Բաբելոնի աշտարակ (Բաթում)
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.
Բաբելոնի աշտարակ (վրաց.՝ ბაბილონის კოშკი), երկնաքեր, որը կառուցվում է Վրաստանի Բաթում քաղաքում։ Բարձրությունը կազմելու է 170 մետր[1] (ունենալու է 47 հարկ[2])։ Աշխատանքների ավարտից հետո, հավանաբար, շինությունը կլինի Բաթումի ամենաբարձր կառույցը։ Բարձրահարկ շինությունն օգտագործվելու է զբոսաշրջային նպատակներով[3]։
Շինարարությունն իրականացվել է Օմեր Իլքնուրի հսկողության ներքո և ներառելու է 4 աստղանի հյուրանոց, խաղատուն, բնակարաններ, սոցիալական օբյեկտներ, խանութներ, գրասենյակներ, ռեստորաններ և բարեր[4]։
Բաթումի բնակիչները կազմակերպել են բողոքի ցույցեր՝ ընդդեմ Բաբելոնի աշտարակի գիշերային շինարարության։ Նրանց խոսքերով՝ 20 օր շարունակ շինարարությունն իրականացվել է 24-ժամյա ռեժիմով[5]։