիլանդ | 34.5 |
Մյանմա | 32.8 |
Ֆիլիպիններ | 16.6 |
Բրազիլիա | 13.4 |
Կամբոջա | 8.7 |
Ճապոնիա | 8.4 |
ԱՄՆ | 8.3 |
Հարավային Կորեա | 6.3 |
Պակիստան | 6.1 |
Եգիպտոս | 5.6 |
Մադագասկար | 5.0 |
Նիգերիա | 4.5 |
Նեպալ | 4.4 |
Շրի Լանկա | 3.8 |
Իրան | 3.2 |
Աղբյուրը՝ Պարենի և գյուղատնտեսության |
Բրինձը հիմնականում արտադրվում և սպառվում հարավարևելյան ասիայի երկրներում։ Այն հիմնական գյուղատնտեսական արտադրանք և սննդային անվտանգության երաշխիք է հանդիսանում այդ երկրների գյուղական բնակչության համար։ Բրնձի աճեցման գործով հիմնականում զբաղվում են 1 հա-ից պակաս հողակտոր ունեցող փոքր գյուղացիական տնտեսությունները։ Բրնձի աճեցման համար պահանջվում են հատուկ պայմաններ։ Աշխատանքները հիմնականում կատարվում են ձեռքով։
Բրնձի համաշխարհային արտադրության 95 %-ը բաժին է ընկնում զարգացող երկրներին։ Միայն դրա կեսի արտադրությունն ապահովում են Չինաստանն ու Հնդկաստանը՝ միասին։
Հին ժամանակներում բժշկության մեջ բրինձը օգտագործվել է իբրև դիետիկ և բուժիչ միջոց։ Օգտակար է ստամոքսի, աղիքային հիվանդությունների դեպքում։ Բրնձի ալյուրից և դդմի հյութից պատրաստած շիլան օգտագործում են պեպենների և պիգմենտային բծերի հեռացման համար։
Սննդի մեջ բրնձի օգտագործումը նպաստում է մաշկի գույնի լավացմանը։ Սննդայնությունը ավելանում է, եթե այն պատրաստում են շաքարով և կաթով։ Բրնձի և սոյայի եփուկը հատիկավորների հետ օգտագործում են բրոնխիտը և բրոնխիալ ասթման բուժելիս։
Եփուկը խորհուրդ են տալիս մարսողական ուղու օրգանների քրոնիկ հիվանդությունների ժամանակ։ Բրնձի եփուկի մեջ ավելացնելով անանուխ և սոխ՝ գործածում են իբրև քրտնաբեր և ջերմությունն իջեցնող միջոց անգինայի, գրիպի, թոքաբորբի բուժման ժամանակ։
Բրինձը հեշտ է մարսվում, ինչի համար էլ այն բարձր է գնահատվում դիետոթերապիայի մեջ։ Բրնձի եփուկը և օսլան օգտագործում են աղեստամոքսային ուղու խանգարումների ժամանակ։ Բրնձի օսլան ավելի փափուկ է, քան կարտոֆիլի, ցորենի, եգիպտացորենի օսլաները։ Այն օգտագործում են որպես մանկական փոշենյութ։ Թեփից ստացած բրնձի յուղը բուժիչ քսուքների հումք է հանդիսանում, այն համարում են նաև լավ կոսմետիկ միջոց։ Արևելյան բժիշկները, այդ թվում՝ հնդկական, հնուց համոզված էին, որ բրինձը պաշտպանում է առողջությունը և պարգևում երկարակեցություն[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.