պետություն Միջին Արևելքում From Wikipedia, the free encyclopedia
Բահրեյն (արաբ․՝ البحرين), պետություն Ասիայում, Պարսից ծոցի հարավ–արևմուտքում, Բահրեյնյան կղզիների վրա։ Տարածությունը 765 կմ2, բնակչությունը՝ 1,378,904[1] (2016), հիմնականում՝ արաբներ։ Պետական լեզուն արաբերենն է։ Մայրաքաղաքը՝ Մանամա։
مملكة البحرين Բահրեյն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Բահրեյնի Օրհներգ | ||||
|
||||
Մայրաքաղաք | Մանամա | |||
Ամենամեծ քաղաք | Մանամա | |||
Պետական լեզուներ | արաբերեն | |||
Կառավարում | Սահմանադրական Միապետություն | |||
- | Թագավոր | Համադ Բին Իսա Ալ-Խալիֆա | ||
- | Վարչապետ | Խալիֆա Բին Սալման Ալ-Խալիֆա | ||
Հիմնադրում | ||||
- | Հայտարարված | օգոստոսի 14 1971 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 765 կմ² (187-րդ) | ||
- | Ջրային (%) | աննշան | ||
Բնակչություն | ||||
- | 2016 նախահաշիվը | 1,378,904[1] (154-րդ) | ||
- | 2011 մարդահամարը | 1,214,705[2] | ||
- | Խտություն | 1800 /կմ² (7-րդ) 4647 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $36.393 միլիարդ[3] (96-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $29,789[4] (12-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $29.598 միլիարդ[5] (96-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $24,228[6] (29-րդ) | ||
ՄՆԶԻ (2013) | 0.824[7] (շատ բարձր) (45th) | |||
Արժույթ | Բահրեյնի դինար (RON) | |||
Ժամային գոտի | +3 | |||
Ազգային դոմեն | .bh | |||
Հեռախոսային կոդ | ++973 |
Բահրեյնը դեռևս մ.թ. սկզբներին արաբական իշխանություն էր։ 4-6-րդ դարերը մտնում էր Սասանյանների պետության, ապա՝ Արաբական խալիֆայության մեջ։ 9-րդ դարի կարմաթական ցեղերը նվաճելով Բահրեյնը՝ 10-11-րդ դարերում այն դարձրին իրենց պետության կենտրոնը։ 13-րդ դարի կեսերին Բահրեյնը ձեռք բերեց անկախություն, բայց շուտով նվաճվեց և միացվեց Օրմուզի էմիրությանը։ 16-րդ դարի սկզբին այն նվաճեցին պորտուգալացիները, իսկ 17-րդ դարի առաջին քառորդում միացվեց Սեֆևյան Պարսկաստանին։ 18-րդ դարի 80-ական թվականներին Ալ–Խալիֆ արաբական տոհմի շեյխերը հռչակեցին Բահրեյնի անկախությունը։ 19-րդ դարում Անգլիան, տեղական շեյխերի հետ կնքելով մի շարք պայմանագրեր, 1871-ին իր խնամակալությունը հաստատեց Բահրեյնի վրա։ 20-րդ դարի 20-ական թվականների վերջերին Բահրեյն թափանցեցին ամերիկյան նավթային ընկերությունները։ Ազգային–ազատագրական շարժումը, որը Բահրեյնում սկիզբ է առել 1918-ից, նոր թափ ստացավ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1950-ական թվականների վերջերից այն գլխավորեց Բահրեյնի ազգային–ազատագրության ճակատը (ստեղծվել է 1956-ին)։ Անգլիական գաղութարարները, ձգտելով պահպանել իրենց դիրքերը Պարսից ծոցում, ստեղծեցին այսպես կոչված Պարսից ծոցի արաբական իշխանությունների ֆեդերացիա (1968), որի մեջ Բահրեյնից բացի մտնում էին Կատարը և Պայմանագրային Օմանը։ Սակայն Բահրեյնի ժողովուրդը պահանջում էր լիակատար անկախություն։ 1970-ի գարնանը ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչությունը տեղում ուսումնասիրեց երկրի քաղաքական իրավիճակը և հավանություն տվեց ժողովրդի ցանկությանը։ 1960-ականներին բրիտանացիների՝ տարածքը լքելուց հետո Բահրեյնը 1971 թվականին հռչակվեց անկախ պետություն։ Թագավորություն հռչակվելուց հետո Բահրեյնի Էմիր դարձավ Իսա Բին Սալմալ Ալ-Խալիֆան որի մահից հետո 1999 թվականի մարտի 6-ին Բահրեյնի Էմիր դարձավ նրա որդին՝ Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան։ 2002 թվականի փետրվարի 14-ին Բահրեյնը Էմիրությունից դարձավ Թագավորություն, իսկ Էմիր Համադ Բին Իսա Ալ-Խալիֆան դարձավ Բահրեյնի թագավոր։ Բահրեյնը Արաբական երկրների լիգայի անդամ է։ 1971 թվականի սեպտեմբերի 21-ից ՄԱԿ-ի անդամ։
Բահրեյնը գտնվում է ավելի քան 20 մայրցամաքային և կորալային կղզիների վրա (Բահրեյն, Մուհառաք և այլն)։ Կղզիներն ունեն կրաքարային ծագում, հարթ մակերևույթ։ Կլիման անցողիկ է՝ արևադարձայինից մերձարևադարձայինի։ Գերակշռում է արևադարձային անապատների լանդշաֆտը։
Բահրեյնը Պարսից ծոցի նավթարդյունահանող երկրներից է։ Գլխավոր հարստությունը նավթն է (124,600,000 բարել, 2015[8])։ Բահրեյն կղզու արևելքում գտնվող 14 մլն տ կարողությամբ նավթավերամշակման գործարանը մշակում է նաև Սաուդյան Արաբիայից նավթամուղով ստացվող նավթի մի մասը։ Կա ոչ մեծ ջրատարողության նավերի արտադրություն։ Արդյունաբերության և տնայնաարհեստագործական արտադրության կենտրոններն են Մանաման, Մուհառաքը։ Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած, օգտագործվում է տարածքի 5 %-ը (օազիսներում)։ Մշակում են փյունիկյան արմավենի, բաթաթ, լոլիկ և հացահատիկային կուլտուրաներ։ Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ, մարգարտի արդյունահանությամբ։ Ավտոճանապարհների երկարությունը կազմում է 4122 կմ[9], որից 3392 կմ-ն ասֆալտապատ է[9]։ Երկրում գործում է 4 օդանավակայան[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.