From Wikipedia, the free encyclopedia
Արևմտյան հարթավայրային գորիլա[1] (լատ.՝ Gorilla gorilla gorilla), արևմտյան գորիլայի ենթատեսակ (Gorilla gorilla)։
Արևմտյան հարթավայրային գորիլա | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Gorilla gorilla gorilla
Savage and Wyman, 1847
|
||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||
Արեալ | ||||||||||||||
|
Ապրում է լեռնային առաջնային կամ երկրորդային անտառներում և ճահճային տարածքներում։ Տարածված է Անգոլայում, Կամերունում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Կոնգոյի Հանրապետությունում, Հասարակածային Գվինեայում և Գաբոնում[2]։ Անհետացել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Պահպանվում է կենդանաբանական այգիներում[3]։ Գորիլան, որը բնակվում է Բիրմինգհեմի կենդանաբանական այգում, առաջին գորիլան էր, որի վրա փորձարկվեց էլեկտրասրտագրություն։ Այս ենթատեսակին է պատկանում գիտությանը հայտնի միակ ալբինոս Փաթիլ գորիլան։
Արևմտյան հարթավայրային գորիլան ավելի փոքր ենթատեսակ է, քան արևմտյան գետային գորիլան։ Արուների բարձրությունը 1,8 մ է, մարմնի քաշը՝ մինչև 140 կգ։ Էգերի բարձրությունը 1,5 մ է, քաշը՝ 70 կգ[4]։
Մեկ ընտանիքի խմբի բնակության տարածքը տատանվում է 3-ից մինչև18 կմ²։ Գորիլաները չեն պահպանում իրենց տարածքի սահմանները և, հետևաբար, հաճախ անցնում են այլ խմբերի տարածքներ։ Մեկ օրում կենդանիները հաղթահարում են 0,3–1,8 կմ։ Խումբը բաղկացած է մեկ գերիշխող արուից և 5-7 էգից՝ իրենց ձագերով։ Հնարավոր է նաև մի քանի ոչ գերիշխող արուների առկայություն խմբում։
Բազմանում են բավականին դանդաղ՝ 9-10 տարեկանից։ Էգը յուրաքանչյուր 5 տարին մեկ է ձագ ունենում[5]։
1980-ականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հասարակածային Աֆրիկայում արևմտյան հարթավայրային գորիլաների թիվը գնահատվում է 100,000։ Մինչ օրս պոպուլյացիայի քանակը նվազել է մինչև 50,000։ Այնուամենայնիվ, 2006-2007 թվականներին Տելե լճի տարածքում հայտնաբերվել է ավելի քան 100,000 չգրանցված գորիլա[6]։
Դրանից հետո արևմտյան հարթավայրային գորիլաների ընդհանուր պոպուլյացիոն քանակը սկսեց գնահատվել 150,000-200,000։ Այնուամենայնիվ, նրանք խոցելի են մնում անտառահատումների և որսագողության պատճառով։
Աշխարհի կենդանաբանական այգիներում այս ենթատեսակի 550 առանձնյակ է պահվում[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.